Թու Չեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թու Չեյնս
Թու Չեյնսը 2014 թվականի մայիսի 10-ին ելույթ ունենալիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն2 Chainz
Ի ծնե անունԹաուհիդ Էփս
Նաև հայտնի է որպեսԹիթի Բոյ (Tity Boi)
Ծնվել էսեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][2] (46 տարեկան)
Քոլեջ Փարկ, Ջորջիա
Երկիր ԱՄՆ[3]
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներսեմփլեր, հարվածային համակարգ, սինթեզատոր և վոկալ
Գործունեություն1997-ներկա
ԼեյբլDef Jam Recordings
ԿրթությունԱլաբամա նահանգի համալսարան[4], Արիզոնա նահանգի համալսարան, North Clayton High School? և Վիրջինիա նահանգի համալսարան
ԱնդամակցությունPlayaz Circle
ԿապվածPlayaz Circle, Լուդաքրիս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ջուսի Ջեյ, Քանյե Ուեսթ
Պարգևներ
Կայք2chainz.com
 2 Chainz Վիքիպահեստում

Թաուհիդ Էփս (անգլ.՝ Tauheed Epps, ավելի հայտնի է որպես Թու Չեյնս (անգլ.՝ 2 Chainz, նախկինում նաև Թիթի Բոյ (անգլ.՝ Tity Boi) անվամբ, սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][2], College Park[2]), ամերիկացի ռեփեր։ Երաժշտական կարիերան սկսել է 1997 թվականին՝ որպես Playaz Circle հիփ հոփ դուետի անդամ, որի մյուս անդամը նրա մանկության ընկեր Ըրլ Քոներսն է։ Դուետի կազմում նա հանդես էր գալիս Թիթի Բոյ անունով։ Ամերիկացի ռեփեր Լուդաքրիսի Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, նրանք 2007 թվականին թողարկեցին իրենց առաջին ալբոմը, որը կրում է «Supply & Demand» անվանումը։ Այդ ալբոմի երգացանկը ներառում էր «Duffle Bag Boy» հիթային սինգլը։ 2009 թվականին դուետը թողարկեց «Flight 360: The Takeoff» կոչվող երկրորդ ալբոմը, իսկ 2010 թվականից դադարեց գործել։

Playaz Circle դուետի գործունեության դադարից հետո, նա սկսեց ծավալել անհատական գործունեություն և իր բեմական անունը փոխեց «Թու Չեյնս»։ 2012 թվականի օգոստոսին Թու Չեյնսը թողարկեց «Based on a T.R.U. Story» անվանումը կրող իր առաջին անհտական ալբոմը, որն ունեցավ մեծ հաջողություն և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։ Ալբոմի 3 սինգլները հորիզոնականներ զբաղեցրեցին Billboard Hot 100 հիթ շքերթում։ Այդ ալբոմը նաև առաջադրվեց «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին Գրեմմի մրցանակաբաշխությունում։ 2013 թվականի սեպտեմբերին լույս տեսավ Թու Չեյնսի «B.O.A.T.S. II: Me Time» կոչվող երկրորդ ալբոմը և Billboard 200-ում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2016 թվականի մարտին ռեփերը թողարկեց իր «ColleGrove» անվանումը կրող երրորդ ալբոմը։

Անհատական կարիերան սկսելուց հետո, Թու Չեյնսը սկսեց համագործակցել Միացյալ Նահանգների առաջատար ռեփերների և երգիչների հետ։ Նա իր մասնակցությունն է ունեցել այնպիսի հիթային երգերում, որոնցից են «Beez in the Trap» (Նիքի Մինաժ), «Fuckin' Problems» (ASAP Rocky), «Bandz a Make Her Dance» (Ջուսի Ջեյ), «Talk Dirty» (Ջեյսոն Դերուլո) և այլն։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թու Չեյնսի ծննդավայր Քոլեջ Փարկ քաղաքը, Ջորջիա:

Թու Չեյնսը, ում իրական անունը Թաուհիդ Էփս է, ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 12-ին Ջորջիա նահանգի Քոլեջ Փարկ քաղաքում։ Լինելով ընտանիքի միակ երեխան, նրան մեծացրել է մայրը[5]։ Նա սովորել է այդ քաղաքի Նորթ Քլեյթոն ավագ դպրոցում (անգլ.՝ North Clayton High School)[6] և եղել է երգչուհի Մոնիկայի համադասարանցին[7]։ Ավագ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերելու հետ մեկտեղ, նա նաև խաղում էր դպրոցի բասկետբոլի թիմում[7]։ Դպրոցն ավարտելուց հետո Թաուհիդը ընդունվել է Ալաբամայի պետական համալսարան, որը գտնվում է այդ նահանգի Մոնտգոմեր քաղաքում[6]։ Համալսարանում նա շարունակել է զբաղվել բասկետբոլով[6]։ Թաուհիդի հայրը մահացել է 2012 թվականի հուլիսին[8]։ Խոսելով հոր մահվան մասին նա ասել է․ «Ես չունեմ որևէ եղբայր, քույր կամ լավագույն ընկեր, այնպես որ, ես ու հայրս այնպիսի հարաբերությունների մեջ էինք, որ ես նրան պատմում էի բաներ, որոնք որևէ մեկին չէի պատմի»[8]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2010: Playaz Circle[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Թաուհիդը իր մանկության ընկերոջ՝ Ըրլ Քոներսի հետ հիմնադրեցին Playaz Circle հիփ հոփ դուետը[9]։ Թաուհիդը իր համար ընտրեց «Թիթի Բոյ» բեմական անունը, իսկ նրա ընկերը հանդես էր գալիս «Դալը Բոյ» անվամբ[9]։ Նա ընտրել է «Թիթի Բոյ» անունը, քանի որ մանուկ հասակում նրան այդպես էին կոչում իր ծնողներն ու ընկերները[10]։ Հաջողության հասնելու համար Թիթի Բոյն ու Դալը Բոյը որոշեցին գումար ներդնել և ձայնագրել «United We Stand, United We Fall» երգերի հավաքածուն[9]։ Շուտով դուետով սկսեց հետաքրքրվել ամերիկացի ռեփեր Լուդաքրիսը, ով ռադիոյում աշխատելու համար այցելել էր նրանց քաղաք[9]։ Լուդաքրիսը ծանոթացավ նրանց հետ և սկսեց նրանց երգերը հեռարձակել Քոլեջ Փարկում գտնվող այն ռադիոկայանով, որում աշխատում էր[9]։ Դրանից հետո դուետը որոշ ժամանակով դադարեց գործել, քանի որ Թիթի Բոյի վրա կրակել էին, իսկ Դալը Բոյին էլ ձերբակալել էին[11]։ Լուդաքրիսն սպացես մինչև Թիթի Բոյը ապաքինվի և Դալը Բոյին ազատ արձակեն[11], որպեսզի նրանց առաջարկի պայմանագիր ստորագրել իր հիմնադրած Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հետ և դառնալ դրա անդամ[9]։ Թիթի Բոյն ու Դալը Բոյը համաձայնեցին և սկսեցին այդ լեյբլի միջոցով երգեր ձայնագրել[9]։

2007 թվականի հոկտեմբերին դուետը թողարկեց իր առաջին՝ «Supply & Demand» կոչվող ալբոմը[11], որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը[12]։ Դուետն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց ալբոմի «Duffle Bag Boy» սինգլի շնորհիվ, որի կրկներգը կատարում է ռեփեր Լիլ Ուեյնը[12]։ Այդ երգի համար նկարահանվեց տեսահոլովակ[13], իսկ երգը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[14]։ 2007 թվականին Playaz Circle-ը այդ սինգլը կատարեց BET Awards մրցանակաբաշխության ժամանակ[15]։ Դուետի «Flight 360: The Takeoff» անվանումը կրող երկրորդ ալբոմը թողարկվեց 2009 թվականի սեպտեմբերին և Billboard 200-ում զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը[12][16]։ Ալբոմի «Big Dawg» (Լիլ Ուեյնի և Birdman-ի մասնակցությամբ) երգի համար, 2010 թվականի սկզբին նրանք թողարկեցին տեսահոլովակ[17]։ Playaz Circle-ը դադարեցրեց իր գործունեությունը 2010 թվականին, որից հետո Թիթի Բոյը սկսեց իր անհատական կարիերան։

2011-2012: «Based on a T.R.U. Story»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Թիթի Բոյը որոշեց իր բեմական անունը փոխել «Թու Չեյնս»[18], որը թարգմանաբար նշանակում է «երկու շղթա»։ Խոսելով անվան փոփոխության մասին՝ նա ասել է, որ «Թու Չեյնս» անունը խորհրդանշում է իրեն «երկրորդ շանս» տալը, քանի որ ցանկանում է հանդես գալ որպես անհատ կատարող[18]։ 2011 թվականի նոյեմբերին թողարկվեց Թու Չեյնսի «T.R.U. REALigion» կոչվող անհատական միքսթեյպը, որի երգացանկը ներառում է զուգերգեր այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Միկ Միլը, T.I.-ը, Քրեյշանը, Բիգ Շոնը, Թրեյ Սոնգզը և այլք[19]։ Միքսթեյպը Billboard Top R&B/Hip-Hop Albums հիթ շքերթում զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը[20]։ Միքսթեյպի հաջողությունից հետո Թու Չեյնսը պայմանագիր կնքեց Def Jam Recordings լեյբի հետ և դարձավ դրա անդամ[21]։ 2012 թվականին նա ռեփերներ Քանյե Ուեսթի, Բիգ Շոնի և Փուշա Թիի իրենց մասնակցությունն ունեցան GOOD Music լեյբլի «Mercy» սինգլում, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[22]։ Այդ երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում, սակայն չի հաղթել[23]։ Թու Չեյնսը նաև համագործակցեց ռեփեր Նիքի Մինաժի հետ և իր մասնակցությունն ունեցավ նրա «Pink Friday: Roman Reloaded» ալբոմի «Beez in the Trap» սինգլում[24]։ 2012 թվականին ռեփեր ASAP Rocky-ն թողարկեց իր «Fuckin' Problems» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև Թու Չեյնսը, Դրեյքը և Քենդրիկ Լամարը։ Այդ սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը և առաջադրվեց Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում[25][26], սակայն այդ մրցանակը բաժին հասավ մեկ այլ երգի։ 2012 թվականին Three 6 Mafia հիփ հոփ խմբի նախկին անդամ և ռեփեր Ջուսի Ջեյը համագործակցությամբ Թու Չեյնսի և Լիլ Ուեյնի հետ թողարկեց իր «Bandz a Make Her Dance» սինգլը[27]։

Թու Չեյնսը «The Source» ամսագրի «Տարվա մարդ» համարի շապիկին (2012):

2012 թվականի մարտին Թու Չեյնսը հայտարարեց, որ իր առաջին անհատական ալբոմը լույս կտեսնի 2012 թվականի ընթացքում։ Այն ի սկզբանե կրում էր «T.R.U. to My REALigion» անվանումը, սակայն ավելի ուշ ռեփերը որոշեց այն անվանափոխել «Based on a T.R.U. Story»[28]: Ալբոմը վաճառքի դուրս եկավ 2012 թվականի օգոստոսի 14-ին[29]։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 147,000 օրինակ, որի արդյունքում այն գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[30]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «No Lie» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Դրեյքը[31], Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[32]։ «Birthday Song» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև Քանյե Ուեսթը[33], թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ և Billboard Hot 100-ում զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը[32]։ Ալբոմի երրորդ սինգլը «I'm Different» ստեղծագործությունն է[34], որը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[20]։ Ալբոմը գովազդելու նպատակով Թու Չեյնսը նաև ունեցել է համերգային շրջագայություններ[35]։ «Based on a T.R.U. Story» ալբոմը առաջադրվել է Գրեմմի մրցանակի «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում, սակայն մրցանակը բաժին է հասել մեկ այլ ալբոմի[36]։

Առաջին ալբոմի թողարկումից հետո Թու Չեյնսի հաջողությունների շարքը շարունակվեց։ 2012 թվականի սեպտեմբերին նա Լիլ Ուեյնի հետ ելույթ ունեցավ MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նրանք կատարեցին «Yuck!» և «No Worries» երգերը[37]։ Հաջորդ ամիս նա ելույթ ունեցավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև առաջադրված էր 13 մրցանակի, սակայն ստացավ դրանցից միայն չորսը[38]։ 2012 թվականի նոյեմբերին Թու Չեյնսը հայտնվեց ամերիկյան «The Source» ամսագրի շապիկին և այդ ամսագրի կողմից ճանաչվեց «Տարվա մարդ»[39]։

2013-2015: «B.O.A.T.S. II: Me Time»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թու Չեյնսը 2013 թվականին ելույթ ունենալիս:

«Based on a T.R.U. Story» ալբոմի համերգային շրջագայությունների ավարտից հետո Թու Չեյնսը սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա[40]։ 2013 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ ալբոմը կոչվելու է «B.O.A.T.S. II: Me Time»[41]: Հաջորդ ամիս Թու Չեյնսը համերգային շրջագայություններով սկսեց հանդես եկավ Լիլ Ուեյնի և T.I.-ի հետ[42]։ «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմը լույս տեսավ այդ տարվա սեպտեմբերի 9-ին[43]։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 63,000 օրինակ, որի արդյունքում այն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[44]։ Ալբոմը նաև արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին, որոնցից ոմանք այն համարեցին 2013 թվականի լավագույն ալբոմներից մեկը[45][46][47][48]։ Հարցազրույցներից մեկում Թու Չեյնսը նշել է, որ այս ալբոմում ցանկացել է ցույց տալ իր աճն ու հասունացումը, ինչպես նաև այն առաջընթացը, որը ունեցել է առաջին ալբոմի թողարկումից հետո[49]։ «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմի երկու սինգլներն են «Feds Watching» և «Used 2» երգերը[50][51]։ «Feds Watching» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ֆարել Վիլյամսը, Billboard Hot 100-ում 66-րդ հորիզոնականն է զբաղեցրել[32]։ 2013 թվականին երգիչ Ջեյսոն Դերուլոն Թու Չեյնսի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Talk Dirty» հիթային սինգլը[52]։ Այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը ամերիկյան Billboard Hot 100-ում[53], սակայն գլխավորել է Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ[54]։

2014 թվականի մայիսին Թու Չեյնսը թողարկեց վեց երգ ներառող իր «Freebase» մինի ալբոմը[55]։ 2015 թվականի օգոստոսին թողարկվեց ռեփերի «TrapAvelli Tre» կոչվող միքսթեպը[56], որի երգացանկը ընդգրկում է նաև «Watch Out» և «Everything I Know» սինգլները[57][58]։

2016-ներկա։ «ColleGrove»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 4-ին Թու Չեյնսը թողարկեց «ColleGrove» անվանումը կրող իր երրորդ ալբոմը, որի երգերի մեծ մասում իր մասնակցությունն ունի նաև Լիլ Ուեյնը[59]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թու Չեյնսը 2014 թվականի մայիսի 10-ին:

2012 թվականին Թու Չեյնսը համագործակցեց Ադիդաս ընկերության հետ և նկարահանվեց այդ ընկերության աշուն/ձմեռ հավաքածուն ներկայացնող գովազդային հոլովակում[60]։ Ադիդասը նաև հովանավորում էր նրա «I'm Different» երգի տեսահոլովակը, որում ռեփերը կրում էր այդ ապրանքանիշի հագուստ[61]։ 2012 թվականին Թու Չեյնսը նկարահանվեց Beats Electronics ապրանքանիշի ականջակալների գովազդում[62]։ Նույն ապրանքանիշի ականջնակալների գովազդում նա նաև նկարահանվեց 2013 և 2014 թվականին[63][64]։ 2013 թվականին Թու Չեյնսը նկարահանվեց CBS հեռուստաալիքի «Երկու կոտրված աղջիկներ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի սերիաներից մեկում[65]։ Նույն տարում նա նաև նկարահանվեց NBC հեռուստաալիքի «Օրենք և կարգ․ Հատուկ բաժանմունք» սերիալի 14-րդ եթերաշրջանի սերիաներից մեկում[66]։ Ի տարբերություն «Երկու կոտրված աղջիկներ» սերիալի՝ նրա դերասանական խաղը «Օրենք և կարգ․ Հատուկ բաժանմունք» սերիալում ավելի շատ դրական արձագանքներ ստացավ[67][68][69]։ 2014 թվականից Թու Չեյնսը վարում է «GQ» ամսագրի «Most Expensivest Shit» օնլայն հաղորդումը, որի ընթացքում ցուցադրում է թանկարժեք իրեր, կենդանիներ և ուտելիքներ[70]։

The Real University[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Թու Չեյնսը հայտարարեց, որ հիմնադրել է իր սեփական ձայնագրման լեյբլը և այն կոչվում է The Real University (նաև հայտնի է որպես T.R.U. կամ The Real U)[71][72]: Ռեփերներ Cap.1-ը, Skooly-ը և Fresh-ը առաջին երեք արտիստներն էին, ովքեր ստորագրեցին պայմանագիր այդ լեյբլի հետ[71]։ Fresh-ը, ով նաև հայտնի է որպես Short Dawg, նախկինում եղել է Լիլ Ուեյնի Young Money Entertainment լեյբլի անդամ[73]։ 2015 թվականի հունվարի 13-ին Cap.1-ը այդ լեյբլի միջոցով թողարկել է իր «Bird Bath EP» մինի ալբոմը և այդպիսով դարձել է առաջին արտիստը, ով այդ լեյբլի միջոցով ալբոմ է թողարկել[74]։ Նույն ամսում թողարկվել է լեյբլի «TRU Jack City» միքսթեյպը[75]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թու Չեյնսը ունի երկու դուստր՝ Հևնը և Հարմնին, և մեկ որդի՝ Հեյլոն[76][77][78]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Based on a T.R.U. Story» (2012)
  • «B.O.A.T.S. II: Me Time» (2013)
  • «ColleGrove» (2016)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 «Երկու կոտրված աղջիկներ» 2 Broke Girls ինքը 1 սերիա
2013 «Օրենք և կարգ․ Հատուկ բաժանմունք» Law & Order: Special Victims Unit Քելվին Ջոնս 1 սերիա

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://hedendaagsesieraden.nl/2024/04/05/2-chainz/
  3. TV.com — 2005.
  4. College Basketball at Sports-Reference.com
  5. «2 Chainz: "My Mom Raised A Helluva Dude" (EXCLUSIVE)». The Urban Daily. 2012 թ․ մայիսի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 «How good was 2 Chainz at basketball?». ESPN. 2012 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. 7,0 7,1 «Five Reasons Why 2 Chainz Should Make A Presidential Bid». Dallas Observer. 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. 8,0 8,1 «2 Chainz Says Fanbase Expects "Mainstream, Ratchet Music"». HipHopDX. 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Playaz Circle». DUB. 2009 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «2 Chainz Opens Up About Being Named 'Tity Boi,' T.R.U. Realigon Mixtape, and Why He Uses Codeine Syrup». Vibe. 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Supply & Demand - Playaz Circle». Allmusic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Playaz Circle - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. «AHH Stray News: Playaz Circle & Lil Wayne Hit Platinum». AllHipHop. 2008 թ․ հունվարի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «Playaz Circle - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. «Twenty-Five Influential Hip Hop One-Hit Wonders». BET. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. «Flight 360: The Takeoff - Playaz Circle». Allmusic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Playaz Circle (Feat. Lil Wayne & Birdman) - Big Dawg». WorldStarHipHop. 2010 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. 18,0 18,1 «2 Chainz Explains His Decision To Drop Tity Boi As A Stage Name, Says 2 Chainz Is More "Family Friendly"». HipHopDX. 2012 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «2 Chainz - T.R.U. REALigion Hosted by DJ Drama Mixtape». DatPiff. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. 20,0 20,1 «2 Chainz - Awards». Allmusic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. «Interview: 2 Chainz Breaks Down His Def Jam Deal». Complex. 2012 թ․ փետրվարի 2. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  22. «Kanye West's 20 Biggest Billboard Hits». Billboard. 2013 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  23. «Big Sean 'Really' Wants That Grammy For G.O.O.D. Music Crew». MTV. 2013 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. «Video: Nicki Minaj: "Beez in the Trap" (ft. 2 Chainz)». Pitchfork Media. 2012 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «A$AP Rocky - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «56th Annual Grammy Award Nominations». Def Jam. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  27. «NEW VIDEO: Lil Wayne & 2 Chainz Join Juicy J for "Bandz a Make Her Dance (Remix)"». Vibe. 2012 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  28. «2 Chainz Reveals Album Title, Speaks On Leaving Ludacris' Label». HipHopDX. 2012 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  29. «Based On a T.R.U. Story (Deluxe Version) by 2 Chainz». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  30. «2 Chainz' Based On A T.R.U. Story Debuts At #1 On Billboard». MTV. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  31. «Single Cover: 2 Chainz f/ Drake – 'No Lie». Rap-Up. 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. 32,0 32,1 32,2 «2 Chainz - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  33. «Video: 2 Chainz f/ Kanye West – 'Birthday Song'». Rap-Up. 2012 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  34. «NEW VIDEO: 2 Chainz - "I'm Different"». Vibe. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  35. «2 Chainz Announces "Based On A T.R.U. Story" Tour Dates». HipHopDX. 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  36. «2 Chainz Celebrates Grammy Nominations in ATL». Billboard. 2013 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  37. «Lil Wayne And 2 Chainz 'Yuck' It Up On VMA Stage». MTV. 2012 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  38. «2012 BET Hip Hop Awards Belong To Kanye West, 2 Chainz». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  39. «2 Chainz Covers The Source». BET. 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  40. «2 Chainz Has Three Songs Recorded For Sophomore LP». HipHopDX. 2012 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  41. «2 Chainz's 'B.O.A.T.S. II: Me Time': Rapper Announces Second Solo Album». Huffington Post. 2013 թ․ հունիսի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  42. «Lil Wayne, T.I., & 2 Chainz Kick Off 'America's Most Wanted Music Festival'». Rap-Up. 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  43. «B.O.A.T.S. II #Metime: Amazon.co.uk: Music». Amazon.co.uk. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  44. «Keith Urban Edges the Weeknd for No. 1 Debut on Billboard 200». Billboard. 2013 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  45. «2 Chainz, BOATS II: Me Time (Def Jam)». Spin. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  46. «29. 2 Chainz, BOATS II: Me Time - The 50 Best Albums of 2013». Complex. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  47. «20 Best Hip-Hop Albums of 2013: 2 Chainz, 'B.O.A.T.S. II: Me Time'». Rolling Stone. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  48. «The 25 Best Albums Of 2013». XXL. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  49. «2 Chainz's 'B.O.A.T.S. II: Me Time' Will Come With A Cookbook - XXL». XXL. 2013 թ․ հուլիսի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  50. «Feds Watching (feat. Pharrell) - Single by 2 Chainz». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  51. «2 Chainz Pays Homage to Cash Money in 'Used 2' Video». Billboard. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  52. «Rap Songs of the Week: 2 Chainz Teams Up With Jason Derulo for Some Reason». Spin. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  53. «Wiz Khalifa Rules Hot 100, Jason Derulo Hits Top 10». Billboard. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  54. «Top 5 Songs for Week Ending April 19». Voice of America. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  55. «2 Chainz - FreeBase Mixtape». DatPiff. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  56. «Stream 2 Chainz' New 'Trap-A-Velli Tre' Mixtape & New 'Neighborhood' Video (LISTEN)(WATCH)». Music Times. 2015 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  57. «Watch Out - Single by 2 Chainz». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  58. «2 Chainz Introduces 'Trapavelli Tre' Mixtape With New Single, "Everything I Know"». Vibe. 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  59. «Collegrove by 2 Chainz». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  60. «2 Chainz Featured in Champs Sports Commercials and Facebook Digital Game for Adidas Originals». AllHipHop. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  61. «2 Chainz "Adidas Originals Commercial" Video». HotNewHipHop. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  62. «2 Chainz, Azealia Banks, Lil Wayne And More Star In Beats By Dre Ad». MTV RapFix. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  63. «2 Chainz "Previews New Track Via Beats By Dre Ad " Video». HotNewHipHop. 2013 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  64. «Big Sean, Nicki Minaj, 2 Chainz, Jadakiss, Fabolous & More». HipHopDX. 2014 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  65. «2 Chainz Gets 'Really Funny' On '2 Broke Girls': No Lie». MTV. 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  66. «Missed 2 Chainz on 'Law & Order: SVU'?». The Source. 2013 թ․ մայիսի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  67. «Here's Every Line That 2 Chainz Said on "Law and Order: SVU" Last Night». Complex. 2013 թ․ մայիսի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  68. «Video: 2 Chainz Makes A Cameo On Law & Order: SVU». Uproxx. 2013 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  69. «2 Chainz Guest Stars on 'Law & Order: SVU'». Rap-Up. 2013 թ․ մայիսի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  70. «GQ: Most Expensivest Shit Video Series». GQ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  71. 71,0 71,1 «2 Chainz Featuring Cap 1 And Young Dolph "Trap House Stalkin"». XXL. 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  72. «2 Chainz Announces The Real University Label With Mix-tape "Tru Jack City"». The Source. 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  73. «Find Out Why Short Dawg aka Fre$h Is No Longer With Young Money!!». Theboxhouston.com. 2014 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  74. «Cap 1 - Bird Bath EP». HotNewHipHop. 2015 թ․ հունվարի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  75. «2 Chainz Introduces His New Label The Real University». XXL. 2015 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  76. «2 Chainz Talks Legalization, Voting Rights & Fatherhood». Papermag. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  77. «2 Chainz Reveals Whether He Lets His Children Listen To His Music». HipHopDX. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  78. «2 Chainz Welcomes Son Halo». Rap-Up. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]