Թոնի Ամենդոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Ամենդոլա
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կոնկտիկուտի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Թոնի Ամենդոլա (անգլ.՝ Tony Amendola, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Մի անգամ հեքիաթում» սերալից և «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը» ֆիլմերից։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի սերիալում մարմնավորել է Վարպետ Ջեպետոյին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Ամենդոլան ծնվել է 1951 թվականի օգոստոսի 24-ին ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվն քաղաքում։ Ծնողներն ուզում էին, որ նա իրավաբան դառնա, բայց Թոնին նախընտրեց դերասանի մասնագիտությունը։ 1974 թվականին Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանն ավարտելուց երեք տարի անց Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[3]։ Դեռ 1978 թվականին նա տեղափոխվել էր Լոս Անջելես՝ մտադրվելով հենց այնտեղ սկսել դերասանական իր կարիերան կինոյում և հեռուստատեսությունում։

2014 թվականից հնչյունավորել է World of Warcraft տեսախաղի գլխավոր հերոսներից մեկին՝ Հագարդին[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը հայերեն Վերնագիրը անգլերեն Դերը Նշումներ
1995 Տիեզերք. հեռավոր անկյուններ Space: Above and Beyond նավապետ Լևելին
1997 Աստղային դարպասներ SG-1 Stargate SG-1 Վարպետ Բրատակ 26 դրվագ
1998 Զորոյի դիմակը The Mask of Zorro Դոն Լուիս
1999 Խաչակրաց արշավանք (հեռուստասերիալ) Crusade Նաթչոք Վար 1 դրվագ
2001 Կոկաին Blow Սանչես
2002 Հմայվածները Charmed Մգագույն քուրմ
Արևմտյան թևը (հեռուստասերիալ) The West Wing Ալի Նիսիր 1 դրվագ
2007 Դեքստեր Dexter Սանթոս Խիմենես 3 դրվագ
2008 Տերմինատոր. մարտ՝ ապագայի համար The Sarah Connor Chronicles Էնրիկե 1 դրվագ
Թվեր Numb3rs Ռոման Մարկովիուս 1 դրվագ
2011-2015 Ժուկով-ժամանակով («Մի անգամ հեքիաթում») Once Upon a Time Մարկո/Ջեպետտո 10 դրվագ
2011 Կանաչ լապտեր. զմրուխտե ասպետները Green Lantern: Emerald Knights Քենթոր (հնչյունավորում) Видео
2012-2014 Քոնթինիում (հեռուստասերիալ) Continuum Эдуард Кагаме 11 դրվագ
2014 Աննաբել Annabelle հայր Պերես
Մենթալիստը The Mentalist Աուրելիո 1 դրվագ
2017 Քասլվանիա Castlevania Ցեղապետ (հնչյունավորում) 4 դրվագ
2019 Արտասվող կնոջ անեծքը The Curse of La Llorona հայր Պերես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Proud Papa: Interview with Once Upon a Time's Tony Amendola». www.themortonreport.com. 2012 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Tony Amendola». TVGuide.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  4. Tony Amendola(անգլ.) // Wikipedia. — 2019-08-31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Ամենդոլա» հոդվածին։