Թոմաս Աբտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Աբտ
Ծնվել էնոյեմբերի 25, 1738(1738-11-25)[1][2] Ուլմ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3]
Մահացել էնոյեմբերի 3, 1766(1766-11-03)[4][1][2] (27 տարեկան) Bückeburg, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2][3]
Մասնագիտությունմաթեմատիկոս, գրող, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin և Վիադրինա եվրոպական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][5]
 Thomas Abbt Վիքիպահեստում

Թոմաս Աբտ (գերմ.՝ Thomas Abbt, նոյեմբերի 25, 1738(1738-11-25)[1][2], Ուլմ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3] - նոյեմբերի 3, 1766(1766-11-03)[4][1][2], Bückeburg, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2][3])՝ գերմանացի փիլիսոփա, գրող։ Թոմաս Աբտը ծնվել է կեղծամների վարպետի ընտանիքում։ Ուլմի գիմնազիայում սովորելուց հետո նա 1756 թվականին ընդունվում է Գալլեյի համալսարան, որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն և մաթեմատիկա։ 1760 թվականից Աբտը դասավանդում է փիլիսոփայություն Օդերի Ֆրանկֆուրտում, հետո մաթեմատիկա՝ Ռինտելնում, վերջապես, 1761 թվականից մինչև 1762 թվականը այս երկու առարկաներն էլ՝ Բեռլինում։

Բեռլինում դասավանդելու տարիներին Աբտը ծանոթանում է Քրիստոֆ Ֆրիդրիխ Նիկոլայի հետ և մտնում նրա «Բեռլինյան շրջան»-ը, ինչպես նաև մտերմանում է Մոզես Մենդելսոնի հետ, «Վ» կեղծանվամբ համագործակցում է «Նամակներ ժամանակակից գերմանական գրականության մասին» ամսագրի հետ։ Ֆրանսիայում համարյա մեկ տարի մնալուց հետո Աբտը Ժնևի Ֆերնեյում այցելում է Վոլտերին։

Նրան մեծ ճանաչում է բերում 1765 թվականին Բեռլինում հրատարակված «Արժանիքների մասին» («Vom Verdienst») աշխատությունը։ Նույն թվականին Աբտը ընդունում է կոմս Վիլհելմ Շաումբուրգ Լիպսկիի պալատական խորհրդական դառնալու առաջարկությունը և շատ քիչ անց մահանում թութքից։

Մահվանից հետո նրա աշխատությունները հրատարակել է Ք. Ֆ. Նիկոլայը՝ «Vermischten Werke» (6-րդ հատոր 1768-1781 թվականներ, 2-րդ հրատարակչություն 1790 թվական)։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ, «Ehrengedächtnis Thomas A-s.» Բեռլին, 1767 թ.)
  • Հերդեր, «Ueber Thomas A-s Schriften» (Ռիգա, 1768 թ.)
  • Annie Bender՝ Thomas Abbt. Bonn, Cohen, 1922
  • Eva J. Engel՝ Moses Mendelssohns Briefwechsel mit Lessing, Abbt und Iselin. Leipzig, Rosa-Luxemburg-Verein 1994 ISBN 3-929994-30-5
  • Edmund Pentzhorn՝ Thomas Abbt. Giessen, Univ. Diss., 1884

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аббт // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Аббт, Фома (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 19.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Abbt, Thomas (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1875. — Vol. 1. — S. 2–4.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Аббтъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 20.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Աբտ» հոդվածին։