Թուդոր Արգեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեոդոր Արգեզիից)
Թուդոր Արգեզի
ռումիներեն՝ Tudor Arghezi
Ծննդյան անունռումիներեն՝ Ion Nae Theodorescu
Ծնվել էմայիսի 21, 1880(1880-05-21)[1][2][3]
ԾննդավայրԲուխարեստ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3]
Վախճանվել էհուլիսի 14, 1967(1967-07-14)[4][5][6][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[3]
Գրական անունIoan Theodorescu
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և մանկագիր
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունSaint Sava College?
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն, Ռումինական ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներՄիտզուրա Արգեզի, Baruțu T. Arghezi? և Eli Lotar?
Изображение автографа
Թուդոր Արգեզի Վիքիդարանում
 Tudor Arghezi Վիքիպահեստում

Թուդոր Արգեզի (ռումիներեն՝ Tudor Arghezi, իսկական անունը՝ Յոն Թեոդորեսկու, մայիսի 21, 1880(1880-05-21)[1][2][3], Բուխարեստ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3] - հուլիսի 14, 1967(1967-07-14)[4][5][6][…], Բուխարեստ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[3]), ռումին բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Ռումինիայի ԳԱ անդամ, պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայիսի 21-ին, Բուխարեստում։ Հրատարակել և խմբագրել է գրական մի շարք հանդեսներ։ Պայքարել է ֆաշիզմի դեմ, որի համար նետվել է համակենտրոնացման ճամբար։ Բանաստեղծական ժողովածուներից նշանավոր են «Հարմար խոսքեր» (1927), «Բորբոսածաղիկներ» (1931), «Երեկոյան գրքույկ» (1935), «Յոթ երգ փակ բերանով» (1939), «Երգ մարդուն» (1955), «1907» (1955)։ Արգեզի նորարար է ռումինական բանաստեղծական արվեստի մեջ. քնարերգության դասական ձևերը հարստացրել է ռիթմի, լեզվի, արտահայտչամիջոցների ու խոսքի պատկերավորման նոր հնարավորություններով։ Արգեզիի արձակ երկերից են «Աստվածամոր աչքերը» (1934), «Բունա վեստիրե գերեզմանատունը» (1936) վեպերը և բազմաթիվ պամֆլետներ։ Մահացել է հուլիսի 14-ին, Բուխարեստում։

Հայերեն հրապարակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ։ «Գարուն», 2000, թիվ 12, էջ 84։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 706
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուդոր Արգեզի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուդոր Արգեզի» հոդվածին։