Թայնի Թեմպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայնի Թեմպա
Թեմպան 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTinie Tempah
Ի ծնե անունՊատրիկ Չուկվումեկա Օկոգվու
Նաև հայտնի է որպեսTinie Tempah
Ծնվել էնոյեմբերի 7, 1988 (35 տարեկան)
Լոնդոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերՀիփ հոփ, էլեկտրոնային
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլParlophone, Disturbing London Records
Պարգևներ
Կայքtinietempah.com
 Tinie Tempah Վիքիպահեստում

Պատրիկ Չուկվումեկա Օկոգվու (անգլ.՝ Patrick Chukwuemeka Okogwu, նոյեմբերի 7, 1988(1988-11-07)[1], Plumstead, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է Թայնի Թեմպա (անգլ.՝ Tinie Tempah) բեմական անվամբ, բրիտանացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է 2005 թվականին՝ թողարկելով «Chapter 1 Verse 1-22» միքսթեյպը։ 2007 թվականին հիմնադրել է իր Disturbing London Records ձայնագրման լեյբլը[2], իսկ 2009 թվականին ստորագրել է պայմանագիր Parlophone ձայնագրման լեյբլի հետ և դարձել դրա անդամ[3]։ 2010 թվականի հոկտեմբերին թողարկել է իր առաջին՝ «Disc-Overy» անվանումը կրող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթը[2]։ Այդ ալբոմի երգացանկում ընդգրկված «Pass Out» և «Written in the Stars» երգերը գլխավորել են բրիտանական սինգլների հիթ շքերթը[2]։

2012 թվականի «GQ» ամսագիրը Թեմպային անվանել է ամենաոճային տղամարդ[4]։ 2013 թվականի նոյեմբերին վաճառքի է դուրս եկել նրա երկրորդ ալբոմը՝ «Demonstration»-ը[5]։ Թեմպան իր մասնակցությունն է ունեցել այնպիսի հիթային երգերում, որոնցից են` «Earthquake» (Labrinth), «R.I.P.» (Ռիտա Օրա), «Tsunami (Jump)» (DVBBS և Borgeous), «Crazy Stupid Love» (Շերիլ Քոուլ), «Turn the Music Louder (Rumble)» (KDA) և այլն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Disc-Overy» (2010)
  • «Demonstration» (2013)
  • «Youth» (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «Tinie Tempah: 10 things you need to know about the Brit Award nominated rapper». Mirror. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Tinie Tempah: He's going to be huge». The Independent. 2011 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Tinie Tempah and Mario Balotelli GQ's best dressed men». GQ. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Tinie Tempah 'Demonstration' review: 'Grime pop for the masses'». Digital Spy. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայնի Թեմպա» հոդվածին։