Թաթուլ Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթուլ Ալթունյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1901(1901-10-15)[1][2]
Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 29, 1973(1973-11-29)[4][1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտություներաժշտագետ, խմբավար և դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ[1], Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1] և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1928)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934)[1]
Պարգևներ

Թաթուլ Տիգրանի Ալթունյան (հոկտեմբերի 15, 1901(1901-10-15)[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 29, 1973(1973-11-29)[4][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ։

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիաները։ Ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռ. Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ․ Նեյման) որակավորում։

Թաթուլ Ալթունյանին նվիրված հուշատախտակ Երևանում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը Հայաստանի երաժշտական ընկերության պատին, քանդակագործ՝ Արա Հարությունյան, բրոնզ, 70х140

1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից)։ 1935-1936 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1935–1936 թվականներին վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը, 1937-1939 թվականներին և 1947-1949 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թվականներին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թվականներին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։

Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։

Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը «ԻՒՆԵՍՔՕ» ի մէջ։ Մասնակցութեամբ 60 արուեստագէտ-արուեստագիտուհիներու, Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Պէյրութ, տպ. Շիրակ., 1959:
  • Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թաթուլ Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Երևան, 1965–1964:
  • Հայկական ժողովրդական երգերի մշակումներ = Treaments of armenian folk songs: Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Ալթունյան Ժիրայր, Երևան, «Արճեշ», 2002։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրուտյան Մ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962։
  • Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1977։
  • Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին։ Ծննդյան 75-ամյակի առթիվ = Слово о Татуле Алтуняне. К 75-летию со дня рождения, Բալյան Վլադիլեն Ալեքսանդրի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Ա. հ., 1977:
  • Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը։ Սարյան Արաքսի, Ենոքյան Արամ, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Կոմիտաս, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Алтунян Татул Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Ալթունյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Ալթունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164