Էտիեն-Գաբրիել Մորելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտիեն-Գաբրիել Մորելլի
ֆր.՝ Étienne-Gabriel Morelly
Դիմանկար
Ծնվել է1717[1][2][3]
ԾննդավայրՎիտրի-լե-Ֆրանսուա
Մահացել է1778[4][2][3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և քաղաքական գործիչ
 Étienne-Gabriel Morelly Վիքիպահեստում

Էտիեն-Գաբրիել Մորելլի (ֆր.՝ Etienne-Gabriel Morelly, 1717[1][2][3], Վիտրի-լե-Ֆրանսուա - 1778[4][2][3]), 18-րդ դարի ֆրանսիացի ուտոպիստ և արձակագիր։ Ապրել և աշխատել է Վիտրի լը Ֆրանսուա քաղաքում, եղել է ուսուցիչ։

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Մորելլիի հայացքները շարադրված են «Բազիլիադա» (1753) պոեմում և «Բնության կոդեքսը կամ նրա օրենքների ճշմարիտ ոգին» (1755) տրակտատում։ Քննադատելով ժամանակի հասարակական կարգերի ենթադրյալ այլասերվածությունն ու թշվառությունը՝ Մորելլին գտնում էր, որ դրանք մասնավոր սեփականության ծնունդ են և հակասում են բանականությանն ու բնությանը, հետևաբար, մարդիկ պետք է բանականորեն հրաժարվեն անհավասարությունից և վերադառնան կորցրած բնական վիճակին։ Ապագա հասարակության մասին գաղափարները Մորելլին շարադրել է օրենսդրական նախագծերի ձևով, որն արտահայտվում էր հետևյալ հիմնական սկզբունքներում՝ մասնավոր սեփականության վերացում, բոլոր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու իրավունք, յուրաքանչյուր քաղաքացու հանրորեն օգտակար աշխատանքով զբաղվելու պարտականություն՝ «իրենց ուժերին, ձիրքերին և տարիքին համապատասխան»։ Մորելլին ենթադրում էր, որ նոր հասարակարգը պետք է իրականանար ոչ թե առանձին փոքր համայնքներում, ինչպես կարծում էին վաղ ուտոպիստները, այլ ամբողջ երկրում։ Մորելլին ավելի հստակ, քան 16-18-րդ դարերի մյուս ուտոպիստները, արտահայտեց ֆիզիկական և մտավոր աշխատանքների հակասության վերացման գաղափարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 53

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 CONOR.SR
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.