Էռնստ Կուրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Կուրթ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1886(1886-06-01)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էօգոստոսի 2, 1946(1946-08-02)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ավստրիա
Մասնագիտությունփիլիսոփա, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող
ԱշխատավայրԲեռնի համալսարան

Էռնստ Կուրթ (գերմ.՝ Ernst Kurth, հունիսի 1, 1886(1886-06-01)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 2, 1946(1946-08-02)[1][2], Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի երաժշտագետ։

Սովորել է Վիեննայում։ 1912 թվականից երաժշտագիտություն է դասավանդել Բեռնի համալսարանում (պրոֆեսոր 1920 թվականից)։ Յո. Ս. Բախի արվեստի վերլուծության հիման վրա 1917 թվականին գրել է «Լինեար կոնտրապունկտի հիմունքները» գիրքը (ռուսերեն թարգմանություն՝ 1931)՝ արժանանալով լայն ճանաչման։ Հիմնական աշխատություններից են նաև «Ռոմանտիկական հարմոնիան և նրա ճգնաժամը Վագների «Տրիստան»-ում» (1920), մենագրություն Ա. Բրուքների մասին (հ. 1-2, 1925), «Երաժշտության հոգեբանություն» (1931)։ Կրել է Ա. Շոպենհաուերի փիլիսոփայության ազդեցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 29