Բեմական գործունեությունն սկսել է 1846 թվականին, թափառաշրջիկ թատերախմբում (Լիվոռնո)։ Ռոսսի գեղարվեստական զարգացմանը մեծապես նպաստել է Գ․ Մողենան։ Ռոսսին կերպարներ է ստեղծել ռոմանտիկ դրամատուրգների ստեղծագործություններում, որոնք տոգորված էին հայրենասիրական և ազատագրական պայքարի գաղափարներով։ Լավագույն դերերից են՝ Պաոլո (Պելլիկոյի Է․ Ռոսսի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Անտոնիո Ֆոսկարինի և Ջովաննի դա Պրոչիդա (Նիկոլինիի «Ջովաննի դա Պրոչիդա»)։ Շեքսպիրյան դերակատարումներով է սկսվել Ռոսսի ստեղծագործության ծաղկումը, անձնավորել է Համլետ (խաղացել է 1856 թվականից մինչև մահ), Օթելլո, Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ») և այլն։ Ռոսսի արվեստին բնորոշ, էր պարզությունը, արտահայտչականությունը, ապրումների ճշմարտացիությունը։ 1855 թվակից մշտական հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ինչպես և Եգիպտոսում ու Թուրքիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։