Էնրիկո Կարուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Կարուզո
Ի ծնե անունիտալ.՝ Enrico Caruso
Նաև հայտնի է որպեսKaruzo, Enriko‏
Ծնվել էփետրվարի 24, 1873(1873-02-24) կամ փետրվարի 25, 1873(1873-02-25)[1]
Նեապոլ, Իտալիայի թագավորություն[2] կամ Նեապոլ, Իտալիա[1]
Երկիր Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 2, 1921(1921-08-02)[3][4][5][…] (48 տարեկան)
Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1]
ԳերեզմանԻտալիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլVictor Talking Machine Company
ԱմուսինDorothy Parks Benjamin?
Պարգևներ
 Enrico Caruso Վիքիպահեստում
Lucia di Lammermoor (1908).

Էնրիկո Կարուզո (իտալ.՝ Enrico Caruso, փետրվարի 24, 1873(1873-02-24) կամ փետրվարի 25, 1873(1873-02-25)[1], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[2] և Նեապոլ, Իտալիա[1] - օգոստոսի 2, 1921(1921-08-02)[3][4][5][…], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի նշանավոր օպերային երգիչ (տենոր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմի վրա դեբյուտը կայացել է 1895 թվականի մարտի 15-ին Պալերմոյում Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայում Էնցիոյի դերերգի կատարմամբ։ 1900 թվական բարձրանում է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի բեմ Նեմորինոյի դերով (Դոնիցետի «Սիրո ըմպելիք»), 1902 թվականին՝ Լոնդոնի Քովենթ-Գարդեն թատրոնում կատարում է Դքսի դերերգը (Վերդի «Ռիգոլետտո»)։ Համաշխարհային փառքի է հասնում Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնի բեմի վրա 1903-1920 թվականներին։ Երգչի համաշխարհային հռչակի ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել իր կյանքի ընթացքում թողարկվող ձայնապնակները։

Կարուզուն ունեցել է յուրահատուկ հնչերանգի ձայն, որի ստորին և միջին ռեգիստրի բնական բարիտոնալ հնչումը զուգակցվում էր փայլուն տենորային վերին հնչյունների հետ։ Շնորհիվ իր շնչառության բացառիկ տիրապետմանը, անբասիր ինտոնացիայի, և, կարևորը, բարձր կատարողական մաշկույթի դարձավ 20-րդ դարի երգեցողական արվեստի լեգենդ։

Կարուզոն հավասար հաջողությամբ կատարել է լիրիկական և դրամատիկական խաղացանկի դերերգեր Վերդիի (Դուքս «Ռիգոլետտո», Մանրիկո «Տրուբադուր», Ռիչարդ «Պարահանդես-Դիմակահանդես», Ռադամես «Աիդա») և վերիստ-երգահանների (Կանիո Լեոնկավալլոյի «Պայացներ» և այլն) օպերաներում։ Ֆեդերիկոյի («Արլեզիանուհի» Չիլեա, 1897 թ.), Լորիսի («Ֆեդորա» Ջորդանո, 1898 թ.), Ջոնսոնի («Պարմանուհին Արևմուտքից» Պուչչինի, 1910 թ.) դերերգրի առաջին կատարողն է։ Կարուզոյի խաղացանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել և նեապոլիտանական երգերը։

Էնրիկո Կարուզոն վախճանվել է 48 տարեկան հասակում՝ 1921 թ. օգոստոսի 2-ին Նեապոլում՝ թարախային պլևրիտից։

Sì, pel ciel marmoreo giuro! 1914 թ. ձայնագրություն։ Տիտա Ռուֆոն և Էնրիկո Կարուզոն Վերդիի «Օթելո» օպերայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118667335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 Օպերա Վիվրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Կարուզո» հոդվածին։