Էնվեր փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնվեր փաշա
օսման.՝ اسماعیل انور پاشا
նոյեմբերի 22, 1881(1881-11-22)[1][2][3] - օգոստոսի 4, 1922(1922-08-04)[1][4][2][…] (40 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԲուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն
ԳերեզմանMonument of Liberty, Istanbul
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶորատեսակOttoman Army?
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Իտալա-թուրքական պատերազմ, Երիտթուրքական հեղափոխություն, Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Սարիղամիշի ճակատամարտ և Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Պարգևներ
«Ռազմական վաստակի համար» խաչ, Մեջիդիե շքանշան, Օսմանիե շքանշան, Gallipoli Star, Արժանիքների շքանշան, 1st class, Order of the Medjidie, 3rd class, Order of the Medjidie, 1-ին կարգի Երկաթե խաչ և Երկաթե խաչ 2-րդ դասի
ՍտորագրությունИзображение автографа

Իսմայիլ Էնվեր փաշա (նոյեմբերի 22, 1881(1881-11-22)[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1922(1922-08-04)[1][4][2][…], Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։

Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։

1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է 1922 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 59