Էմիլս Դարզինիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլս Դարզինիշ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլատիշ․՝ Emīls Dārziņš
Ծնվել էնոյեմբերի 3, 1875(1875-11-03)[1][2][3]
Յաունպիեբալգա, Յաունպիեբալգայի շրջան, Լատվիա
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 31, 1910(1910-08-31)[1][2][3] (34 տարեկան)
Ռիգա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանMārtiņa cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր և երգեհոն
 Emīls Dārziņš Վիքիպահեստում

Էմիլս Դարզինիշ (լատիշ․՝ Emīls Dārziņš, նոյեմբերի 3, 1875(1875-11-03)[1][2][3], Յաունպիեբալգա, Յաունպիեբալգայի շրջան, Լատվիա - օգոստոսի 31, 1910(1910-08-31)[1][2][3], Ռիգա, Ռուսական կայսրություն[1]), լատվիացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, երգչախմբի դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլս Դարզինիշը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 3-ին Յաունպիեբալգա գյուղում՝ գյուղական ուսուցչի ընտանիքում։ Վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ՝ չնայած թույլ առողջությանը (օրգանիզիմի՝ արևի լույսի նկատմամբ ռեակցիայի պատճառով պատանի Էմիլսը 5 տարի շարունակ ստիպված է եղել ապրել մութ սենյակում)։ 16 տարեկան հասակում գավառից տեղափոխվում է Ռիգա, շարունակում զբաղվել երաժշտությամբ. նրա «Դուք՝ բլուրներ, և դուք՝ դաշտեր» (լատիշ․՝ Jūs kalni un jūs lejas, 1892), որ նախատեսված էր տղամարդկանց երգչախմբի համար, արժանացավ Յազեպս Վիտոլսի հավանությանը։

1897 թվականին Էմիլս Դարզինիշն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա, սակայն չի կարողանում շարունակել ուսումը առողջական խնդիրների պատճառով։ 1898 թվականին նա նորից փորձում է շարունակել մասնագիտական կրթությունը և ընդունվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի երգեհոնի դասարան (մանկավարժ՝ Լուի Գոմիլիուս), սովորել է նաև կոմպոզիցիա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ղեկավարությամբ։ Ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով տվել է մասնավոր դասեր, հանդես է եկել որպես երաժշտական քննադատ, սակայն այդպես էլ չի կարողանում ծայրը ծայրին հասցնել ու 1901 թվականին ստիպված է լինում վերադառնալ Ռիգա՝ այդպես էլ չավարտելով ուսումը կոնսերվատորիայում։

Ռիգայում Էմիլս Դարզինիշը դասավանդել է երաժշտություն տարբեր գիմնազիանեում, ինչպես նաև տվել է մասնավոր դասեր. նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Յանիս Զալիտիսն ու Ադոլֆս Աբելեն։

1903 թվականին ամուսնացել է, ունեցել է որդի՝ Վոլֆգանգ, և դուստր՝ Լայմա։

1910 թվականի օգոստոսի 31-ին (հին տոմարով՝ օգոստոսի 18-ին) Էմիլս Դարզինիշի մարմինը գտնվել է Զասուլաուկս կայարանից ոչ հեռու. նրան հարվածել էր գնացքը։ Մամուլում լայնորեն շրջանառվում էր ինքնասպանության վարկածը։ Թաղվել է Ռիգայի Ահենսկալնսի շրջանում՝ Սուրբ Մարտին եկեղեցու գերեզմանոցում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլս Դարզինիշի ստեղծագործական ժառանգությունը մեծ չէ. նրան են պատկանում 43 ստեղծագործություններ, որոնցից 6-ը ոչնչացվել են։ Մասնավորապես Դարզինիշի՝ նվագախմբի համար նախատեսված չորս պիեսներից պահպանվել է միայն մեկը՝ «Մելանխոլիկ վալս» (1904)։ Տարբեր տարիների Դարզինիշը ծրագրել է ստեղծել մի քանի օպերաներ (այդ թվում Անտոն Չեխովի «Իվանով» պիեսի հիման վրա), սակայն դրանք այդպես էլ չեն իրականացվել։ Նրա սկսած միակ օպերայից («Վարդագույն օրեր», լատիշ․՝ Rožainās dienas) պահպանվում են միայն նշումներ։

Այնուամենայնիվ, Էմիլս Դարզինիշի նվագախմբային ու երգչախմբային ստեղծագործությունները դարձել են ազգային դասական արվեստի նմուշներ։ Պահպանվել են 17 երգեր ձայնի ու երգեհոնի համար, 8 պիեսներ տղամարդկանց երգչախմբի համար, 7 պիեսներ խառը, 1 պիես կանաց ու 1 պիես մանկական երգչախմբի համար։ Իր յոթ ստեղծագործությունները նա գրել է Յանիս Պորուկի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտություն է գրել նաև Յան Ռայնիսի, Ասպազիայի, Ռուդոլֆ Բլաումանիսի ստեղծագործությունների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի «Իսպանական ռոմանսի» («Ես այստեղ եմ, Ինեզիլյա…») համար, որ լատիշերեն էր թարգմանել Վիլիս Պլուդոնիսը։

Էմիլս Դարզինիշը՝ որպես երաժշտական քննադատ, հանդես է եկել Լատվիայի թերթերում՝ մանավորապես հրատարակելով «Օպերայի ծագման մասին» (լատիշ․՝ Par operas izcelšanos, 1907) ակնարկը, ինչպես նաև մի շարք արձագանքներ երաժշտական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչի պատճառով վատանում են նրա հարաբերությունները լատվիացի այլ երաժշտական գործիչների հետ։

Նվագախմբային երկու ստեղծագործություններ՝ «Միայնակ սոճին» (լատիշ․՝ Vientuļā priede) և «Մելանխոլիկ վալս» (լատիշ․՝ Melanholiskais valsis), տեղի տվեցին երկար բանավեճերի, որ ծավալվեցին լատվիական մամուլում։ Քննադատ ու բանահյուսագետ Պավել Յուրյանսը դրանց մեջ նկատում էր գրագողության հետքեր։ Էմիլս Դարզինիշը տպագրում էր իրեն պաշտպանող հոդվածներ։ Նրա պիեսների վերաբերյալ դրական արձագանք տպագրեց Ալեքսանդր Գլազունովը։ Դրանից հետո Յուրյանսը բացասական արտահայտվեց Դարզինիշի պիեսների վերաբերյալ։ Արդյունքում Էմիլս Դարզինիշն այրեց իր բոլոր չորս ստեղծագործությունները, որ նախատեսված էին նվագախմբի համար («Մելանխոլիկ վալսը» վերականգնվել է նրա մահից հետո)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայի Է. Դարզինիշի անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի աշակերտները, 1979
  • Էմիլս Դարզինիշի պատվին է կոչվել երաժշտական դպրոց Ռիգայում։ 1975 թվականին դպրոցի մոտ տեղադրվել է կոմպոզիտորի հուշարձանը[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Raksti. Atmin̦as par Emīlu Dārzin̦u. / Sakārtojis Arvīds Darkevics. — Rīga։ Liesma, 1975. — 367 p.
  • Emīls Dārziņš. Ceļa jūtīs։ Eseja. — Rīga։ Liesma, 1985. — 22 p.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emīls Dārziņš։ piemiņas krājums / V.Penģerota redakcija — Rīga, 1925.
  • Alfrēds Sausne. Emīls Dārzin̦š. — Rīga։ Grāmatu draugs, 1935. (Второе издание։ Rīga։ T.O.Šteinberga apgāds, 1943.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]