Էլեոնորա Դուզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Դուզե
իտալ.՝ Eleonora Duse
Էլեոնորա Դուզեն Նյու-Յորքում, 1896 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 3, 1858(1858-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՎիջևանո, Սարդինիայի թագավորություն[4][5]
Մահացել էապրիլի 21, 1924(1924-04-21)[4][1][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Սարդինիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Գաբրիելե Դ'Աննունցիո

Էլեոնորա Դուզե (իտալ.՝ Eleonora Duse, իսկական անունը՝ Էլեոնորա Ջուլիա Ամալիա Դյուզյան, հոկտեմբերի 3, 1858(1858-10-03)[1][2][3][…], Վիջևանո, Սարդինիայի թագավորություն[4][5] - ապրիլի 21, 1924(1924-04-21)[4][1][2][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), իտալացի դերասանուհի, XX դարի սկզբի խոշոր ողբերգակներից է. նրա արվեստին բնորոշ էին հատկապես հմայիչ ու նուրբ, սակայն հակասական բնավորություններ, որոնք դերասանուհին բացահայտել է հոգեբանական խոր ու ճշմարտացի վերլուծություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Դուզեն ծնվել է դերասանների ընտանիքում. պապը իտալական Կոմեդիա դել Արտե թատրոնի հիմնադիրներից էր, իսկ հայրը՝ շրջիկ դերասան։ 4 տարեկանից Դուզեն մասնակցել է շրջիկ թատերախմբերի ներկայացումներին։ 15 տարեկանում խաղացել է Ջուլիետի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»)։ Դուզեն ճանաչվել է Թերեզ Ռաքենի դերով՝ Էմիլ Զոլայի համանուն գործում։ Այնուհետև խաղացել է Կլեոպատրա, Դեզդեմոնա, Օֆելյա (Վ. Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», «Համլետ»)։

1880-ական թվականների վերջին Իտալիայում ամենաճանաչված դերասանուհին էր։ 1887 թվականին սեփական թատերախմբով հաջողությամբ հանդես է եկել նախ՝ Իտալիայում, ապա՝ Եվրոպայի այլ երկրներում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եգիպտոսում, 18911892 թվականներին և 1908 թվականին՝ Ռուսաստանում, որտեղ նրան բարձր են գնահատել Անտոն Չեխովը, Կոնստանտին Ստանիսլավսկին և ուրիշներ։ Դուզեն Իտալիայում առաջինն է մարմնավորել Հենրիկ Իբսենի հերոսներին՝ Նորա, Հեդդա Գաբլեր, Ֆրու Ալվինգ («Նորա», «Հեդդա Գաբլեր», «Ուրվականներ»)։

1908–1911 թվականներին Վահրամ Փափազյանը Դուզեի հետ ներկայացումներով շրջագայել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում։ Նա իր «Հետադարձ հայացք» գրքում Դուզեին համեմատել է Սառա Բեռնարի հետ և նրանց արվեստը հավասար գնահատել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Nagler A. M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Дузе Элеонора // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էլեոնորա Դուզե հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Դուզե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Դուզե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459