Էզրա Փաունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզրա Փաունդ
անգլ.՝ Ezra Weston Loomis Pound
Ծնվել էհոկտեմբերի 30, 1885(1885-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրHailey, Այդահո, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1972(1972-11-01)[1][2][5][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՎենետիկ, Իտալիա[4]
ԳերեզմանՍան Միկելե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ, կոմպոզիտոր, թարգմանիչ, ինքնակենսագիր, գրող, տնտեսագետ, լրագրող, ռադիոհաղորդավար և գրականության պատմաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան և Համիլթոն քոլեջ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինDorothy Shakespear?
Համատեղ ապրողIseult Gonne?
ԶավակներMary de Rachewiltz? և Omar Pound?
ԱզգականներThaddeus C. Pound?
 Ezra Pound Վիքիպահեստում

Էզրա Ուեսթոն Լումիս Փաունդ (անգլ.՝ Ezra Weston Loomis Pound, հոկտեմբերի 30, 1885(1885-10-30)[1][2][3][…], Hailey, Այդահո, ԱՄՆ[4] - նոյեմբերի 1, 1972(1972-11-01)[1][2][5][…], Վենետիկ, Իտալիա[4]), ամերիկացի նշանավոր բանաստեղծ, հրատարակիչ և խմբագիր, համարվում է անգլալեզու մոդեռնիստական գրականության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզրա Փաունդը ծնվել է 1885 թվականին Այդահո նահանգի Հեյլի քաղաքում։ 1901 թվականին՝ 15 տարեկան հասակում ընդունվում է Փենսիլվանիայի համալսարանի ազատական արվեստի քոլեջը[8]։ Այնտեղ նա հանդիպում է Հիլդա Դուլիթլին և այս կերպով սկսում իր կյանքի առաջին լուրջ վեպը (ըստ գրականագետ Այրե Նադելի)[9]։ 1903 թվականին տեղափոխվում է Նյու Յորքի Քլինթոնի շրջանում գտնվող Համիլլոն քոլեջը, հնարավոր է վատ գնահատականների պատճառով։ Այնտեղ նա սովորում է պրովանսալ բարբառը և հին անգլերեն լեզուն, ինչպես նաև սովորում է կարդալ Դանթե[10]։ 1905 թվականին քոլեջը ավարտելուց հետո նա ընդունվում է Փենսիլվանիայի համալսարան`սովորելու ռոմանական լեզուները։ 1906 թվականի գարնանը ստանում է մագիստրոսի աստիճան[11]։ 1907 թվականի աշնանը Փաունդը Ինդիանա նահանգի Կռոֆորդսվիլի քաղաքի Վաբաշ քոլեջում սկսում է դասավանդել ռոմանական լեզուներ։ Պահպանողական քաղաք, որը նա կոչում էր «վեցերորդ շրջանի դժոխք»։ Նույն կոնսերվատիվ քոլեջը դուրս է հանում նրան, այն բանից հետո երբ նա կանխամտածված հրահրեց քոլեջի իշխանություններին։ Օրինակ ծխելը արգելված էր, բայց նա ծխախոտ էր ծխում իր գրասենյակում, նախագահի աշխատասենյակից ոչ հեռու[12]։

1908 թվականի ձմռանը նրան խնդրում են լքել քոլեջը։ Նույն թվականին նա գնում է Լոնդոն, որտեղ ծանոթանում է Ուիլյամ Բաթլեր Եյթսի հետ և որոշ ժամանակ նրա մոտ քարտուղար է աշխատում։

Շուտով սկսում է հրատարակել իր առաջին բանաստեղծությունների ժողովածուները և իտալացի, չինացի, ճապոնացի պոետների՝ իր կողմից թարգմանած գրքերը։ Փաունդը համարվում է թարգմանության տեսությունը բարելավողներից մեկը։

Փաունդը այսպես կոչված իմաժինիզմ գրական ուղղության գլխավոր ներկայացուցիչներից է։ 1915 թվականին նա հրատարակում է «Des Imagistes» գիրքը, որը համարվում է պոեզիայի անթոլոգիա և իմաժիզմի տեսություն։

1920֊ական թվականներից սկսած Փաունդը շատ է թարգմանել տարբեր լեզուներով, միևնույն ժամանակ համաշխարհային մշակույթի լայն շերտերը հագեցրել իր բաստեղծություններով, մեջբերումներով, ակնարկներով։

1920 թվականին Փաունդը ապրում էր Փարիզում, 1925 թվականից իտալական Ռապալլո քաղաքում։ Նա հայտարարեց համաշխարհային պատերազմները որպես «վաշխառուների և նրանց միջև ընթացող պայքար, որոնք ցանկանում էին աշխատել խղճի վրա» ողջունելով Մուսոլինիի ֆաշիստական վարչակարգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա վարել է իտալական ռադիոն անգլերեն լեզվով, այդ թվում հակաամերիկյան և հակասեմական բովանդակությամբ, աջակցել է ԽՍՀՄ֊ի դեմ պատերազմին և քննադատել է Ֆրանկլին Ռուզվելտի արտաքին քաղաքականությունը` վերջինիս կոչ անելով անցնել Երրորդ Ռայխի կողմը։ Մուսոլինիի իշախանությունից հեռացվելուց հետո 1943 թվականին Փաունդը մնում է նրա կողմնակիցը։ 1943 թվականի հուլիսի 26֊ին Վաշինգտոնի դատարանը շարունակեց մեղավոր ճանաչել Փաունդին պետական դավաճանության մեջ։ Մինչդեռ 1945 թվականին պատերազմի ավարտի վերջում Փաունդը շարունակում էր իր բանաստեղծություններում հորդորել իտալացիներին պայքարել անգլո-ամերիկյան դաշնակից ուժերի դեմ։

1945 թվականի մայիսին Փաունդը ձերբակալվում է իտալական զինվորականների կողմից և հանձնվում է Ջենովայի ամերիկյան իշխանություններին։ Նա հարցաքննվում է, և մի որոշ ժամանակ անց ազատ է արձակվում, իսկ FBI֊ի գործակալները ուսումնասիրում են իր ձայնագրությունները, նամակները, նախագծերը, հոդվածները։ Մի քանի շաբաթ անց Փաունդը կրկին ձերբակալվում է, դատապարտվում և տեղափոխվում Պիզայի զինվորական բանտ։ Բանտում Փաունդը սկզբում զբաղվում էր Կոնֆուցիոսի անգլերեն թարգամանությամբ և գրում է «Pisa Songs»֊ը։ Սակայն բանտարկությունից մեկ ամիս անց նրա մոտ սկսվեցին նոպաներ և նա դադարեց ճանաչել մարդկանց, սկսեց կորցնել հիշողությունը և հրաժարվեց սննդից։

1945֊1948 թվականներին Փաունդը գտնվում է Պիզի ռազմագերիների ճամբարում, իսկ 1948 թվականին նրան ուղարկվում են Վաշինգտոն և հանձնում դատարան՝ ֆաշիզմի քարոզչության համար, սակայն նա ճանաչվում է անգործունակ և տեղափոխում է Վաշինգտոնի Ս․ Ելիզավետի անվան հոգեբուժական հիվանդանոց։

Էզրա Փաունդը 1963 թվականին

1949 թվականին Փաունդն «The Pisan Cantos» գրքի համար արժանանում է Կոնգրեսի գրադարանի հեղինակավոր Բոլինգենի անվան մրցանակին, որի արդյունքում ամերիկյան գրական վերնախավում իրական աղմուկ է առաջանում։ Օրինակ, Վլադիմիր Նաբոկովը բացասաբար է խոսել Փաունդի աշխատանքի մասին։ Փաունդը երկար հակասություններից հետո, չնայած ֆաշիստական տեսակետներին և համագործակցությանը, մնաց մրցանակով, սակայն հաջորդ տարիների համար պարգևատրվելու իրավունքը հանձնվեց Եյլիի համալսարանին։ Իր հիվանդանոցային կալանքի ընթացքում Փաունդը մանրամասն մաքրագրեց «Շիցզին», ինչպես նաև Սոփոկլեսի պիեսները։ Նա շատ էր շփվում երիտասարդ գրողների հետ, որոնք գալիս էին իրեն տեսակցության՝ Ալլեն Գինզբերգը, Ռոբերտ Ռոուվելը և այլք։

1958 թվականին հայտնի գրողներին ներում շնորհելու բազմաթիվ խնդրանքներից հետո (նույնիսկ անտիֆաշիստ Էռնեստ Հեմինգուեյը ստանալով Նոբելյան մրցանակ ասել է, որ այն պատկանում է Փաունդին և պետք է նրան ազատ արձակել) Փաունդը ազատ է արձակվում հիվանդանոցից և վերադառնում է Իտալիա։ Վերջին տարիները նա հոժարակամ անցկացնում է լռության մեջ։ 1967 թվականին, երբ նրան հյուրընկալվեց գրող֊բինտնիկ Ալլեն Գինզբեռգը Փաունդը չափազանց նվաստաբար խոսեց իր և սեփական ստեղծագործությունների մասին։ Էզրա Փաունդը մահացել է Վենետիկում, 87-ամյակից 2 օր հետո և թաղվել է Սան Միշել գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stock N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  6. http://bollingen.yale.edu/poet/ezra-pound
  7. https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  8. Moody (2007), 14; for Cheltenham Township High School, see McDonald (2005), 91, and Stock (1970), 11
  9. Nadel (2004), 18; Barnstone (1998), 202
  10. Moody (2007), 18–25
  11. Moody (2007), 19, 27–28
  12. Moody (2007), 58–59

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրա Փաունդ» հոդվածին։