Էդուարդ Շևարդնաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Շևարդնաձե
վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՄամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան
Մահացել էհուլիսի 7, 2014(2014-07-07)[4][5] (86 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան[6]
ԳերեզմանԿրծանիսի (Գարդաբանի շրջան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Կրոնուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինՆանուլի Շևարդնաձե
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի նախագահ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, Վրացական Կոմկուսի առաջին քարտուղար և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունՎրաստանի քաղաքացիների միություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
Ստորագրություն
Изображение автографа
 Eduard Shevardnadze Վիքիպահեստում

Էդուարդ Ամբրոսիս ձե Շևարդնաձե․ (վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე, հունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][…], Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հուլիսի 7, 2014(2014-07-07)[4][5], Թբիլիսի, Վրաստան[6]), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1972-1985), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր (1985-1990), Վրաստանի 2-րդ նախագահ (1995-2003)։

Ծնվել է 1928 թվականին, Խորհրդային Վրաստանի (ԱԽՖՍՀ) Մամաթ գյուղում։ 1946 թվականին թվականներին դարձել է Վրաստանի կոմերիտմիության (ԼԿԵՄ) անդամ։ 1951 թվականին ավարտել է Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից կուսակցական դպրոցը, 1960 թվականին՝ Քութայիսի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականից եղել է Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականին նշանակվել է Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականին Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականին նշանակվել է ՎԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ նախարար։ 1976 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականին՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու։

1972-1985 թվականներին ստանձնել է ՎԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1985 թվականին Գորբաչովի կողմից նշանակվել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր։

Խորհրդային Միության կազմալուծումից (1991) և Վրաստանի Հանրապետության 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո Շևարդնաձեն դառնում է երկրի նախագահը։ Պաշտոնապես ընրվել է 1995 թվականին։ Շևարնաձեի նախագահական տարիներն ուղեկցվել են կոռուպցիայի ահռելի աճով և հովանավորչությամբ։ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեղադրանքները և համընդանուր դժգոհությունները հանգեցրեցին Վրաստանում լայնամսշտաբ բողոքի ցույցերի (Վարդերի հեղափոխություն)։ Ի վերջո, Շևարդնաձեն հրաժարական տվեց։ Մահացել է 2014 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 483
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Շևարդնաձե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Շևարդնաձե» հոդվածին։