Էդմոն Քիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմոն Քիրազ
ֆր.՝ Edmond Kiraz
Ի ծնեֆր.՝ Edmond Kirazian
ԿեղծանունKiraz
Ծնվել էօգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Վախճանվել էօգոստոսի 11, 2020(2020-08-11)[5][4][6] (96 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5][4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա և autodidact?
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ և խմբագրականի ծաղրանկարիչ
Կայքkiraz-artworks.com

Էդմոն Լևոնի Քիրազ (Քիրազյան, ֆր.՝ Edmond Kiraz, օգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4] - օգոստոսի 11, 2020(2020-08-11)[5][4][6], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5][4]), ֆրանսահայ ծաղրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին Թուրքիայից Եգիպտոս հասած Լևոն Քիրազի և Էլիզ Սեթյանի ընտանիքում, ովքեր ունեցել են 4 երեխա՝ 3 աղջիկ և մեկ տղա։ Էդմոնը և քույրը՝ Անահիտը, երկվորյակներ են։ Հայրը Էդմոնին անվանակոչել է ի պատիվ ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանի։

Քիրազը սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջում։ Նվագել է շեփոր։ 10 տարեկանում նկարել է իր առաջին կտավը՝ 17-րդ դարի կրոնական թեմաներով նկարի կրկնօրինակում, որը նվիրել են Բաղդադի հայկական եկեղեցուն։ Քիրազի առաջին քաղաքական ծաղրանկարը տպագրվել է «Image», «Parade», «La Réforme d’Alexandrie» և «Al Moussavar» ամսագրերում «Քիրազ» ստորագրությամբ, երբ նա 17 տարեկան էր[7]։

1946 թվականին Կահիրեից տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Փարիզի ’Académie de la Grande Chaumière-ում։ 1950-1951 թվականներին աշխատել է «La Bataille» թերթերում, 1951-1952 թվականներին՝ «le Rouge et le Noir», 1952-1954 թվականներին՝ «Samedi Soir», 1955-1959 թվականներին՝ «Ici Paris», որտեղ ստեղծել է «Carnets de Belles» շարքը։ Հետպատերազմյա շրջանում ընկերացել է երիտասարդ ծաղրանկարիչների՝ Պոյնեի, Էֆելի, Բելուսի, Ֆեզանի, Բոսկի, Շավալի, Ալդեբերի, Դուբուայի հետ։

1959 թվականին Մարսել Դասոն, ով արդեն նկատել էր Քիրազի տաղանդը, խնդրում է նրան ստեղծելու «Les Parisiennes» («Փարիզուհիներ») շարքն իր նորաստեղծ «Jours de France» թերթի համար։ Այստեղից էլ սկսվում է Քիրազի հայտնի «Փարիզուհիներ» շարքը՝ երիտասարդ, թեթև, սլացիկ, էլեգանտ, երկար ոտքերով, սփրթնած դեմքերով, խելացի փարիզուհիները։ 1970 թվականից Հյու Հեֆների խնդրանքով «Փարիզուհիները» տպագրվեցին «Փլեյբոյ» ամսագրում[8][9]։

Քիրազն ալբոմներ սկսեց հրատարակել 1950-ական թվականներին։ Գրել է «Ինքնակենսագրություն և հիշողություններ» գիրքը։ Քիրազի «Փարիզուհիներ» շարքի կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ 25 աշխատանք գտնվում է Փարիզի «Կառնավալե» թանգարանում։

Ծաղրանկարների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lissi, Diogène, 1954
  • Carnet de belles, Pulcinella, 1959
  • Les Parisiennes (Parisian Women), Denoël, 1963
  • Les Parisiennes au volant, Denoël, 1966
  • La Parfaite Secrétaire, Denoël, 1967
  • Parlez-moi de moi : les Parisiennes, Denoël, 1973
  • Sonate à quatre mains, Filipacchi-Denoël, 1978
  • Les Femmes de Kiraz, Plon, 1985
  • Les Parisiennes se marient, Assouline, 1994
  • Je les aime comme ça (I Like Them That Way), Denoël, 2000
  • Jamais le premier soir( Never the First Night), Denoël, 2001
  • Kiraz dans Playboy (Kiraz in Playboy), Denoël, 2002
  • Elles et moi (The Girls and I), Denoël, 2003
  • Mini drames, Denoël, 2005

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո լեգիոն շքանշան»
  • Փարիզի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.lefigaro.fr/culture/deces-de-kiraz-le-dessinateur-fou-amoureux-des-parisiennes-20200811
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. «Kiraz fête les Parisiennes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  8. Edmond Kiraz's Parisiennes
  9. Les parisiennes de Kiraz

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]