Էդգար Քինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Քինե
ֆր.՝ Edgar Quinet
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1803(1803-02-17)[1][2][3][…]
ԾննդավայրԲուրկ ան Բրես
Մահացել էմարտի 27, 1875(1875-03-27)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՎերսալ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլեզվաբան, քաղաքական գործիչ, բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ, լրագրող, փիլիսոփա, գրող և պրոֆեսոր
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[6]
ԱմուսինHermiona Asachi? և Minna More?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
 Edgar Quinet Վիքիպահեստում

Քինե Էդգար (Quinet) (փետրվարի 17, 1803(1803-02-17)[1][2][3][…], Բուրկ ան Բրես - մարտի 27, 1875(1875-03-27)[1][2][4][…], Վերսալ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինեն 1841 թվականից եղել է Կոլեժ դը ֆրանսի պրոֆեսոր, որտեղից հեռացվել է 1846 թվականին հետադեմ կաթոլիկ հոգևորականության և ճիզվիտների դեմ պայքարելու համար։ Քինեն մասնակցել է 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությանը, եղել է Հիմնադիր ու Օրենսդիր ժողովների անդամ։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ի պետական հեղաշրջումից հետո, 1852 թվականին վտարանդվել է և Ֆրանսիա է վերադարձել 1870 թ.։ 1860-ական թվականներին անցել է առավել աջ խմբավորումների կողմը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինեի բազմաթիվ աշխատություններից առավել հայտնի է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված «Հեղափոխությունը» (1865 թվական) ստեղծագործությունը, որտեղ ի հայտ է գալիս Քինեի ազատության վերացական ըմբռնումը, պատմության մեջ անհատի դերի գերագնահատումը, անվստահությունը ժողովրդի քաղաքացիական ակտիվության հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Քինե» հոդվածին։