Զուրաբ Ծերեթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Ծերեթելի
վրաց.՝ ზურაბ წერეთელი
Ծնվել էհունվարի 4, 1934(1934-01-04)[1][2][3] (90 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
ՈւսուցիչԳիորգի Չիտաիա
Ստեղծագործություն(ներ)Ազատության արձան և Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին
Ժանրքանդակագործություն
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և թանգարանի տնօրեն
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, first Civic Chamber of the Russian Federation?, second Civic Chamber of the Russian Federation?, third Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015)
Կայքtsereteli.ru
 Zurab Tsereteli Վիքիպահեստում

Զուրաբ Կոնստանտինի Ծերեթելի (վրաց.՝ ზურაბ კონსტანტინეს ძე წერეთელი, հունվարի 4, 1934(1934-01-04)[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբ Ծերեթելին ծնվել է Թիֆլիսում, 1934 թվականին։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան և տեղափոխվել է Մոսկվա։ Խորհրդային շրջանում ստեղծած աշխատանքներից է Սոչիի մանկական առողջարանը (1986)։ Նրա կինը սերում է վրաց ազնվական Անդրոնիկաշվիլիների ընտանիքից։

Ծերեթելին եղել է Յուրի Լուժկովի ընկերը, ով նրան է վստահել մի շարք կարևոր գործեր, այդ թվում Քրիստոս Փրկչի տաճարի վերանորոգումը, Մոսկվայի Մանեժնայա հրապարակի համալիրը, և Պատվո Բլուրի Համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիրը։ Լուժկովը նրան նաև հնարավորություն տվեց զբաղեցնելու Մոսկվայի կենտրոնում գտնվող մի հին առանձնատունը, որն այժմ վերածվել է Զուրաբ Ծերեթելի պատկերասրահի, որտեղ ցուցադրվում է Վլադիմիր Պուտինի արձանը։:

Հատուկ օլիմպիադայի ժամանակ նա ծանոթանում է Յունիս Քենեդի Շրայվերի հետ։ Նյու Յորքի Բրոքպորտ պետական համալսարանի տարածքում տեղադրում է իր «Խաղաղություն աշխարհի երեխաներին» հուշարձանը՝ նվիրված 1979 թվականին Հատուկ Օլիմպիադային և Երեխայի միջազգային տարվան[4]

Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նախագահ
  • Երեխաների հրաշքների այգու հիմնադրամի նախագահ (1988 թվականից), խոսակցություններ են պտտվում նաև Ռուսաստանի Դիսնեյլենդի կառուցման մեջ նրա ներգրավվածության մասին
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցման միջազգային հիմանդրամի հիմնադիր, 1996 թվականի մարտի 30-ին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպան»
  • 2005 թվականից Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ
  • Sergio Vieira de Mello հիմնադրամի պատվավոր անդամ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի պատմության հուշարձան, 1984
  • Պյոտր Առաջինի 94 մետր բարձրությամբ արձանը Մոսկվայի կենտրոնում[5]
  • «Նոր աշխարհի ծնունդը» հուշահամալիր, որտեղ կերտված է Քրիստափոր Կոլոմբոսը[6]։ Հուշարձանի կրկնօրինակը՝ «Նոր մարդու ծնունդը», գտնվումէ Սևիլում
  • Սուրբ Գևորգի հուշարձանը Մոսկվայի հուշարձանային համալիրում, ինչպես նաև այս հուշարձանի բազմաթիվ տարբերակներ Մոսկվայում և այլուր
  • «Պայքար համաշխարհային տեռորիզմի դեմ» բրոնզե եռանկյուն աշտարակ, որտեղ գրված են 2001 թվականի սեպտեմբերի 11 Նյու Յորքի ահաբեկչության զոհերի անուները։ Հուշարձանի բացմանը ներկա է եղել Վլադիմիր Պուտինը, և հուշարձանը համարվել է «ռուս ժողովրդի նվերը»[7]։ Այն գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում
  • 2006 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Վասիլևսկի կղզում վեր է խոյացել Ծերեթելիի «Պետրոս Առաջինի հուշարձանը»
  • Ազատության արձան (Թբիլիսի)
  • Միմինո (հուշարձան, Թբիլիսի), 2011
  • Ծաղրածուներ

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Церетели Зураб Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Ezerskaya N. Tsereteli, Zurab // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086432
  4. «Joy and Happiness to All Children of the World». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Belinda Goldsmith (2008 թ․ նոյեմբերի 14). «Travel Picks: 10 top ugly buildings and monument» (ish). Reuters. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Comienzan a elevar famosa estatua de Cristóbal Colón» (Spanish). Primera Hora. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Famed Russian Sculptor Crafts Giant Teardrop in Memory of 9/11, Robert Ayers, ARTINFO , July 31, 2006, 2008-05-20

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Ծերեթելի» հոդվածին։