Զենդեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զենդայա Մարի Շտյորմերից)
Զենդեյա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Օքլենդ, Կալիֆոռնիա[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝ֆոտոմոդել, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և երգչուհի
Պարգևներ՝

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2020)

,

Black Reel Award for Outstanding Actress, Drama Series? (2020)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2016)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2017)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2019)

,

«Արբանյակ» մրցանակ՝ դրամա հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2020)

,

Սատուրն մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն (2019)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2022)

,

Թայմ 100 (2022)

և

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար (2023)

IMDb։ID 3918035

Զենդեյա Մարի Շթյորմեր Քոուլման (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman, սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա[2]), առավել հայտնի է որպես Զենդեյա[3][4], ամերիկացի դերասանուհի, պարուհի, մոդել և երգչուհի։ Հայտնի է դարձել «Disney Channel» հեռուստաալիքի «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։ 2015-2018 թվականները նա պրոդյուսավորել և նկարահանվել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» կատակերգային հեռուստասերիալում՝ Քեյ Սի Քուփերի դերում[5], իսկ 2019 թվականին նկարահնվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում[6]։ Զենդեյան նաև նկարահանվել է «Մեծագույն շոումենը» «Սարդ-մարդ. Տնից հեռու» և «Սարդ-մարդ։ Տունդարձ»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյան ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 1-ին Օքլենդ քաղաքում, Քլեր Շթյորմերի և Կազեմբե Աջամի ընտանիքում[7]։ Վաղ տարիքից մասնակցում է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոնի ներկայացումներում, որտեղ իր մայրը աշխատում էր որպես մենեջեր[8]։ Բացի ուսանողական թատերական ծրագրի ուսուցումից և բազմաթիվ բեմականացումներում ելույթ ունենալուց, Զենդեյան օգնել է մորը ուղղորդել այցելուներին և վաճառել վիճակախաղի տոմսեր։ Օքլենդի արվեստի դպրոցում սովորելու տարիներին նա խաղացել է «Մի անգամ այս կղզում» (անգլ.՝ Once on This Island) մյուզիքլում, ինչպես նաև մարմնավորել է տղամարդու կերպար «Caroline or Change» մյուզիքլում[9]։ Հետագայում դերասանուհին շարունակել է ուսումը Կալիֆոռնիա Շեքսպիրի և Ամերիկյան կոնսերվատորիա-թատրոնը՝ մասնակցելով «Ինչպես է դա ձեզ դուր գալիս», «Ռիչարդ երրորդ», «Տասներկուերորդ գիշեր» և այլ բեմականացումների[10][11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով Macy's, Mervyns և Old Navy բրենդների հետ[12]։ Նա ցուցադրվել է «ԱյԿառլի» հեռուստասերիալի խաղալիքների գովազդում, ինչպես նաև հայտնվել է Դիսնեյի աստղ Սելենա Գոմեսի հետ որպես պարուհի՝ Sears գովազդային ընկերությունում։ 2009 թվականին նա անցնում էր հարցազրույց «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) սերիալում՝ Սիսի Ջոնս դերի համար, սակայն խաղացել է Ռոքի Բլուին[13][14]։ Հարցազրույցի ժամանակ նա երգում էր Մայքլ Ջեքսոնի «Leave Me Alone» երգը[15]։ 2012 թվականին ամերիկյան Դիսնեյ հեռուսատալիքով ցուցադրվել է սերիալի մեկ ժամանոց դրվագ՝ «Շարժվիր․ Պատրաստված է Ճապոնիայում» անվան տակ[16]։ 2011 թվականին Զենդեյան թողարկել է իր առաջին սինգլը՝ «Swag It Out»։ Նույն թվականին Բելա Թորնի հետ թողարկել է «Watch Me» սինգլը։ Այն հասել է Billboard Hot 100 86-րդ հորիզոնականին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ստորագրել է Hollywood Records-ի հետ պայմանագիր[17]։ 2012 թվականին ստացել է առաջին դերը ֆիլմում՝ նկարահանվել է «Երդվյալ ընկերներ» ֆիլմում[15][18]։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 16-րդ եթերաշրջանին[19]։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը, ով երբևէ մասնակցել է այդ շոուում (նա եղել է 16 տարեկան)։ 2013 թվականին սեպտեմբերի 17-ին Զենդեյան թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Zendaya», որում ընդգրկված է նաև «Replay» սինգլը[20]։

2013 թվականի հուլիսի 25-ին հայտարարվել է, որ «Շարժիր» հեռուստասերիալը պաշտոնապես ավարտվում է[21][22]։ Օգոստոսի 6-ին Զենդեյան թողարկել է դեբյուտային գիրքը՝ «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence»[23][24][25]։ Նույն թվականին խաղացել է 16-ամյա Զոի Սթիվենսի դերը «Zapped. Կախարդական հավելված»[26] ֆիլմում։ Հետագայում խաղացել է «Super Awesome Katy»-ի փորձնական սերիայում[27]։ Հետագայում սերիալը ստացել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» անվանումը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունվարի 18-ին և նկարահանվել է երեք եթերաշրջան[28][29]։

Հաջորոոդ ամսին Թիմբալենդը հայտնել է, որ աշխատում է Զենդեայի հետ երկրորդ ալբոմի վրա, երբ Disney ձայնագրման ընկերությունը փոխարինի Republic Records լեյբլով[30][31]։

Քրիս Բրաունի հետ մեկտեղ «Something New» սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին Hollywood Records и Republic Records լեբլներում։ 2015 թվականի օգոստոսին Զենդեյան թողարկել է իր կոշիկների հավաքածուն՝ Daya[32]։

2016 թվականին նա նկարահանվել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում[33][34], համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 28-ին[35]։ Ֆիլմը հավաքել է ավելի քան 117 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին՝ վարձույթում զբաղեցնելով առաջին հորիզոնականը[36]։ Նրա դերը ոգևորված ընդունել են քննադատները[37]։ IndieWire-ից Դևիդ Էրլիխը նրան կոչել է ֆիլմի «առավել արժեքավոր խաղացող», չնայած՝ ֆիլմում նրա կարճ ժամանակով լինելը[38]։

2017 թվականի օգոստոսին Զենդեյան հայտնվել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգի տեսահոլովակում[39]։ Նույն թվականի դեկտեմբերին նա եղել է «Project Runway» շոուի 15-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրիներից մեկը[40]։ Դեկտեմբերին նա Հյու Ջեքմանի, [[Զաք Էֆրոն]ի], Միշել Ուիլյամսի և Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ նկարահանվել է «Մեծագույն շոումենը»]]։ Նա պատկերավորել է կրկեսային դերասանուհի Էնն Ուիլերին։ նա աֆրոամերիկուհի է և ճոճաձողի վարպետ, որը սիրահարվել է Էֆրոնի կերպարին՝ Ֆիլիպ Կարլայլին, այն ժամանակ, երբ միջռասայական սիրավեպը արգելվում էր։

2019 թվականի հունիսին նա սկսել է նկարահանվել «Էյֆորիա» հեռուստասերիալում[41], որը իսրայելական համանուն սերիալի էկրանավորումն է։ Նա խաղում է թմրամոլ, ստախոս երիտասարդ Ռուի դերը, որը նույնպես սերիալի պատմողն է[42]։

Նա կրկնել է իր դերը «Սարդ-մարդ. Տնից հեռու», որը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի շարունակությունն է։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին[43][44][45]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյեն ունի տուն Լոս Անջելեսում և բնակարան Բրուքլինում։ Նա բուսակեր է; 2021-ի դրությամբ հարաբերությունների մեջ էր Spider-Man-ի իր գործընկեր Թոմ Հոլանդի հետ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.biography.com/actors/zendaya
  3. «11 Celeb Names You're Totally Pronouncing Wrong». Seventeen. 2017 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Zendaya's Name Meaning! - YouTube». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Зендая навсегда прощается с каналом Disney?» (ռուսերեն). www.ellegirl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  6. Vogue.ua. «Все, что известно о новом сериале HBO «Эйфория»». Vogue UA. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  7. «REAL GOOD - The multitalented teenager began her career as a Disney star. But don't expect Zendaya to have a Miley moment anytime soon». Complex.
  8. «The Unstoppable Zendaya». Glamour.
  9. «Zendaya: A Rising Star». AXS.
  10. Jessica Wimbley (2013 թ․ մարտի 31). «"Dancing with the Stars": Zendaya Tops Competition at age 16» (ամերիկյան անգլերեն). San Diego Entertainer. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  11. Mike Sampson. «Singer Zendaya Lands Lead Role in Marvel's 'Spider-Man' Movie» (անգլերեն). ScreenCrush. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  12. «How Zendaya went from Disney superstar to blockbuster darling». Insider.
  13. FamousAuditions (2013 թ․ փետրվարի 28). «Zendaya Coleman Audition - Shake It Up». Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Shake It Up's Debut». TV By The Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  15. 15,0 15,1 Justin Shady (2010 թ․ հոկտեմբերի 22). «Coleman & Thorne: Duo 'Shake' up Disney» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Танцевальная лихорадка: сделано в Японии». disneyfilms.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. Amy Sciarretto. «Zendaya Signs to Hollywood Records» (անգլերեն). PopCrush. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  18. Angela Sasse (2010 թ․ հոկտեմբերի 23). «Rising Star: Tiny Dancer» (անգլերեն). diablomag.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  19. Post Staff Report (2013 թ․ փետրվարի 26). «Dorothy Hamill and Andy Dick among 'Dancing' stars» (անգլերեն). New York Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  20. «Zendaya Coleman Announces Debut Album and Talks Release Date». J-14.
  21. «"Shake It Up" Canceled After Season 3». Disney Dreaming. JULY 26TH, 2013. Արխիվացված է օրիգինալից 29 июля 2013-ին. Վերցված է 28 июля 2019-ին.
  22. «'Shake It Up' Gets Axed» (անգլերեն). HuffPost. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence». www.amazon.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  24. «Zendaya Coleman's Book "Between U And Me" Arrives August 6, 2013». DISNEY DREAMING. MAY 16TH, 2013. Արխիվացված է օրիգինալից 4 января 2014-ին. Վերցված է 28 июля 2019-ին.
  25. «Between U and Me» (անգլերեն). apple.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. «Zendaya to Star In 'Zapped' Slated to Premiere on Disney Channels Around the World in 2014» (անգլերեն). TV By The Numbers. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  27. Philiana Ng (2013 թ․ նոյեմբերի 6). «'Shake It Up' Star Zendaya to Topline Disney Channel Spy Pilot (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  28. «New Series 'K.C. Undercover' Starring Zendaya to Premiere Sunday, January 18 on Disney Channel» (անգլերեն). TV By The Numbers. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  29. Patrick Gomez (2016 թ․ օգոստոսի 1). «Watch Zendaya Transform into a Portly Old Man for K.C. Undercover» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  30. Mike Wass (2015 թ․ մարտի 7). «It Looks Like Zendaya Is Working With Timbaland On Her Sophomore Album». idolator. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  31. Madeline Roth (11/12/2015). «Zendaya Is Ready For Her 'Close Up' In New High-Fashion Music Vid» (անգլերեն). MTV News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  32. Sarah Kinonen (2015 թ․ օգոստոսի 6). «Zendaya Designs a Line of 'Dope Shoes -- and You Don't Have to Spend Three Years Trying to Buy Them'» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  33. «Зендая сыграет подружку "Человека-паука" в сольном фильме». mosg-portal.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  34. «Zendaya's 'Spider-Man: Homecoming' Role Revealed (Exclusive)» (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  35. Mike Fleming Jr (2016 թ․ մարտի 7). «Zendaya Lands A Lead In Spider-Man Reboot At Sony And Marvel Studios» (անգլերեն). Deadline. Արխիվացված է օրիգինալից 8 марта 2016-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  36. Jeremy Fuster and Beatrice Verhoeven (2017 թ․ հուլիսի 11). «'Spider-Man: Homecoming': How Big Box Office Debut Still Trailed Tobey Maguire's Original» (ամերիկյան անգլերեն). TheWrap. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  37. John DeFore (6/29/2017). «'Spider-Man: Homecoming': Film Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  38. David Ehrlich (2017 թ․ հունիսի 29). «'Spider-Man: Homecoming' Review: Marvel Has Finally Started To Figure Out The Future Of Superhero Movies» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  39. Daniel Kreps (2017 թ․ օգոստոսի 14). «Watch Bruno Mars' Transfixing 'Versace on the Floor' Video With Zendaya» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  40. Natalie Stone (2016 թ․ սեպտեմբերի 8). «Zendaya Joins Project Runway as Season Finale Guest Judge» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  41. «HBO News - What to Know About HBO's Euphoria Series». HBO. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  42. Michael O'Connell (2018 թ․ հունիսի 5). «Zendaya to Star in HBO's 'Euphoria' Pilot» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  43. Sandy Schaefer (2019 թ․ ապրիլի 17). «Spider-Man: Far From Home Release Date Moves Up 3 Days» (ամերիկյան անգլերեն). ScreenRant. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  44. Borys Kit, Mia Galuppo (2/9/2018). «Jake Gyllenhaal, Ansel Elgort, Zendaya to Star in Crime Drama 'Finest Kind'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  45. Justin Kroll (2018 թ․ մայիսի 21). «Jake Gyllenhaal Eyed for Villain Role in 'Spider-Man: Homecoming' Sequel» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]