Եվգենի Ֆեյնբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ֆեյնբերգ
Евгений Фейнберг
Ծնվել էհունիսի 14 (27), 1912
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 10, 2005(2005-12-10) (93 տարեկան)
Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Նիժեգորոդսկու պետական համալսարան, Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ, ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Հայտնի աշակերտներՄիքայել Տեր-Միքայելյան
Պարգևներ

Եվգենի Լվովիչ Ֆեյնբերգ (ռուս.՝ Евгений Львович Фейнберг, հունիսի 14 (27), 1912, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 10, 2005(2005-12-10)), ականավոր տեսաբան ֆիզիկոս, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (1997 թ․, թղթակից անդամ 1966 թ․-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1935 թ․) և ասպիրանտուրան (1938 թ․)։ Հետո աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Տեսական բաժնում (1938 թ․-ից) ավելի քան 60 տարի։ Նիժեգորոդսկու պետական համալսարանի պրոֆեսոր (1944—1946 թ․), Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի պրոֆեսոր (1946—1954 թ․)։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1946 թ․-ից։ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ադմինիստրացիայի խորհրդական 1988 թ․-ից։ Մտերիմ է եղել Անդրեյ Սախարովի հետ։ Կինը, Վալենտինա Ջոզեֆովնա Կոնենը, երաժշտաբան էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1972 թ․, 1975 թ․)
  • Պատվո նշան շքանշան (1953 թ․)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1983 թ․)
  • Լ․ Ի․ Մանդելշտամի անվան մրցանակ (1951 թ․)
  • Ի․ Յա․ Պոմերանչուկի անվան մրցանակ (2000 թ․)
  • Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1988 թ․)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուժեղ փոխազդեցություններ բավականին մեծ էներգիաների դեպքում (Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատություններ, հատոր 82, 1964 թ․) (ռուս.)
  • Կիբեռնետիկա, տրամաբանություն, արվեստ (1981 թ․) (ռուս.)
  • Բարձր էներգիաների ֆիզիկա և տիեզերական ճառագայթներ (ԽՍՀՄ ԳԱ բանբեր, № 1, 1981 թ․) (ռուս.)
  • Մասնիկների ֆիզիկա և տիեզերական ճառագայթներ (1987 թ․) (ռուս.)
  • Երկու մշակույթ։ Ինտուիցիան և տրամաբանությունը արվեստում և գիտությունում։ (1992 թ․) (ռուս.)
  • Ռադիոալիքների տարածումը երկրի մակերևույթով (1961 թ․, 2-րդ հրատարակություն՝ 1999 թ․) (ռուս.)
  • Դարաշրջանն ու անձը (1999 թ․) (ռուս.)
  • Վ. Լ. Գինզբուրգի հետ համատեղ, Աթեիզմի, մատերիալիզմի և կրոնի մասին (ռուս.)
  • Նիլս Բորի կյանքն ու գործունեությունը, УФН, N 2, 1980(ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Фейнберг Евгений Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. https://arxiv.org/pdf/physics/0307123.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]