Եմելիան Բուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմելիան Բուկով
ռումիներեն՝ Emilian Radu Bucov
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1909
ԾննդավայրԿիլիյա (քաղաք, Ուկրաինա), Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1984(1984-10-17) (75 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունRadu Emilian[1]
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ
Լեզումոլդովերեն
Ազգությունմոլդովացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԲուխարեստի համալսարան
ԺանրերՊրոլետկուլտ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր»)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ և Union of Communist Youth?
ՊարգևներՍոցիալիստական աշխատանքի հերոս (1979)
Լենինի երկու շքանշան
Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[2]
Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966)
Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
 Emilian Bucov Վիքիպահեստում

Եմելիան Նեստերի Բուկով (ռումիներեն՝ Emilian Radu Bucov, 26 հուլիսի (8 օգոստոսի), 1909, Նոր Կիլիա, Իզմաիլի նահանգ, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն17 հոկտեմբերի, 1984, Քիշնև, Մոլդավիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի արձակագիր ու բանաստեղծ։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող։ Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1950 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմելիան Բուկովը ծնվել է 1909 թվականի հուլիսի 26-ին (օգոստոսի 8) Բեսարաբիայի հարավում գտնվող Նոր Կիլիա քաղաքում (ներկայում՝ Ուկրաինայի Օդեսայի շրջանում)։

1931-1936 թվականներին սովորել է Բուխարեստի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետում։

Եղել է Ռումինիայի կոմունիստ երիտասարդների միության անդամ, մասնակցել է ընդհատակյա հեղափոխական աշխատանքներին։ Համագործակցել է ռումինական ամսագրերի հետ։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Աշխատանքը եռում է» (1932), «Արևի խոսքը» (1937), «Չինաստան» (1938), որոնցում սուր քննադատության է ենթարկվում բուրժական հասարակությունը և գեվերգվում է հեղափոխական պայքարը։ 1940 թվականին Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո Եմելիան Բուկովն ապրել է Մոլդավիայի ԽՍՀ-ում։ Հրատարակել է «Ես տեսնում եմ քեզ, Մոլդովա» (1942), «Գարունը Դնեստրի վրա» (1944), «Երկիր իմ» (1947), «Աճում են հարկերը» (1952), «Բանաստեղծություններ» (1954) բանաստեղծական ժողովածուները, «Ռեուտ քաղաքը» (1956) չափածո վեպը և այլ ստեղծագուծություններ։

Եմելիան Բուկովը գրել է նաև «Անդրիեշ» չափածո հեքիաթը, որի հիման վրա Սերգեյ Փարաջանովը նկարահանել է համանուն ֆիլմը, «Սրտի կայծեր» (1965) պատմվածքների ժողովածուն, «Երիտասարդության երգ» (1969) պոեմը, «Մայրուղի» (1969) վեպը։

Բուկովի «Դունայ՝ անհանգիստ ջրեր» (1956) պիեսը նվիրված է ռումինական շրջափակման ժամանակ Դունայի ձկնորսների ելույթներին։ Գործողությունները տեղի են ունենում 1925-1926 թվականներին։ Պիեսը 1957 թվականին բեմադրվել է «Փոթորկվող Դանուբը» վերնագրով։

Եմելիան Բուկովը եղել է Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունների «Ընտիր երկեր» (Քիշնև, 1961, 1964) ժողովածուի խմբագիրն ու մոլդովերեն թարգմանության հեղինակը։ Նա ուկրաինացի բանաստեղծի մասին գրել է նաև հոդվածներ։

Եմելիան Բուկովը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-3-րդ նստաշրջանների դեպուտատ (1946-1954)[3]։

Եմելիան Բուկովը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Քիշնևում։

  • 1970-1973 թվականներին լույս է տեսել Եմելիան Բուկովի ընտրյալ ստեղծագործությունների ժողովածուն հինգ հատորով։
  • 1971 թվականին ռեժիսոր Պետրու Ունգուրյանուն նկարահանել «Եմելիան Բուկով» վավերագրական ֆիլմը՝ նվիրված գրողի ստեղծագործությանը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979)
  • Լենինի երկու շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[2]
  • Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966) «Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր») բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի համար
  • Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Опере алесе. — Кишинэу, 1954.
  • Поезий. — Кишинэу, 1958.
  • Зиле де азь, зиле де мыне. — Кишинэу, 1965.
  • Версурь. — Кишинэу, 1966.
  • Стихотворения и поэмы. — М., 1955.
  • Избранные стихи и поэмы. — М., 1960.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чиботару С. Емилиан Буков. — Кишинёв, 1959.
  • Коробан В. Емилиан Буков // Литература советикэ молдовеняскэ (очеркул). — Кишинэу, 1960.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Եմելիան Բուկով «Երկրի հերոսներ» կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմելիան Բուկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 606