Դևիդ Տոլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Տոլեն
David Tholen
Ծնվել էհուլիսի 31, 1955(1955-07-31) (68 տարեկան)
Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Հավայիի համալսարանի
Աստղագիտության ինստիտուտ
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերThomas More Prep-Marian? և Արիզոնայի համալսարան (1984)
Եղել է գիտական ղեկավարMarco Micheli?
Պարգևներ
Կայքifa.hawaii.edu/faculty/tholen/

Դևիդ Ջեյմս Տոլեն (անգլ.՝ David James Tholen, հուլիսի 31, 1955(1955-07-31), Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատում է Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում, մասնագիտացված է մոլորակների և արեգակնային համակարգի աստղամետրիայում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլենը հայտնաբերել է մի շարք աստերոիդներ, ներառյալ հետագայում կորսված 1998 DK36, որը կարող էր պատկանել Ատիրայի խմբին, և 2004 XZ130, որը հաստատված է որ պատկանում է այդ խմբին, այն ունի ամենափոքր մեծ կիսաառանցքը և ապոհելին բոլոր հայտնի աստերոիդների մեջ (այս տվյալները մնում էին առավելագույնը մինչև 2010 թվականի մարտը[1])։ Տոլենը ստացել է Հ. Ս. Ուրեյի մրցանակը 1990 թվականին[2]։

Հայտնաբերած աստերոիդներ՝ 16[3]
(3124) Կանզաս 1981 թ., նոյեմբերի 3
(11606) Ալմարի 1995 թ., հոկտեմբերի 19
(17045) Մարկերտ 1999 թ., մարտի 22
(24978) 1998 HJ151 [1] [2] [3] 1998 թ., ապրիլի 28
(27002) 1998 DV9 [4] 1998 թ., փետրվարի 23
(49036) Պելիոն [4] 1998 թ., օգոստոսի 21
(72912) 2001 OA84 2001 թ., հուլիսի 18
(96744) 1999 OW3 [4] 1999 թ., հուլիսի 18
(97725) 2000 GB147 [4] 2000 թ., ապրիլի 2
(99942) Ապոֆիս [5] [6] 2004 թ., հունիսի 19
(101818) 1999 JD13 [4] 1999 թ., մայիսի 14
(103501) 2000 AT245 [4] 2000 թ., հունվարի 8
(124198) 2001 OH77 2001 թ., հուլիսի 18
(137911) 2000 AB246 [4] 2000 թ., հունվարի 8
(139478) 2001 OP104 2001 թ., հուլիսի 19
(141498) 2002 EZ16 2002 թ., մարտի 8
  1. Ջեյն Լուի հետ
  2. Չեդվիկ Տրուխիլյոյի հետ
  3. Դևիդ Ջուիտի հետ
  4. Ռոբերտ Ուայթլիի հետ
  5. Ռոյ Տակերի հետ
  6. Ֆաբրիցիո Բերնարդիի հետ

Նրա մասնակցությամբ հայտնաբերվել է (99942) Ապոֆիս աստերոիդը (նախկինում անվանվում էր 2004 MN4)։ Այս աստերոիդը անցնելու է Երկրին շատ մոտ 2029 թվականի ապրիլի 13-ին։

Դևիդ Տոլենը 1984 թվականին հիմնվելով լայնաշերտ սպեկտրի չափումների (0, 31 մկմ-ից մինչև 1, 06 մկմ) և ալբեդոյի վրա առաջարկել է աստերոիդների դասակարգման սանդղակ։ Առանձնացվել են աստերոիդների 14 տեսակներ, որոնք հատկացվեցին 3 հիմնական խմբերի՝ Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ), Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ) և Մետաղե աստերոիդների խումբ (X-Խումբ)։ Ինչպես նաև գոյություն ունեն մի քանի փոքր դասեր՝ A, D, J, Q, R, T և V։

1995 թվականին Տոլենին հաջողվեց լուսանկարել նոր հայտնաբերված Հեյլ-Բոպի գիսաստղը այն ժամանակ, երբ գիսաստղը շատ դանդաղ էր շարժվում նրա ետևի աստղերի նկատմամբ, ինչը թույլ տվեց, որպեսզի կարմիր, կանաչ և կապույտ գույներով ֆիլտրված լուսանկարները համադրվեն գունավոր լուսանկարի մեջ, այնպես որ աստղերը չերևան առանձին գունավորված կետերի տեսքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ատենի փոքր մոլորակների ցանկ». Փոքր մոլորակների կենտրոն. 02/04/2010. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. «Հարոլդ Ս. Ուրեյի մրցանակը մոլորակագիտության բնագավառում».
  3. «ՌՇԼ փոքր մոլորակների տվյալների բազա».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]