Դև Անանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դև Անանդ
անգլ.՝ Dev Anand
Ծնվել էսեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1]
ԾննդավայրՇակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 2011(2011-12-03)[2][1] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանPutney Vale Cemetery
ԿրթությունՂեկավարման քոլեջ համասսարան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան և գրող
Ամուսին(ներ)Կալպանա Կարտիկ
Երեխա(ներ)Սունեիլ Անանդ
Պարգևներ և մրցանակներ

Դև Անանդ (հինդի` देव आनन्द, իրական անունը` Դհարամ Դև Կունդան Լալ Փիշորիմալ Անանդ, սեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1], Շակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 3, 2011(2011-12-03)[2][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական, մեծությամբ երրորդ կառավարական Պադմա Բհուշան (2001 թ.) և հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2002 թ.) պարգևներով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակների՝ տղամարդու լավագույն դերի և կյանքում ունեցած ձեռքբերումների համար։ Հնդկական կինոյի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է։ Իր վաթսունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում ` որն սկսել է թատրոնից, նա նկարահանվել է 115 ֆիլմում, որոնցից 110-ում կատարել է գլխավոր դերերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դև Անանդը ծնվել է իրավաբանի ընտանիքում, որտեղ նրա հետ միասին մեծանում էին նաև երեք եղբայրները։ Նրա ավագ եղբայրներից Մանմոհան Անանդը փաստաբան էր, իսկ Չետան Անանդն ու Վիջայ Անանդը ռեժիսորներ։ Դև Անանդի կրտսեր քույրերից մեկի` Շիլ Կանտա Կապուրի որդին ռեժիսոր և դերասան Շեքհար Կապուրն է։

Սկզբնական շրջանում ուսումն առել է Հիմալայներում գտնվող վանական դպրոցներից մեկում, այնուհետև Լահորում։ Լահորում սովորելու տարիներին էլ նա ծանոթացել է կինոաշխարհի հետ։ 1943 թվականին երազանքներով տարված նա մեկնել է Բոմբեյ։ 1946 թվականին կայացել է նրա կինոդեբյուտը՝ «Մենք միայնակ ենք» ֆիլմում, իսկ 1948 թվականին նկարահանված «Vidya» կինոնկարում նրա խաղընկերուհին դերասանուհի Սուրայան էր։ Ցանկանալով հանդես գալ որպես ռեժիսոր և պրոդյուսեր, նա 1949 թվականին հիմնել է «Navketan Films» կինոընկերությունը։ Դև Անանդի առաջին ինքնուրույն ֆիլմը 1951 թվականին նկարահանված «Թշնամիներ» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարուհին Կալպանա Կարտիկն էր։

Դև Անանդի հետագա աշխատանքներից են «Ռևիզորը» (1950 թ.), «Գրպանահատը» (1956 թ.), «Ամարդիպ» (1958 թ.), «Սև շուկա» (1960 թ.), «Արժեքներ առևանգողը» (1967 թ.), «Պատերազմն ու սերը» (1970 թ.), «Իմ անունը Ջոնի է» (1970 թ.), «Իմ և քո երազանքները» (1971 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Սիրո որոնումներ» (1973 թ.), «Ազգային անվտանգություն» (1973 թ.), «Սիրո մեղեդին» (1974 թ.), «Հայացք երկնքից» (1980 թ.), «Որդեգիրը» (1984 թ.), «Կասկածյալը» (1989 թ.), «Գանգստերը» (1995 թ.) և այլ ֆիլմեր։

Հետաքրքիր է այն փաստը, որ ԽՍՀՄ-ում հանդիսատեսները ծանոթ չեն եղել Դև Անանդի աշխատանքներին՝ ոչ որպես դերասան, ոչ որպես ռեժիսոր, չնայած որ 1969 թվականի Մոսկովյան 6-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև Դև Անանդը։ Դրա պատճառը ըստ Դև Անանդի այն էր, որ Սովէքսպորտֆիլմի չինովնիկները կտրականապես հրաժարվում էին գնել իր ֆիլմերը, քանի որ նա կտրականապես հրաժարվում էր նրանց կաշառք տալ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դև Անանդը սիրավեպ է ունեցել դերասանուհի Սուրայայի հետ, սակայն կրոնական դրդապատճառներից ելնելով նրանք բաժանվել են (Սուրայան մուսուլմանուհի էր)։ 1957 թվականին Դև Անանդը ամուսնացել է դերասանուհի Կալպանա Կարտիկի հետ և ունեցել երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր։ Որդին՝ Սունեյլ Անանդը ժամանակին նկարահանվել է իր հոր մի քանի ֆիլմերում։

Կյանքի վերջին տարիներին Դև Անանդը բնակվել է Լոնդոնում, որտեղ էլ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին մահացել է 88 տարեկանում։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1946 Մենք մենակ ենք Hum Ek Hain Շանկար
1950 Խաղ Khel -
1950 Մադհուբալա Madhubala -
1950 Ռևիզորը Afsar Կապուր
1951 Բարձր խաղադրույքներ Baazi Մադան
1951 Պատիժ Sazaa Աշոկ
1952 Կապանքներ Jaal Տոնի
1952 Փոթորիկ Aandhiyan Ռամ Մոհան
1953 Ճամփորդը Rahi Ռամեշ
1954 Լաստ Ferry Վիկաս
1954 Տաքսու վարորդը Taxi Driver Մանգալ
1955 Տուն № 44 House No. 44 Աշոկ
1955 Հաշվետարը Munimji Ամար, Ռաջ, Կալա Գհոդա
1956 Դետեկտիվ C.I.D. տեսուչ Շեքհար
1956 Գրպանահատը Pocket Maar Ռոշան
1956 Ֆանտուշ Funtoosh Ռամ Լալ Ֆանտուշ
1957 Փախուստի մեջ Nau Do Gyarah Մադան
1958 Ամարդիպ Amar Deep Աշոկ
1958 Սև ջրեր Kalapani Կարան Մեհրա
1958 Տասնվեց թվականը Solva Saal Պրանաթհ Կաշյապ
1960 Որդի` ակամայից Bombai Ka Babu Բաբու, Կունդան
1960 Սև շուկա Kala Bazar Ռագհուվիր
1961 Գեղեցկության թագուհին և գողերի թագավորը Roop Ki Rani Choron Ka Raja Չհագան
1962 Մենք երկուսով ենք Hum Dono կապիտան Անանդ, մայոր Մանոհար Լալ Վերմա
1962 Գիշերը պատմված հեքիաթ Baat Ek Raat Ki Ռաջեշվար
1963 Ռոմեո և Ջուլիետ. Նոր պատմություն Tere Ghar Ke Samne Ռակեշ Անանդ Կումար
1965 Սուրբը Guide Ռաջու
1965 Երեքից մեկը Teen Devian Դևդատ Անանդ
1966 Սեր առաջին հայացքից Pyar Mohabbat Նարեշ Կումար Սինգհ, Դիլիպ Սինգհ
1967 Արժեքներ առևանգողը Jewel Thief Վինայ, արքայազն Ամար
1968 Դատախազի որդին Duniya Ամարնաթհ Շարմա
1969 Առանձնատունը Mahal Ռաջեշ Ռատանլալ Դիքսիտ, Ռավինաթհ Շարմա
1970 Պատերազմ և սեր Prem Pujari Ռամդև Բակշի, Պիտեր Էնդրյու
1970 Իմ անունը Ջոնի է Johny Mera Naam Ջոնի, Սոհան
1971 Նա և նե Tere Mere Sapne Անանդ Կումար
1971 Եղբայր և քույր Haré Raama Haré Krishna Պրաշանտ Ջայշվալ
1971 Արկածներ Gambler Ռաջա
1972 Ծաղկած այգի Yeh Gulistan Hamara Վիջայ
1973 Ես ծնունդով Բենարեսից եմ Banarasi Babu Մոհան
1973 Նանգլա հովտի ոսկին Chhupa Rustam Աշվինի Կումար, Չհուպա Ռուստամ
1973 Կրքերի բոցի մեջ Joshila Ամար
1973 Սեր որոնելիս Heera Panna Հիրա Բհանդարի
1973 Ազգային անվտանգություն Shareef Budmaash Ռոկի, տեսուչ Ռամեշ
1974 Աղքատների պաշտպանը Amir Garib Մոնի
1974 Սիրո մեղեդին Ishq Ishq Ishq Դհուն, Ռավի Վյաս
1975 Ձերբակալման հրամանագիր Warrant Ջայլեր Արուն Մեհրա
1976 Գնդակ Bullet Դհարամ Դև
1977 Կրկեսի գմբեթի ներքո Kalabaaz Վիջայ
1977 Ռևիզորը Saheb Bahadur Պրեմ Պրատապ
1978 Եղբորը որոնելիս Des Pardes Վիր Սահնի
1980 Հայացք երկնքից Lootmaar Բհագատ, Ջիմ Դարսի
1982 Կարծեցյալ սուրբը Swami Dada Հարի Մոհան, Սվամի Դադա
1984 Որդեգիրը Anand Aur Anand Արուն Անանդ
1985 Սպանություն քոլեջում Hum Naujawan պրոֆեսոր Հանս
1989 Կասկածյալը Sachché Ká Bol-Bálá Կարան Կաուլ
1990 Առաջին համարը Awwal Number Վիկրամ Սինգհ
1991 Փակ շրջան Sau Crore -
1994 Գանգստերը Gangster Պերեյրաի հայրը
1996 Արժեքներ առևանգողների վերադարձը Return of Jewel Thief Վինայ Կումար
1998 Դերասանը Main Solah Baras Ki Դև
2001 Գրաքննիչը Censor Վիկրամջիտ
2003 Սերը Նյու-Յորքում Love at Times Square Շոն
2005 Միսթր վարչապետ Mr Prime Minister վարպետ Ջոնի

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1970  Պատերազմ և սեր Prem Pujari
1971  Եղբայր և քույր Haré Raama Haré Krishna
1973  Սեր որոնելիս Heera Panna
1974  Սիրո մեղեդին Ishq Ishq Ishq
1978  Եղբորը որոնելիս Des Pardes
1980  Հայացք երկնքից Lootmaar
1982  Կարծեցյալ սուրբը Swami Dada
1984  Որդեգիրը Anand Aur Anand
1985  Սպանություն քոլեջում Hum Naujawan
1989  Կասկածյալը Sachché Ká Bol-Bálá
1990  Առաջին համարը Awwal Number
1991  Փակ շրջան Sau Crore
1994  Գանգստերը Gangster
1998  Դերասանը Main Solah Baras Ki
2001  Գրաքննիչը Censor
2003  Սերը Նյու-Յորքում Love at Times Square
2005  Միսթր վարչապետ Mr Prime Minister

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև Անանդ» հոդվածին։