Դրաժեն Պետրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրաժեն Պետրովիչ
Dražen Petrović

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար 44, 3, 4, 10, 5
Ի ծնե տրված անունը Դրաժեն Պետրովիչ
Dražen Petrović
Ծննդյան ամսաթիվ Հոկտեմբերի 22, 1964 թ.
Ծննդավայր Հարավսլավիա Շիբենիկ, Խորվաթական ԽՍՀ, Հարավսլավիա
Մահացել է Հունիսի 7, 1993 թ. (28 տարեկանում)
Վախճանի վայրը Գերմանիա Դենկենդորֆ, Գերմանիա
Հասակ 196 սմ
Քաշ 91 կգ
Դրաֆթի տարի 1986 / ռաունդ` 3 / ընտր.` 60-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
ՀարավսլավիաԿԿ Շիբենկա (1979–1983)
ՀարավսլավիաԿԿ Ցիբոնա (1984–1988)
ԻսպանիաՌեալ Մադրիդ ԲԱ (1988–1989)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1989–1991)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (1991–1993)
Կարիերայի ցուցանիշներ
4,461 (15,4 միավոր/խաղ)
2002 Բասկետբոլի փառքի սրահ

Դրաժեն Պետրովիչ (խոր.` Dražen Petrović, հոկտեմբերի 22, 1964(1964-10-22)[1][2][3], Շիբենիկ, Խորվաթիա - հունիսի 7, 1993(1993-06-07)[1][2][3], Դենկենդորֆ, Այխշտետ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), հարավսլավացի և խորվաթ նշանավոր բասկետբոլիստ։ Խաղացել է որպես ռմբարկու։ Մեծ հաջողություններ է ունեցել 1980-ականներին` Եվրոպայում հանդես գալու տարիներին։ 1989 թ.-ին միանում է NBA-ին՝ մինչև կյանքի վերջը խաղալով «Պորտլենդ Թրեյլբլեյզերսի» և «Նյու Ջերսի Նեթսի» կազմում։ Պետրովիչը մահացել է ավտովթարից՝ ընդամենը 28 տարեկան հասակում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու տիտղոսների։

Իր ճանաչումն ու փառքն ավելի հավերժացնելու համար Պետրովիչը 1989 թ.-ին հաստատվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)` միանալով «Պորտլենդ Թրեյլբլեյզերսին», որի կազմում, սակայն, Պետրովիչն ավելի շատ հանդես էր գալիս որպես պահեստային։ Սակայն 1991 թ.-ին փոխանակվում և տեղափոխվում է «Նյու Ջերսի Նեթս», որի կազմում արդեն դառնում է մեկնարկային խաղացող և նույնիսկ ճանաչվում լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։

Պետրովիչն իր մեծ ավանդն ունի մեր օրերում սովորական դարձած եվրոպացի բասկետբոլիստների՝ NBA տեղափոխվելու և իրենց կարիերաներն այնտեղ շարունակելու մեջ։ 1999 թվականին «Նյու Ջերսի Նեթսը» հավերժացնում է նրա 3-րդ համարի խաղաշապիկը։ 2002 թվականին Պետրովիչին հետմահու ընդունում են Բասկետբոլի փառքի սրահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաժեն Պետրովիչ» հոդվածին։