Դոննա Սամմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոննա Սամմեր
Բնօրինակ անունանգլ.՝ Donna Summer
Ի ծնե անունանգլ.՝ LaDonna Adrian Gaines
Ծնվել էդեկտեմբերի 31, 1948(1948-12-31)[1][2][3]
Բոստոն, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ[6]
Մահացել էմայիսի 17, 2012(2012-05-17)[7][1][2][…] (63 տարեկան)
Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5]
ԳերեզմանHarpeth Hills Memory Gardens[8]
Ժանրերդիսկո, ռոք, ժամանակակից R&B, սինթիփոփ, Հաուս երաժշտություն և փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլGeffen Records, Atlantic Records, Մերկուրի Ռեքորդս և Epic Records
ԱմուսինBruce Sudano?
Պարգևներ
Կայքdonnasummer.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Donna Summer Վիքիպահեստում

Դոննա Սամմեր (անգլ.՝ Donna Summer; դեկտեմբերի 31, 1948(1948-12-31)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5] - մայիսի 17, 2012(2012-05-17)[7][1][2][…], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող։ Առավել հայտնի են նրա 1970-1980-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։

Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյաց կատարողներից մեկը։ Առ ներկա պահը նրան է պատկանում երաժշտական վարկանիշներում առաջին տեղը զբաղեցրած իրար հաջորդող երկակի ալբոմների ռեկորդը (նա թողարկել է 3 նման ալբոմ)։ Դոննա Սամմերի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ավելի քան 130 միլիոն ձայնապնակ և ձայնասկավառակ։ Ելույթներ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երգչուհին 7 անգամ հյուրախաղերով շրջել է Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներով և Ավստրալիայում։

Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։ 1992 թ. Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվել է նրա անունով աստղ։

Երգչուհին մահացել է քաղցկեղից՝ 2012 թ. մայիսի 17-ին 64 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Սամմեր» հոդվածին։