Դոնալդ Ռամսֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Ռամսֆելդ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան և Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, դիվանագետ, հեղինակ, գործարար, պետական ծառայող և պաշտպանության նախարար
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր հուլիսի 9, 1932(1932-07-09)[1][2][3][…]
Ծննդավայր Չիկագո, Իլինոյս
Վախճանի օր հունիսի 29, 2021(2021-06-29)[4] (88 տարեկան)
Վախճանի վայր Taos, Նյու Մեքսիկո[5]
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Մայր Jeannette Husted?[6]
Ամուսին Joyce Pierson?
 
Կայք՝ rumsfeld.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դոնալդ Հենրի Ռամսֆելդ (անգլ.՝ Donald Henry Rumsfeld, հուլիսի 9, 1932(1932-07-09)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս - հունիսի 29, 2021(2021-06-29)[4], Taos, Նյու Մեքսիկո[5], ԱՄՆ), քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը 1975-1977 թվականներին՝ Ջերալդ Ֆորդի օրոք և 2001-2006 թվականներին՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք։

«Կրակի պահպանիչ» պարգևի դափնեկիր «Անվտանգության քաղաքականության կենտրոնի» կողմից (Center for Security Policyоt) (1998 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջորջ Դոնալդ Ռամսֆելդի և Ջանեթի (օրիորդական ազգանունը Հաստեդ) ընտանիքում[8]։ Նրա հայրը ծագումով գերմանական ընտանիքից էր, որոնք արտագաղթել են Գերմանիայից 1870 թվականին[9][10][11]։ Մեծանալով Վիննետկա քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ Ռամսֆելդը դարձավ Արծիվ սկաուտ 1949 թվականին։ 1943-1945 թվականներին Ռամսֆելդն ապրել է Կորոնադոյում՝ Կալիֆորնիա նահանգ։ Այդ տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, հայրը ծառայում էր Խաղաղ օվկիանոսում ավիակրի վրա[12]։

Ռամսֆելդը հաճախում էր «Բեյքեր դեմոնստրացիոն» (Baker Demonstration School) մասնավոր միջնակարգ դպրոցը[13], որից հետո ավարտեց «Թրիերի նոր միջնակարգ դպրոցը» (New Trier High School)։ Նա ընդունվեց Փրինսթոնի համալսարան կրթաթոշակով։ Ուսանելու տարիներին ապագա քաղաքական գործիչը դարձավ իր համալսարանի ռեսլինգի թիմի ղեկավար, ինչպես նաև ղեկավարեց «Լայթվեթ Ֆուտբոլ» (Lightweight Football) ֆուտբոլային թիմը։ Փրինսթոնի հանրակացարանում նրա հարևանն էր ապագա պաշտպանության նախարար Ֆրենկ Կառլուչին։

Դոնալդն ամուսնացավ իր դպրոցական ընկերուհի Ջոյս Փիրսոնի հետ 1954 թվականի դեկտեմբերի 27-ին։ Զույգն ունեցավ երեք զավակներ և 7 թոռներ։ Ռամսֆելդը ծառայել է ամերիկյան բանակում 1954-1957 թվականները։ 1958 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվեց Նավալ Աիր Սթեյշն (Naval Air Station) ռազամական բազա, որը գտնվում էր Կոլումբիա օկրուգի Անակոստիա քաղաքում, որպես պահեստային։ 1960 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվեց 731 հակասուզանավային ինքնաթիռի էսկադրիլիայի հրամանատար Նավալ Աիր Սթեյշն բազայում, Միչիգան նահանգում, որտեղ նա վարեց Գրուման S-2 «Թրեքեր» ինքնաթիռը։ Երբ 1975 թվականին նա նշանակվեց պաշտպանության նախարար, տեղափոխվեց առաջին հերթի անհատական պահեստ ու կապիտանի կոչումով ավարտեց բանակային ծառայությունը[14]։

Կոնգրեսի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին՝ Դուայթ Էյզենհաուերի կառավարման օրոք Ռամսֆելդը աշխատում էր որպես Դևիդ Դենիսոնի օգնական՝ ադմինիստրացիայի գծով։ Դևիդ Դենիսոնը (11-րդ ընտրական տեղամաս, Օհայո նահանգ) կոնգրեսմեն էր։ 1959 թվականին Ռամսֆելդը դարձավ Միչիգանից կոնգրեսմեն Ռոբերտ Գրիվինի կադրերի գծով օգնականը[15]։ Նա ընտրվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ 13-րդ ընտրատարածքից՝ Իլինոյսից 1962 թվականին, երբ ընդամենը 30 տարեկան էր։ Վերընտրվեց նաև 1964, 1966 և 1968 թվականներին[16]։

Նիքսոնի վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամսֆելդն իր պաշտոնավարման 4-րդ ժամկետից հետո Կոնգրեսից հեռացավ 1969 թվին նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմ։ Նա զբաղեցրեց մի շարք պատասխանատու պաշտոններ Նիքսոնի օրոք։ 1969 թվականին Նիքսոնը որոշեց բարեփոխումներ և վերակառուցումներ կատարել ԱՄՆ տնտեսական դեպարտամենտում, որոնք ստեղծվել էին դեռևս Քենեդու օրոք։ Դա ապագա նախագահ Լինդոն Ջոնսոնի «Հզոր հասարակություն» փոփոխությունների փուլն էր նաև, որը մեծ տարածում գտավ հետագայում։ Նիքսոնն այդ բարեփոխումների կազմակերպիչ նշանակեց Ռամսֆելդին։ Անձամբ Ռամսֆելդը, երբ դեռևս Կոնգրեսում էր, դեմ քվեարկեց Նիքսոնի առաջարկությանը, փաստելով, որ այն առավել շատ վնաս կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը, քան դրական արդյունքներ կապահովի և որ ինքը այդ պաշտոնին իրեն չի տեսնում[17]։ Նա համաձայնեց միայն այն բանից հետո, երբ նախագահն ինքը խնդրեց դրա համար։ Սակայն ապագա ղեկավարն այնպես արեց, որ Դեպարտամենտը չդառնա «փորձերի լաբորատորիա»[18]։ Այդ ժամանակ իր մոտ ծառայության վերցրեց Ֆրենկ Կառլուչիին և Դիք Չեյնին։

Հայտնի լրագրողական վերլուծաբան Ջեկ Անդերսոնը փաստում է, որ Ռամսֆելդը կրճատում է աղքատներին տրվող ծախսերը, բայց նաև ծախսում է հազարավոր դոլարներ իր օֆիսը վերակառուցելու նպատակով։ Դոնալդը Անդերսոնին գրեց պատասխան, որում նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, այն բացահայտ կեղծիք է և հրավիրեց նրան օֆիս։ Այցելելով այնտեղ, Անդերսենը սկզբում շարունակեց հայտարարել վերոնշյալ կարծիքի մասին, բայց որոշ ժամանակ անց նա խոստովանեց, որ այդ հոդվածը սխալմունք էր[18]։

Երբ Դոնալդ Ռամսֆելդը հեռացավ Դեպարտամենտի տնտեսական պաշտոնից, Նիքսոնը նրան նշանակեց Նախագահի խորհրդական (1970 թվական)[19]։ 1973 թվականի փետրվարին Ռամսֆելդը դարձավ ԱՄՆ-ի դեսպանը ՆԱՏՕ-ում՝ Բրյուսելում։ Այնտեղ նա հանդես եկավ ելույթներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հրավիրվեց լուծելու Կիպրոսի հիմնախնդիրը Թուրքիայի հետ[20]։

Ֆորդի վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի օգոստոսին Ռամսֆելդը հրավիրվեց Վաշինգտոն, որպեսզի դառնա նոր նախագահ Ջերալդ Ֆորդի վարչակազմի ղեկավար։ Նա Ֆորդի վստահված անձն էր դեռևս այն պահից, երբ եկավ Սպիտակ տուն ու երբ Ֆորդը դեռևս փոքրամասնության լիդերն էր։ Երբ նոր նախագահը անցավ պաշտոնին Դոնալդին նշանակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար, որտեղ վերջինս աշխատեց 1974 թվականից 1975 թվականը[21]։ 1975 թվականի հոկտեմբերին Ֆորդը Ռամսֆելդին նշանակեց Պաշտպանության 13-րդ նախարար, իսկ Ջորջ Բուշը՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն։

Ռամսֆելդը հետամուտ էր լինում կրճատել պաշտպանության նախարարությանը տրվող բյուջեն, բայց միաժամանակ էլ բարձրացնել ԱՄՆ-ի ռազմաստրատեգիական դերը։ Նա հմտորեն ազդում էր ԱՄՆ-ի Պետքարտուղար Հենրի Քիսնջերի որոշումների վրա, որպեսզի վերջինս արտահայտվի այդ ռազմաստրատեգիական բանակցություններում հօգուտ Ռամսֆելդի[22]։

Վերադարձ անձնական բիզնեսին (1977-2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի սկզբերին Ռամսֆելդը կարճ ժամանակ դասախոսություն էր կարդում Չիկագոյում Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների կառավարման դպրոցում, որը գտնվում էր Իլինոյսում՝ իր հայրենի Էվանսթոն քաղաքի հարևանությամբ։ Ավելի ուշ նա սկսեց հետաքրքրվել բիզնեսի ոլորտով և 1977-1985 թվականներին եղավ Սքոքում (Իլինոյս նահանգ)գտնվող աշխարհահռչակ Գ.Դ. Սըրլ&Քոմփանի (G.D. Searle&Company) դեղագործական ընկերության գործադիր տնօրեն, հետայդու նախագահ, ապա նաև ներկայացուցիչ։ Իր ղեկավարության տարիներին Սըրլս ընկերությունն արձանագրեց ֆինանսական աճ, որի հետևանքով էլ ստացավ մրցանակ Ուոլ Սթրիտ Թրանսքրիփթ «Wall Street Transcript» (1980) և «Ֆինանսական աշխարհ» (Financial World) (1981) կողմից։ Ռամսֆելդը Ջեներալ Ինստրումենտ Կորպորացիա (General Instrument Corporation) ընկերության գործադիր տնօրենն ու ղեկավարն էր 1990 թվականից 1993 թվականներին։ 1985 թվականին Սըրլ ընկերությունը գնվեց Մոնսանտո Քոմփանիի (Monsanto Company) կողմից։ Ենթադրում են, որ այդ գործարքից Ռամսֆելդը շահեց շուրջ 12 միլիոն $[23]: Դոնալդը ղեկավար և գործադիր տնօրեն էր General Instrument Corporation-ում 1990-1993 թվականներին։

1997 թվականին, մինչ Ռամսֆելդը դարձավ ԱՄՆ-ի պաշտպանության 21-րդ նախարարը (2001 թիվ), նա Գիլիադ Սկաինսիս (Gilead Sciences) ընկերության գործադիր տնօրենն էր։ Վերջինս Տամիֆլյու (Tamiflu) դեղամիջոցի արտադրությամբ էր զբաղվում, որը պայքարում էր թռչնագրիպի դեմ[24]։ Արդյունքում Ռամսֆելդի ակտիվներն աճեցին, երբ թռչնագրիպը դարձավ համաշխարհային պատուհաս։

Մասնակի պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բիզնես-կարիերայի տարիներին Ռամսֆելդը մասնակիորեն աշխատում էր նաև պետական ծառայությունում։ 1983 թվականի նոյեմբերին նա նշանակվեց Ռոնալդ Ռեյգանի Հատուկ դեսպանորդը Մերձավոր Արևելքում իրանաիրաքյան պատերազմի տարիներին։ Երբ Ռամսֆելդը 1983 թվականի դեկտեմբերի 20-ին այցելեց Բաղդադ, հանդիպեց Սադդամ Հուսեյնի հետ և վարեց ժամուկես տևող բանակցություններ նրա հետ։ Նրանք դեմ էին Սիրիայի կողմից Լիբանանի օկուպացիային, ինչպես նաև սիրիական և իրանական էքսպանսիային ու Իրանին զենք վաճառելուն։ Իր մեմուարներում Ռամսֆելդը գրել է. «Հուսեյնի հետ հանդիպումը քառորդ դար տևած բամբասանքների, ասեկոսեների առիթ հանդիսացավ։ Ըստ երևույթին Ռեյգանն ինձ ուղարկեց Սադդամի մոտ կամ նավթի վերաբերյալ գաղտնի համաձայնությունների գալու, կամ էլ Իրաքը անկախ ամերիկյան երկիր դարձնելու նպատակով»[25]։

Ռամսֆելդը «Նոր ամերիկյան դար» նախագծի ակտիվ մասնակից էր։ Վերջինս գիտահետազոտական ինստիտուտ էր, որը զբաղվում էր ԱՄՆ-ի տնտեսության պահպանման հարցերով։ Ինչպես նաև Դոնալդը «Յունայթեդ ուեյ օֆ Ամերիկա» ընկերության գործադիր տնօրենն էր 1986 թվականից 1989 թվականը։ Իսկ 1990-1993 թվականներին նա Դեպարտամենտի խորհրդի ներքին քաղաքականության բաևնի խորհրդականն էր։

Վերադարձ կառավարություն (2001-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բուշ կրտսերի նախագահ դառնալուց անմիջապես հետո Ռամսֆելդը նշանակվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար 2001 թվականին, հաշվի չառնելով որ Ջորջ Բուշ ավագի հետ նա ուներ տարաձայնություններ։ Այդ պաշտոնի համար Բուշին խորհուրդ տվեց Դիկ Չեյնը[26]։ Ռամսֆելդի երկրորդ անգամ պաշտմանության նախարարի պաշտոնին վերադառնալը ամրացրեց դիրքերը Պենտագոնում[27]։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Աֆղանստանում, այնուհետև նաև Իրաքում (2003) անմիջապես սկսվեցին պատերազմական գործողությունները Ռամսֆելդի պլանավորմամբ։

Ռազմական սեկտորի արդիականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամսֆելդի առաջնային խնդիրն էր արդիականացնել ռազմական սեկտորը և վերածել այն թեթև մարտական ուժերի։ Պաշտոնին անցնելուց անմիջապես հետո Ռամսֆելդը հայտարարեց արագացված ստուգումների մասին ռազմական ասպարեզում, ինչպես նաև սկսեց պաշտպանության նոր ռազմավարություն մշակել, որը կհամապատասխանի 21-րդ դարի պահանջներին[14]։

2001 թվականի սեպտեմբերի 11[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի առավոտյան Ռամսֆելդը ելույթ էր ունենում Պենտագոնում։ Ավելի ուշ նա հայտնեց Լարի Քինգին, որ այդ հանդիպման ժամանակ ասել է. «մոտակա երկու, չորս, վեց, ութ, տասը, տասներկու ամիսներին աշխարհում կկատարվի այնպիսի մի իրադարձություն, որը կդառնա մեծ շփոթության ալիք ու կստիպի մարդկանց մտածել այն մասին, որ պետք է ունենալ ուժեղ, առողջ պաշտպանություն, որը կամրացնի աշխարհը»[28]։

Սեպտեմբերի 11-ի հետ կապված ռազմական որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվեն Կամբոնի կողմից արված հայտարարություններից ելնելով՝ սեպտեմբերի 11-ին Ռամսֆելդը հրամայեց իր օգնականներին գտնել ահաբեկչությանը Իրաքի մասնակցությունը փաստող ապացույցներ[29]։ Իր «Հայտնիները և անհայտները» գրքում Ռամսֆելդը գրում է. «Շատ բան գրվեց այն մասին, որ սեպտեմբերի 11-ից հետո Բուշի վարչակազմն իր ուշադրությունը սևեռեց Իրաքի վրա։ Մեկնաբաններն ասում էին, թե չափից ավելի տարօրինակ է, որ նախագահն ու իր օգնականներին բարձրացնում են հարցեր Սադդամ Հուսեյնի մասնակցության վերաբերյալ։ Ես երբեք չեմ հասկացել այդ վիճաբանությունները։ Ես չգիտեի, թե Իրաքն արդյոք մասնակից է այս գործում, թե չէ։ Բայց վարչակազմի կողմից այդ հարցերով չզբաղվելը անպատասխանատվություն կլիներ»[30]։

Աֆղանստան և Իրաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանում պատերազմ սկսելուց հետո Ռամսֆելդը մասնակցեց այն հանդիպմանը, որում քննարկվում էին գործողությունների պլանը արտակարգ իրավիճակներում, եթե հանկարծ սկսվի պատերազմ Իրաքի հետ։ Ըստ պլանի նախատեսված էր, որ զորքերի թիվը պետք է լինի 500000 մարդ, որին դեմ էր Ռամսֆելդը՝ համարելով այն մեծ թիվ։ Գորդոնի Թրեյնորը գրում է. «Ռամսֆելդի համար չափազանց մեծ թիվ էր այդքան շատ զինվոր նախատեսելը, ինչպես նաև շատ երկար էր գործողություններ կատարելու ժամանակը»[31]։ Ռամսֆելդի պլանը նախատեսում էր կայծակնային ներխուժում, որի շնորհիվ Բաղդադը պետք է գրավվեր մեկ ամսում, ընդ որում՝ շատ քիչ զոհերի գնով՝ ԱՄՆ-ի կողմից։ Շատ կառավարական շենքեր, թանգարաններ, էլեկտրաէներգիա մատակարարող կառույցներ, նավթամուղներ տուժեցին կողոպտիչների և վանդալների կողմից՝ Հուսեյնի տապալումից և ժամանակավոր կառավարություն ձևավորելուց հետո։ Մեծ ապստամբություն բարձրացավ ռազմական ներխուժումից հետո։ Դրանից հետո Գերմանիան և Ֆրանսիան դեմ արտահայտվեցին Իրաք ներխուժելուն։ Ռամսֆելդը այդ երկրներն անվանեց «հին Եվրոպայի» մասը՝ նկատի ունենալով, որ պատերազմը ողջունում են նոր, ժամանակակից եվրոպական երկրները[32]։ Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթին տված ճեպազրույցում 2007 թվականի սեպտեմբերին բրիտանական բանակի գեներալ Մայք Ջեքսոնը նշել է, որ Իրաք ներխուժելու վերաբերյալ Ռամսֆելդի պլանը «ինտելեկտուալ սնանկացում է», և ավելացրել է, որ Ռամսֆելդը «Իրաքի դրության ամենապատասխանատու անձանցից մեկն է»։ Հետո նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը համարվում է „ոչ ադեկվատ“ և չափազանց կենտրոնացած ռազմական կոմպոնենտի վրա, քան դիվանագիտության[33]։ 2003 թվականի հոկտեմբերին Ռամսֆելդն անձամբ հավանություն տվեց Պենտագոնի կողմից առաջարկված գաղտնի «ճանապարհային քարտեզին»[34]։

Խոշտանգումներ և ծաղրանք բանտարկյալների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանության նախարարությունը կանխավ անհանգստանում էր կռվի դաշտում գերի ընկածների և նրանց հարցազրույցների ու հարցաքննություների վերաբերյալ։ Քանի որ Սադդամ Հուսեյնի շատ զինվորներ հանձնվում էին, երբ սկսվում էր ռազմական հարձակում։ Չինովնիկները, այդ թվում և Ռամսֆելդը որոշեցին գերիներին հանձնել տեղական իշխանություններին[35]։

Գուանտանամոյի քննիչներին կարդացած զեկույցում Դոնալդը առաջարկել է բանտարկյալներին հասցնել սթրեսի՝ ստիպելով նրանց կանգնած վիճակում նույն դիրքով մնալ առավելագույնը 4 ժամ։ Նա նշել է. «Ես օրական 8-10 ժամ կանգնում եմ։ Ինչո՞ւ սահմանափակել բանտարկյալների չորսժամյա կանգնելը»[36]։ 2005 թվականին Ամերիկայի քաղաքացիների ազատության պաշտպանության խորհուրդը Հյուման Ռայթս Վոտչի գլխավորությամբ հայց ներկայացրին ընդդեմ Ռամսֆելդի և այլ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց դեմ, ովքեր մասնակցել էին կտտանքներին[37]։ Դոնալդ Վենսը և Նաթան Էրտելը նույն հողի վրա հայց ներկայացրին Ռամսֆելդի դեմ, նշելով որ ենթարկվել են կտտանքների ու ըստ հաբիս կորպուսի (habeas corpus) խախտվել է իրենց իրավունքները[38][39][40][41][42][43]։ 2007 թվականին դաշնային դատավոր Թոմաս Հոգանը վճիռ ընդունեց, որ Ռամսֆելդը չի կարող "անձամբ պատասխանատվություն կրել, քանի որ նա դրանք արել է դուրս գալով իր գործի բնույթից"[44]: 2011 թվականին Ամերիկյան քաղաքացիների ազատության պաշտպանության խորհուրդը կրին որոշեց վերսկսել հայցը ընդդեմ Դոնալդի[45]։

Պաշտոնաթողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ պաշտոնաթող գեներալներ և ծովակալներ պահանջեցին Ռամսֆելդի հրաժարականը 2006 թվականի սկզբին։ Այդ նախադեպը ստացավ «Գեներալների խռովություն» անվանումը։ Նրանք Դոնալդին մեղադրեցին իր «գարշելի» ռազմական պլանների և ոչ ռազմավարական կոնցեպցիաների համար[46][47][48]։ Այս պատմության ընթացքում Բուշն աջակցում էր իր նախարարին՝ Ռամսֆելդին, հայտարարելով, որ. «Ռամսֆելդը հենց այն է, ինչ պետք է»[49]։

Ռամսֆելդի և Բուշի ձեռքսեղմումը, երբ հայտնի դարձավ Ռամսֆելդի հրաժարականի մասին, 2006 թվականի նոյեմբերի 8:

2006 թվականի նոյեմբերի 1-ին Բուշն հայտարարեց, որ Դոնալդը պաշտոնին կմնա, մինչև իր նախագահելու ժամկետի ավարտը[50]։ Նոյեմբերի 6-ին Ռամսֆելդը նամակ գրեց հրաժարականի մասին[51]։ Ընտրությունների ժամանակ Ներկայացուցիչների պալատը և Սենատը մտան դեմոկրատների հսկողության ներքո։ Ընտրություններից հետո, նոյեմբերի 8-ին, Բուշը հայտարարեց, որ Ռամսֆելդը հեռանում է պաշտոնից[51]. Բուշը Ռոբերտ Գեյթսին նշանակեց Ռամսֆելդի հետնորդ[52][53][54]։

Թոշակի անցում (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելուց հետո Ռամսֆելդն այցելեց Նյու Յորքի հրատարակչություններ՝ տպագրելու իր հայտնի մեմուարները[55]։ Նա փոխհամաձայնության եկավ «Պինգվին Գրուպ» (Penguin Group) հրատարակչության հետ։ Արդյունքում տպագրվեց նրա «Հայտնին և անհայտը» գիրքը[56]։ Ռամսֆելդը պարգևատրվեց «Սահմանադրության պաշտպան» կոչումով՝ Վաշինգտոնում, 2011 թվականի փետրվարի 10-ին։ Թոշակի անցնելուց հետո Դոնալդը բազմիցս քննադատության արժանացրեց նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին։ 2011 թվականին վերջինս պատասխանեց, նշելով որ «չգիտի, թե ում մասին է խոսքը»[57]։ 2011 թվականի փետրվարին Ռամսֆելդը հավբանություն տվեց «Մի հարցրու, մի խոսիր» ծրագիրը տապալելուն, որը գեյերին և լեզբուհիներին էր վերաբերում[58]։

Կրկնակի պաշտպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամսֆելդը 13-րդ պաշտպանության նախարարն էր 1975 թվականից 1977 թվականներին նախագահ Ջերալդ Ֆորդի օրոք և 21-րդը 2001 թվականից 2006 թվականներին նախագահ Ջորջ Բուշի օրոք։ 1970-ական թվականներին նա ամենաերիտասարդն էր, իսկ երկրորդ պաշտոնավարության տարիներին՝ ամենածերը որպես պաշտպանության նախարար ԱՄՆ-ում։

1983 թվականին նա այցելեց Իրաք, որտեղ հանդիպեց նախագահ Սադդամ Հուսեյնի հետ։ Երկրորդ անգամ պաշտոնավարելու տարիներին նա Իրաքում պատերազմի կողմնակիցը և գլխավոր իրականացողն էր։

Դոնալդ Ռամսֆելդը և Ցաո Հանչուանը

Գործունեության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն ինստիտուտներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվտանգության քաղաքականության կենտրոն
  • Հոովերի ինստիտուտ
  • «Նոր ամերիկյան դար» նախագիծ
  • Ֆրիդոմ Հաուզ (Freedom House)
  • ՌԱՆԴ (RAND) կորպորացիա
  • Բիլբեդերյան ակումբ
  • Հանուն ազատ աշխարհի կոմիտե
  • Բոհեմական ակումբ

Կորպորատիվ կապեր և բիզնես հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսթեն Էյրլայնս (Eastern AirLines)
  • Գիլիադ Սկաինսիս (Gilead Sciences)
  • Ջեներալ Ինստրումենտ Կորպորացիա (General Instrument Corporation)
  • Գ.Դ. Սեարլ Ֆարմասութիքլ Քոմփանի (G.D. Searle pharmaceutical company)
  • Բեցիել կորպորացիա (Bechtel Corporation)
  • Գոլֆստրիմ Աէրոսփեյս (Gulfstream Aerospace)
  • Թրիբյուն Քոմփանի (Tribune Company)
  • Մեթրիքոմ Ինք (Metricom, Inc.)
  • Սիես, Ռոեբաք Կո. (Sears, Roebuck and Co.)
  • ԱԲԲ ԱԲ (ABB AB)
  • Քելոոգ (Kellogg)
  • Ամըլին Ֆարմասութիքլ (Amylin Pharmaceuticals)

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կան հայտնի-հայտնի բաներ, որոնց մասին մենք գիտենք որ գիտենք։ Կան նաև հայտնի անհայտ բաներ, որոնց մասին մենք գիտենք որ չգիտենք։ Բայց կան նաև անհայտ-անհայտներ բաներ, որոնց մասին մենք չգիտենք, որ չգիտենք»։
  • «Ես շատ ժամանակ եմ անցկացրել ԱՄՆ-ի, Աֆղանստանի և Իրաքի հոսպիտալներում, հանդիպել եմ ծառայողների և նրանց ընտանիքների հետ և ամեն անգամ ինձ հարց եմ տվել, թե ինչպես բացատրել նրանց, որ հանուն ինչի են այս զոհերը, ինչպես բացացատրել նրանց, որ այն՝ պատերազմը, կարևոր է[59]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակառազմական ակտիվիստ Մալաչի Ռիտշերը իր ինքնասպանությունից առաջ խոստովանել է, որ զղջում է այն բանի համար, որ չի սպանել Ռամսֆելդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 McFadden R. D. Donald Rumsfeld, Defense Secretary During Iraq War, Is Dead at 88The New York Times, 2021.
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2021/06/30/us/politics/donald-rumsfeld-dead.html
  6. https://www.chicagotribune.com/news/ct-xpm-1988-05-05-8803140532-story.html
  7. https://archive.is/3wH8K
  8. Իմ կենսագրությունը, Դոնալդ Ռամսֆելդ, 1946
  9. Bradley Graham, By His Own Rules (2009) pp 15, 16
  10. George Donald Rumsfeld
  11. Donald Henry Rumsfeld(չաշխատող հղում)
  12. Ռադիո ճեպազրույց Դոնալդ Հենրի Ռամսֆելդի հետ KOGO ռադիոյով
  13. Habermehl, Kris (2007 թ․ հունվարի 25). «Fire Breaks Out At Prestigious High School». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  14. 14,0 14,1 DefenseLink’s Rumsfeld Biography
  15. RUMSFELD, Donald Henry on Biographical Directory of the United States Congress. Accessed April 22, 2007.
  16. Donald Rumsfeld biography from Whitehouse.gov. Accessed April 22, 2007.
  17. Rumsfeld, Donald (2011), pp. 119-121
  18. 18,0 18,1 Rumsfeld, Donald (2011), p. 125
  19. Graham, By His Own Rules p 75
  20. Rumsfeld, Donald (2011), p. 157
  21. «Veto Battle 30 Years Ago Set Freedom of Information Norms – Scalia, Rumsfeld, Cheney Opposed Open Government Bill»., National Security Archive November 23, 2004. Accessed January 20, 2013.
  22. Sciolino, Elaine; Schmitt, Eric (2001 թ․ հունվարի 8). «Defense Choice Made a Name As an Infighter». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  23. «Winter comes for a Beltway lion; Rumsfeld rose and fell with his conviction intact». Chicago Tribune. 2006 թ․ նոյեմբերի 12. էջ 17.
  24. «Press Releases: Gilead». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. Rumsfeld, Donald (2011), p. 6
  26. Bush, George W. (2010), pp. 83-84
  27. Moniz, Dave (2002 թ․ դեկտեմբերի 9). «Rumsfeld's abrasive style sparks conflict». USA Today. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  28. Defense.gov Transcript: Secretary Rumsfeld Interview with Larry King, CNN
  29. Roberts, Joel (2002 թ․ սեպտեմբերի 4). «Plans For Iraq Attack Began On 9/11». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. Rumsfeld, Donald (2011), p. 347
  31. Id.Gordon, Michael R. and Bernard E. Trainor, Cobra II: The Inside Story of the Invasion and Occupation of Iraq, 2006. Book excerpt from the Denver Post
  32. «Outrage at 'old Europe' remarks». BBC News. 2003 թ․ հունվարի 23. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  33. «Gen Sir Mike Jackson’s attack draws US ire» Արխիվացված 2007-10-17 Wayback Machine, Daily Telegraph (online), September 1, 2007
  34. National Security Archive, "Rumsfeld’s Roadmap to Propaganda, " National Security Archive Electronic Briefing Book No. 177, January 26, 2006, http://www.gwu.edu/~nsarchiv/NSAEBB/NSAEBB177/
  35. ««Rumsfeld 'the best'» - CNN». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  36. Diamond, John (2004 թ․ հունիսի 23). «Rumsfeld OK'd harsh treatment». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  37. Bowers, Faye (2005 թ․ մարտի 1). «Lawsuit blames Rumsfeld for overseas torture». USA Today.
  38. Moss, Michael (2006 թ․ դեկտեմբերի 18). «Former U.S. Detainee in Iraq Recalls Torment». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 18-ին.
  39. http://blogs.wsj.com/law/2011/08/09/donald-rumsfeld-faces-another-torture-lawsuit/ Donald Rumsfeld Faces Another Torture Lawsuit by Patrick G. Lee August 9, 2011 WSJ
  40. http://www.presstv.ir/usdetail/194090.html Արխիվացված 2011-10-07 Wayback Machine Court allows torture lawsuit against Rumsfeld Aug 15, 2011 Press TV
  41. http://gulfnews.com/opinions/editorials/iraq-crimes-return-to-haunt-rumsfeld-1.849853 Iraq crimes return to haunt Rumsfeld; Former US defence secretary can no longer deflect responsibility for abuse of detainees August 11, 2011 Gulf News
  42. http://www.dailymail.co.uk/news/article-2024036/2-Americans-CAN-sue-Donald-Rumsfeld-tortured-US-army-Iraq.html?ito=feeds-newsxml Two American men CAN sue Donald Rumsfeld after 'being tortured by U.S. army in Iraq when they worked for security firm' by Oliver Pickup August 9, 2011 Mail Online
  43. http://articles.boston.com/2011-08-09/news/29868919_1_appeals-court-interrogation-techniques-torture Արխիվացված 2012-05-10 Wayback Machine Rumsfeld must face torture suit, appeals court says August 9, 2011 Bloomberg News via Boston.com
  44. Apuzzo, Matt (2007 թ․ մարտի 28). «Judge Dismisses Lawsuit Against Rumsfeld». The Washington Post.
  45. Froomkin, Dan (2011 թ․ հունվարի 13). «Donald Rumsfeld Torture Lawsuit Fizzles, Again». Huffington Post.
  46. Cloud, David S.; Schmitt, Eric (2006 թ․ ապրիլի 14). )cpdT «More Retired Generals Call for Rumsfeld's Resignation». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  47. Baldwin, Tom (2006 թ․ ապրիլի 18). «Revenge of the battered generals». The Times. London. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  48. Baker, Peter; White, Josh. «Bush Speaks Out for Rumsfeld». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  49. «Bush: Rumsfeld 'exactly what is needed'». CNN. 2006 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  50. «ABC News». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  51. 51,0 51,1 Roberts, Kristin (2007 թ․ օգոստոսի 15). «Rumsfeld resigned before election, letter shows». Yahoo! News. Reuters. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  52. «Rumsfeld replaced after poll loss». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  53. James Rosen (2006 թ․ հոկտեմբերի 2). «Rice Offered to Resign Following Bush's 2004 Re-Election». Fox News. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  54. «Rumsfeld quitting as defense secretary». CNN. 2006 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 8-ին.
  55. «Publishers Abuzz Over Possible Rumsfeld Book - June 27, 2007 - The New York Sun». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  56. «About the Library». The Rumsfeld Papers. DHR Holdings LLC. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  57. Hartman, Rachel Rose (2011 թ․ ապրիլի 28). «Condoleezza Rice fires back at 'grumpy' Donald Rumsfeld». The Ticket. Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  58. Amy Bingham; Steven Portnoy (2011 թ․ փետրվարի 11). «Rumsfeld: "Time Has Come" To Allow Gays To Serve Openly». ABC News.
  59. Лагунина, Ирина. «Дональд Рамсфелд об Афганистане, "Аль-Каиде" и бин Ладене». Радио Свобода (Russian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ջեյմս Շլեզինգեր
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
1975-1977
Հաջորդող՝
Հարոլդ Բրաուն
Նախորդող՝
Ուիլյամ Կոեն
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
2001-2006
Հաջորդող՝
Ռոբերտ Գեյթս


Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ռամսֆելդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ռամսֆելդ» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են