Դոմենիկո Անդրեա Տրեզինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Անդրեա Տրեզինի
Domenico Trezzini
Դիմանկար
Տրեզինիի հուշարձանը իր տան մոտ
Ծնվել էմոտ 1670[1][2][3][…]
ԾննդավայրԱստանո, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա
Մահացել էփետրվարի 19 (մարտի 2), 1734
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՇվեյցարիա
ԵրկերՊողոս-Պետրոս տաճար
Մասնագիտությունճարտարապետ
 Domenico Trezzini Վիքիպահեստում

Դոմենիկո Անդրեա Տրեզինի (մոտ 1670[1][2][3][…], Աստանո, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - փետրվարի 19 (մարտի 2), 1734, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ և ինժեներ։ Ծագումով շվեյցարացի։ 1703 թվականից աշխատել է Ռուսաստանում։ Տրեզինիի նախագծերով հիմնադրվել են Կրոնշտադտը և Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքը (1710 թ.), Պետերբուրգում իրականացվել Վասիլևյան կղզու մի մասի հատակագծումը, այնտեղ իսկ կառուցվել Պետրոս 1-ինի Ամառային պալատը (1710-1714 թթ.), Պետրոպավլովյան ամրոցում՝ Պետրոպավլովյան տաճարը և Պետրոսի դարպասը, 12 կոլեգիաների շենքը (այժմ՝ համալսարան, 1722-1734 թթ.)։ Տրեզինին Պետրոս I-ի հրամանով բնակչության տարբեր խավերի համար կազմել է բնակելի տների «օրինակելի» (տիպային) նախագծեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։