Դեննիս Միդոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեննիս Միդոուս
Dennis Meadows
Ծնվել էհունիսի 7, 1942(1942-06-07)[1] (81 տարեկան)
Մոնտանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնապահպանագետ, գրող և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտsystem dynamics?
ԱնդամակցությունՀռոմեական ակումբ
Ալմա մատերMIT Sloan մենեջմենթի դպրոց և Կառլթոն քոլեջ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Դոնելա Մեդոուզ
 Dennis Meadows Վիքիպահեստում

Դեննիս Միդոուս (անգլ.՝ Dennis L. Meadows, հունիսի 7, 1942(1942-06-07)[1], Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, ղեկավարման համակարգի պրոֆեսոր և քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի (Նյու-Գեմպշիր համալսարանին կից) նախկին տնօրեն։ Հանդիսանում է ինտերակտիվ ուսուցման լաբորատորիայի տնօրեն և հայտնի է որպես «Սահմանային աճի» հեղինակ։

Դեննիս Լուգան ստացել է բակալավրի աստիճան Կարլտոն քոլեջում, մասնագիտական դոկտորություն Կառավարությունում և ունի 4 դոկտորական աստիճան։

Նա սկսել է աշխատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1960-ական թթ. վերջերին։ 1970-1972 թթ. նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Հռոմի ակումբի նախագծի Predicament մարդկության» տնօրենն է եղել։ Այնուհետև նա եղել է կառավարման ֆակուլտետի նահանգային պրոֆեսոր ինժեներային և սոցիալական գիտությունների գծով։ Երկար տարիներ եղել է հեռարձակման ծրագրերի տնօրեն՝ հիմնականում բիզնեսի և տեխնիկայի ոլորտներում։ Նա անցկացնում էր սեմինարներ և մշակում էր նոր և բարդ խաղեր ամբողջ աշխարհի տասնամյա երեխաների համար։ Բացի այդ Միդոուսը կարդացել է լեկցիաներ աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Նա եղել է 3 համալսարանների գիտական ուսումնասիրությունների ինստիտուտների տնօրեն՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Դարտմուտսկու քոլեջի և Նյու-Գեմպշիր նահանգի համալսարանի։ Նա եղել է Միջազգային հասարակական շարժի համակարգի և Միջազգային մոդելավորման ու Games Association-ի նախկին նախագահը։ Նա ստացել է բազմաթիվ միջազգային պարգևներ իր աշխատանքի համար, դրանցից է 2009 թ. Ճապոնիայի հանձնած պարգևը։

Սահմանային աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանային աճի մասին 1972 թ.-ին գրված գիրքը Հռոմի ակումբի պատվերով արագ աճող բնակչության և ռեսուրսների սահմանափակության վերաբերյալ է։ Միդոուսը գրել է Դոնելլա Հ. Միդոուս, Յորգեն Ռանդերս, Ուիլյամ Ու. Բերենս 3-րդ գրքերը։

Սահմանային աճի նպատակը նախագուշակություններ անելը չէ, հետազոտությունները պարզել են, որ նա գործ ունի վերջացող, սպառվող ռեսուրսների հետ։ Միդոուսը ասում էր, որ մենք մարդկանց պետք է ասենք, թե ինչպես պետք է կառավարեն մեթոդական կրճատումները՝ իրենց գործունեության ընթացում փոքր-ինչ հետ կանգնելով Երկրի ռեսուրսների սահմանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. Deutsche Nationalbibliothek Record #119550911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.