Գրիգորի Ռոշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Ռոշալ
Ի ծնե անուն՝Григорий Рошаль
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 21, 1899(1899-10-21)
Ծննդավայր՝Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝հունվարի 11, 1983(1983-01-11) (83 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և թատերական ռեժիսոր
Պարգևներ՝
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
IMDb։ID 0742914

Գրիգորի Լվովիչ Ռոշալ (հոկտեմբերի 21, 1899(1899-10-21), Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1983(1983-01-11), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), սովետական կինոռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականից սովորել է Մոսկվայի պետական բարձրագույն ռեժիսորական արվեստանոցում, եղել Մանկավարժական թատրոնի արվեստանոցի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ 1925 թվականից աշխատել է կինոյում։ Առաջին ֆիլմը «Պարոն Սկոտինիններ»-ն է (1927, ըստ Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգության)։ Ռոշալի արվեստն առանձնանում է քաղաքացիական ուղղվածությամբ, որն արտացոլվել է «Օպենհայմների ընտանիքը» (1939, ըսա Լ․ Ֆեյխտվանգերի), «Խելագարների դատը» (1926) հակաֆաշիստական կինոնկարներում։ Ռոշալի արվեստին բնորոշ խոշոր էպիկական կտավներ ստեղծելու ձգտումը, հերոսական թեմաների մարմնավորումը արտահայտվել են «Փարիզի արշալույսները» ֆիլմում (1937), «Տառապանքի ուղիներով» «Քույրեր» (1957), «Տասնութ թվական» (1958), «Մռայլ առավոտ» (1959) (երեքն էլ ըստ Ա․ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» վեպի) տրիլոգիայում։ Էկրանավորել է մի շարք ստեղծագործություններ՝ «Պետերբուրգյան գիշեր» (1934, ըստ Դոստոևսկու երկերի), «Արտամոնովների գործը» (1941, ըստ Գորկու) են։ Նա ստեղծել է նաև պատմակենսագրական ֆիլմերի շարք՝ «Ակադեմիկոս Իվան Պավլով» (1949), «Մուսորգսկի» (1950), «Ռիմսկի-Կորսակով» (1953)։ Դասավանդել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1951)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1022508350 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։