Գրեգուար Ասլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգուար Ասլան
Դրվագ «Այս մարդը վտանգավոր է» ֆիլմից (1953)
Ծնվել էմարտի 28, 1908(1908-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[4][5]
Մահացել էհունվարի 8, 1982(1982-01-08)[1][2][3] (73 տարեկան)
Մահվան վայրBreage, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԳերեզմանNeuilly-sur-Seine Old Communal Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և entertainer
Ակտիվ շրջան1935-1982
Ամուսին(ներ)Դենիս Նոել (1948-1955), (ամուսնալուծված)

Գրեգուար Ասլան (Գրիգոր Գալուստի Ասլանյան, ֆր.՝ Grégoire Aslan, մարտի 28, 1908(1908-03-28)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս[4][5] - հունվարի 8, 1982(1982-01-08)[1][2][3], Breage, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), հայազգի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունն սկսել է Ֆրանսիայում՝ որպես էստրադայի երգիչ։ Առաջին անգամ նկարահանվել է 1938 թվականին «Խարույկ» ֆիլմում։ Բրիտանական, ամերիկյան ֆիլմերում խաղացել է կարևոր դերեր՝ մարմնավորելով օտարերկրացիների կերպարներ՝ ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, գերմանացիների, ալբանացիների, միջին արևելքցիների։ Նկարահանվել է «Զբաղվիր Ամելիայով», «Կարմիր պանդոկ», «Օազիս», «Գլորիա», «Այս մարդը վտանգավոր է» և այլ ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում։ Ասլանի առավել հայտնի դերերից են «Ջո Մակբեթում» գանգստեր Դուկայի կերպարը, (1955), «Թագավորների թագավորը» (1961) (Հերովդես), «Կլեոպատրա» (1963) (Պորֆինոս)։

1961 թվականին «Ժամը 4-ի սատանան» ֆիլմում Ֆրենկ Սինատրայի և Սփենսեր Թրեյսիի հետ մարմնավորել է Մարսելի կերպարը, մի հանցագործ, ով զղջում է իր արարքների համար և փրկում է բնակիչների կյանքը հրաբխային ժայթքման ժամանակ։

Նկարահանվել է շուրջ 110 ֆիլմերում և խաղացել տարբեր հեռուստատեսային դերեր[7][8]։

Մահացել է սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  5. 5,0 5,1 5,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 122.
  6. http://www.cinememorial.com/acteur_Gregoire_Aslan_638.html
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. Grégoire Aslan

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 563