Գլեն Քլոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Քլոուզ
անգլ.՝ Glenn Close
Ծնվել էմարտի 19, 1947(1947-03-19)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ
ԿրթությունՈւիլյամի և Մերիի քոլեջ, Չոութ Ռոզմարի Հոլ և St George's School in Switzerland?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ընտրանի101 դալմատիններ, 102 դալմատիններ, Տարզան, Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին, The World According to Garp? և Կինը (ֆիլմ, 2017)
Ծնողներհայր՝ Ուիլյամ Քլոուզ[4], մայր՝ Բեթին Մուր Քլոուզ[4]
Ամուսին(ներ)Դևիդ Էվանս Շոու
Երեխա(ներ)էննի Սթարք
Պարգևներ և մրցանակներ

Դոնոսիտա պարգև

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս

Քրիստալ մրցանակ

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Independent Spirit Award?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[5]
և

Hasty Pudding Woman of the Year?

Գլեն Քլոուզ (անգլ.՝ Glenn Close, մարտի 19, 1947(1947-03-19)[1][2][3][…], Գրինվիչ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր։ Ստացել է երեք անգամ Էմմի մրցանակը, երկու անգամ Ոսկե Գլոբուս-ով է պարգևատրվել, երեք անգամ Թոնիով և վեց անգամ Օսկար մրցանակին է նոմինացվել (1983, 1984, 1985, 1988, 1989, 2012)։

Գլեն Քլոուզն ավելի շատ համաշխարհային հեռուստադիտողներին հայտնի է դարձել «Մահացու ներգրավումը», «Վտանգավոր կապեր» և «101 դալմատինները» ֆիլմերից։ Վերջին տարիններին նա հիմնականում հանդես է գալիս հեռուստատեսություններում։ Նրա հայտնի հաղորդումներն են «The Shield»-ը և «Damages», իսկ վերջինում էլ նա հանդես է եկել 2007 թվականից մինչև 2012 թվականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոուզը ծնվել է 1947 թվականի մարտի 19-ին Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում։ Նրա ծնողները բնիկ ամերիկիացի են, սակայն եվրոպական բազմաթիվ երկրներում մեծ կապեր ունեն։ Աղջիկը սակայն մեծացել է Կոնգոյում, որտեղ իր հայրը 16 տարեկանից սկսած աշխատել է բժշկական կլինիկայում։ Այդ ժամանակներում Գլենը մեծ հպարտությամբ սովորել է Շվեյցարիական համալսարանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Քլոուզը իր դեբյուտը նշեց Բրոդվե թատրոնում։ Նրա դերասանական գործունեությունը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից և նա երեք անգամ արժանանում է Թոնի մրցանակին։ Կարծես թե նրա ամենահաջողված և ամենասիրված դերը Նորմա Դեսմոնդի դերն է, որը նա խաղացել է Էնդրյու Լլոիդ Ուեբբերի կողմից բեմադրված «Sunset Boulevard» ներկայացման մեջ։ Քլուզը նաև շատ լավ երգում է, և դրա համար էլ նա է Նյու Յորքի բասկետբոլի առաջնության բացման ժամանակ երգել ամերիկայի օրհներգը։

Քլոուզը կինոյում իր կարիերան սկսել է միայն 35 տարեկանում։ «Աշխարհը Գարպույի աչքերով» ֆիլմում, որը նրա համար առաջին ֆիլմն էր, իր դերի համար նա արժանանում է Օսկարի։ Վերջին ժամանակաշրջանում, նա ստիպված պետք է խաղար հոգեկան խանգարում ստացած կնոջ դեր։ Նա այդ դերը խաղացել է «Մահացու ներգրավումը» ֆիլմի մեջ (1987), որտեղ իր խաղընկերը եղել է Մայքլ Դուգլասը։ Քլոուզի կարծիքով դերասանական բարձր մակարդակի ֆիլմերից մեկն է համարվում «Վտանգավոր կապեր» ֆիլմը (1988)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1971 թթ. Գլենը ամուսնացել է կիթառիստ և երգերի հեղինակ՝ Կաբոտ Ուեյդոմի հետ։

1984-1987 թթ. Գլենը երկրորդ անգամ ամուսնանում է բիզնեսմեն Ջեյմս Մարլասոմի հետ։

1987-1991 թթ. Գլենը փաստացի ամուսնանում է պրոդյուսեր Ջոն Ստարկի հետ։ Նրանցից մի աղջիկ է ծնվում՝ Էննի Մոդ Սթարկը (ծն. 26. 04. 1988)։

2006-2015 թթ. Գլենն ամուսնանում է շոումեն Դեվիդ Էվանսի հետ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Օրիգինալ անվանում Դեր
1982 The World According to Garp Ջենի Ֆիլդս
1983 Big Chill Սարա Կուպեր
1984 Natural Այրիս Գենս
1984 Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Ape Տիկին Ջեյն Փորտր
1984 The Stone Boy Ռուտ Հաիլերմեն
1984 Something About Amelia Գեյլ Բանեթ
1985 Maxie Ջեյն
1985 Jagged Edge Թեդի Բարնս
1987 Fatal Attraction Ալեքս Ֆորեստ
1988 Dangerous Liaisons մարկիզ Իզաբել դե Մերտեյ
1990 Hamlet Գերտրուդա
1990 Reversal of Fortune Սանի ֆոն Բուլոու
1991 Hook էպիզոդ դեր
1991—1999 Sarah, Plain and Tall Սառա
1993 House of the Spirit Ֆերուլա
1994 The paper Ալիսիյա Քլարկ
1995 Serving in Silence: The Margarethe Cammermeyer Story Մարգարետ Կամմերմաիեր
1996 Mary Reilly տիկին Ֆարադեյ
1996 Mars Attacks! առաջին տիկինը՝ Մարշա Դեյլ
1996 101 Dalmatians Ստերվալա Դե Վիլ
1997 In the Gloaming Ջանեթ
1997 In & Out Կամեո
1997 Air Force One փոխնախագահ Կեթրին Բարնեթ
1997 Paradise Road Էդրին Փարջիտեր
1999 Cookie's Fortune Կամիլ Դիքսոն
1999 Tarzan Կալա
2000 Things You Can Tell Just by Looking at Her բժիշկ Էլեյն Քիներ
2000 102 Dalmatians Ստերվալա դե Վիլ
2002 Will & Grace Ֆանի Լիբեր
2003 The Lion in Winter Ալիենորա Ակվիտանսկայա
2003 Le Divorce Օլիվիա Փեյս
2004 Stepford Wives Քլեր Վելինգթոն
2005 The Shield ղեկավար Մոնիկա Ռոունինգ
2005 Hoodwinked! Տատիկ
2005 The Chumscrubber օրիորդ Ջոնսոն
2007 Evening օրիորդ Վիթերբորն
2007—2012 Damages Փեթի Հյուս
2009 Home պատմող
2010 Hoodwinked Too! Hood VS. Evil Տատիկ
2011 Albert Nobbs Ալբերտ Նոբս
2014 Guardians of the Galaxy Նովա Փրայմ
2014 5 to 7 ՎԲրայանի մայրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. https://www.amacad.org/new-members-2022
  6. «Glenn Close and Husband David Shaw Have Divorced After 9 Years of Marriage». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.