Գի Մոլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գի Մոլլե
ֆր.՝ Guy Mollet
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Ծննդյան օր դեկտեմբերի 31, 1905(1905-12-31)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆլեր[4][5]
Վախճանի օր հոկտեմբերի 3, 1975(1975-10-03)[6][2][7][…] (69 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Alcide Guy Mollet
 
Պարգևներ

Գի Մոլլե (Mollet, դեկտեմբերի 31, 1905(1905-12-31)[1][2][3][…], Ֆլեր[4][5] - հոկտեմբերի 3, 1975(1975-10-03)[6][2][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի նախարար (1946 թվականից), ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946-1969 թթ.), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951-1969 թթ.), պետ․ նախարար (1946-1947 թթ., 1950-1951 թթ.), պրեմիեր նախարար (1956-1957 թթ.)։ Մոլլեի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլոֆրանսիսրայելական ագրեսիային (1956 թ.), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954-1962 թթ.) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մոլլեի հրաժարականին (1957 թ.)։ Մոլլեն աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965 թ.)։ 1969 թվականից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963 թվականներին պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գի Մոլլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691