Բուտրոս Բուտրոս-Ղալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուտրոս Բուտրոս-Ղալի
بطرس بطرس غالي
Բուտրոս Բուտրոս-Ղալի, 2002 թ. լուսանկար, Փարիզ
Դրոշ
Դրոշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
հունվարի 1 1992 թ. - դեկտեմբերի 31 1996 թ.
Նախորդող Խավեր Պերես դե Կուելյար
Հաջորդող Քոֆի Անան
 
Կուսակցություն՝ Արաբական Սոցիալիստական Միություն
Կրթություն՝ Կահիրեի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Սուրբ Ընտանիքի քոլեջ և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, իրավաբան և համալսարանի դասախոս
Դավանանք Ղպտի ուղղափառ եկեղեցի և Ղպտի կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1][2][3][…]
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[4][5]
Վախճանի օր փետրվարի 16, 2016(2016-02-16)[6][1][7][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Գիզա, Եգիպտոս[8]
Քաղաքացիություն  Եգիպտոս[9][10]
Հայր Բուտրոս Բուտրոս-Ղալիի հայրը
Ամուսին Լեա Մարիա Բուրտոս-Ղալի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բուտրոս Բուտրոս-Ղալի (արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎, նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[4][5] - փետրվարի 16, 2016(2016-02-16)[6][1][7][…], Գիզա, Եգիպտոս[8]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության 4-րդ գլխավոր քարտուղար, աշխատել է այդ պաշտոնում 1992-1996 թթ.։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ղպտիական ընտանիքում[16]։ Սովորել է Կահիրեի և Սորբոնի համալսարաններում, ուսումնասիրելով քաղաքագիտություն, տնտեսագիտություն և իրավունք։ 1949 թվականին հենց Սորբոնի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան[17]։ 1977-1991 թթ. գլխավորել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

1992 թ. ընտրությունների առաջին փուլով ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով Պերես դե Կուելյարին[17]։

Պաշտոնավարման առաջին ամիսներին առաջարկել է «խաղաղության կառուցում» հասկացությունը «խաղաղության աջակցում»-ի փոխարեն, ըստ նրա խաղաղության կարելի է հասնել միայն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համաձայնությամբ[17]։

1993 թ. կեսերին Բուտրոս Բուտրոս Ղալին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը նրան սակայն չի հաջողվել։ 1996 թ. ցանկացել է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց ԱՄՆ-ն նրա թեկնածությանը վետո է դրել և քարտուղար է ընտրվել գանացի Քոֆի Անանը[17]։ Թոշակի անցնելուց հետո խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի գործունեությունը, մասնավորապես կապված Իրաքի հետ։

Ունի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/boutros-boutros-ghali
  5. 5,0 5,1 5,2 http://www.wa-wd.com/n/boutbo01.htm
  6. 6,0 6,1 6,2 McFadden R. D. Boutros Boutros-Ghali, Former U.N. Secretary General, Dies at 93The New York Times, 2016.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 CNNNYC: 1980.
  9. http://www.nytimes.com/2007/01/17/world/17nations.html?fta=y
  10. http://www.nytimes.com/1997/02/09/world/despite-critics-new-un-chief-keeps-his-style.html
  11. quirinale.it (իտալ.)
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
  14. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  15. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  16. Boutros Boutros-Ghali Biography, Encyclopedia of World Biography
  17. 17,0 17,1 17,2 17,3 Բուտրոս Բուտրոս-Ղալիի մասին Կոլերի հանրագիտարանում
  18. «Բուրտոս Ղալիի մասին МГИМО-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուտրոս Բուտրոս-Ղալի» հոդվածին։