Բորիս Ստեչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ստեչկին
ռուս.՝ Борис Сергеевич Стечкин
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1891
Q23881925?, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2, 1969(1969-04-02)[1] (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ
Հաստատություն(ներ)Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ, Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Ժուկովսկի
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
Երեխա(ներ)Սերգեյ Ստեչկին
 Boris Stechkin Վիքիպահեստում

Բորիս Սերգեևիչ Ստեչկին (հուլիսի 24 (օգոստոսի 5), 1891, Q23881925?, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 2, 1969(1969-04-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հիդրոաերոմեխանիկայի և ջերմատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), Նիկոլայ Ժուկովսկու աշակերտը։

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ Նիկոլայ Ժուկովսկու հետ մասնակցել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը, Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի (1921-1953 թվականին՝ այդ ակադեմիայի պրոֆեսոր) կազմակերպիչներից է։ 1918-1927 թվականին դասավանդել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933-1937 թվականին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտումում, 1954-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ շարժիչների լաբորատորիայի վարիչ։ 1961 թվականին լաբորատորիան վերակազմվել է նույնանուն ինստիտուտի, և Ստեչկինը եղել է այդ ինստիտուտի առաջին տնօրենը (1961-19621954 թվականից՝ Մոսկվայի ավտոմոբիլա-ճանապարհային ինստիտուտի պրոֆեսոր։ Ստեղծել է ավիացիոն շարժիչների ջերմային հաշվարկի, ռեակտիվ օդային շարժիչների տեսությունները։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1957) մրցանակների դափնեկիր է։

Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Стечкин Борис Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 120
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ստեչկին» հոդվածին։