Բորիս Ռիբակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ալեքսանդրովիչ Ռիբակով
Борис Александрович Рыбаков
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 3), 1908[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էդեկտեմբերի 27, 2001(2001-12-27)[3][1] (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան, Պետական պատմական թանգարան և ՌԳԱ հնագիտության ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններդեկան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ
և Badge of the 1000th anniversary of the Polish State
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
 Boris Rybakov Վիքիպահեստում

Բորիս Ալեքսանդրովիչ Ռիբակով (ռուս.՝ Рыбаков, Борис Александрович, մայիսի 21 (հունիսի 3), 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 27, 2001(2001-12-27)[3][1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային հնագետ, պատմաբան և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1930)։ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1943 թվականից), ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն (1956 թվականից), ԽՍՀՄ ԳԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար (1973-1975)։

Հնագիտական դաշտային հետազոտություններ է կատարել 1932 թվականից (հին ռուսական Տմուտարական, Չեոնիգով, Լյուբեն և այլ քաղաքների պեղումները)։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են արլ․ սլավոնների և Հին Ռուսիայի հասարակական, տնտեսական և քաղաղաքական պատմությանը, հին ռուսական արհեստների ու մշակույթի պատմությանը, հեթանոսությանը, չափագիտությանը, արձանագրագիտությանը, ժամանակագրությանը, տարեգրությանը, ժողովրդական էպոսին են։ Ռիբակով Չեխոսլովակիայի (1960) և Լեհաստանի (1970) ԳԱ-ների ակադեմիկոս է, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր (1964), մինչպատմական և նախապատմական գիտությունների Միջազգային միության Գործադիր կոմիտեի անդամ (1958 թվականից) և Սլավոնագետների միջազգային կոմիտեի անդամ (1963 թվականից)։

1958 թվականից «ԽՍՀՄ–Հունաստան» ընկերության նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ ԽՍՀՄ պետական (1949 և 1952) և լենինյան (1976) մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ռիբակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։