Բերտրան դը Բորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտրան դը Բորն
Դիմանկար
Ծնվել է1140[1] կամ ենթդ․ 1140[2]
ԾննդավայրՊերիգոր, Դորդոն, Աքվիտանիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Մահացել է1215[3]
Մահվան վայրՍըենտ Տրի
Մայրենի լեզուOld Occitan?
Մասնագիտությունտրուբադուր, բանաստեղծ, ազնվական և կոմպոզիտոր
 Bertran de Born Վիքիպահեստում
Բերտրան դը Բորն. Ֆրանսիայի ազգային գրադարան

Բերտրան դը Բորն (ֆր.՝ Bertran de Born, 1140[1] կամ ենթդ․ 1140[2], Պերիգոր, Դորդոն, Աքվիտանիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա - 1215[3], Սըենտ Տրի), տրուբադուր, միջնադարյան պրովանսալական քնարերգության խոշոր ներկայացուցիչ։

Բերտրան դը Բորնի պոեզիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտրան դը Բորնը՝ մարտաշունչ այդ ֆեոդալը, իր հոգևոր բերկրանքը քաղել է պատերազմից, որը փառաբանել է իր երգերում։

Բերտրան դը Բորնը հայտնի է հատկապես իր սերվենտներով (քաղաքական երգ)։ Ի դեպ, Դանթեն նրան դրվատել է որպես տաղանդավոր պոետի, պատերազմի երգչի, որի ստեղծագործության մեջ նուրբ և վերամբարձ զգացմունքը համատեղված է ասպետական կոպիտ ուժի և սրի իդեալին։

Ահա մի հատված դը Բորնի հայտնի ողբից, որ գրված է «Ջահել արքա» կոչված անգլիացի Ջեֆրի արքայազնի եղերական մահվան առթիվ.

Մեր տկար դարում ցավ ու տխրություն
Սերն անցավ, չկա կենսուրախ ոգին,
Եվ մարդիկ մանր ու կեղծավոր դարձան,
Միշտ նոր վտանգ է կախվում մեր գլխին։
Կտրվեց կյանքը ջահել Արքայի.
Նա անզուգական քաջ էր փառավոր,
Եվ աշխարհն այժմ ողբ է ու մոլոր
Եվ դարձել է ծով անհուն վշտերի[4]։
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118510150 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France Record #118917221 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
  4. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 14-15.

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան դը Բորն» հոդվածին։