Բերտալան Ֆարկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտալան Ֆարկաշ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1949(1949-08-02) (74 տարեկան)
ԾննդավայրGyulaháza, Kisvárda District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունQ60860542? (1969) և Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան
Մասնագիտությունտիեզերագնաց, օդաչու, էսպերանտիստ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
Զբաղեցրած պաշտոններair attaché?
ԿուսակցությունՀունգարիայի ժողովրդավարական ֆորում և Q113722689?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար
Ստորագրություն
Изображение автографа
 Bertalan Farkas Վիքիպահեստում

Բերտալան Ֆարկաշ (հունգ.՝ Farkas Bertalan, օգոստոսի 2, 1949(1949-08-02), Gyulaháza, Kisvárda District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա) Հունգարիայի ժողովրդական Հանրապետության տիեզերագնաց-օդաչու, հունգարացի առաջին տիեզերագնացը և առաջին էսպերանտո խոսողը, ով թռչել է տիեզերք[2].։ Հունգարիայի ժողովրդական Հանրապետության հերոս (1980), Սովետական Միության հերոս (1980), փոխգնդապետ։

Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ 1976 թվականից։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Մալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի մայիսի 26-ին, Հունգարիայում առաջինը, Վ․ Ն․ Կուբասովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-36» տիեզերանավով։ Մայիսի 27-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-35» ուղեծրային համալիրին (տիեզերագնացներ՝ Լ․ Ի․ Պուզով, Վ․ Վ․ Ռյումին)։ Բերտալան Ֆարկաշը (Վ․ Ն․ Կուբասովի հետ) վայրէջք է կատարել հունիսի 3-ին «Սոյուզ-35» տիեզերանավով։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://static.valasztas.hu/dyn/pv14/szavossz/hu/M16/E03/evkjkv.html
  2. «Новости эсперанто-движения». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։