Բեն Գազզարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Գազզարա
անգլ.՝ Ben Gazzara
Ծնվել էօգոստոսի 28, 1930(1930-08-28)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք[4]
Մահացել էփետրվարի 3, 2012(2012-02-03)[5][6][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
ԿրթությունՆոր Դպրոց, դերասանության ստուդիա և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Ջենիս Ռուլ և Լուիզ Էրիկսոն
Պարգևներ և մրցանակներ

Բեն Գազզարա (անգլ.՝ Ben Gazzara, օգոստոսի 28, 1930(1930-08-28)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[4] - փետրվարի 3, 2012(2012-02-03)[5][6][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Գազզարան ծնվել և մահացել է Նյու Յորքում։ Սովորել է ինժեների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թող այն, ընդունվելով ամերիկյան հայտնի դերասանական դպրոցներից մեկը։ Թենեիս Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրության մեջ հանդես գալուց հետո դառնում Բրոդվեյի դերասան։ Կինոյում սկսել է հանդես գալով սկզբում խաղալով սերիալներում, իսկ առաջին ֆիլմը դարձավ 1957 թ. «Տարօրինակը»։ Դրանից հետո 1959 թ. դեր է ստանում «Սպանության անատոմիա» ֆիլմում, որտեղ նր խաղընկերն էր ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ 1960-ական թթ. Գազզարան հիմնականում խաղում հեռուստաեսային ֆիլմերում, 1969 թ. նկարահանվում է «Ռեմահենյան կամուրջ» ֆիլմում։

1970-ական թթ. նա խաղացել է իր ընկերոջ՝ ռեժիսոր Ջոն Կասսավետիսի մի քանի ֆիլմերում։ Գազզարան միաժամանակ հանդես էր գալիս նաև թատրոնում։

Մահացել է 2012 թ. փետրվարի 3-ին քաղցկեղից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Բեն Գազզարան ստացել է 5 կինոմրցանակ, ներկայացվա է եղել ևս 5-ի, այդ թվում.

  • 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի (1967, 1968, 1969)
  • 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 2003 թ. արժանացել այդ մրցանակին որպես երկրորդ պլանի լավագույն դերասան
  • 3 Տոնի մրցանակի է ներկայացվել (1955, 1975, 1976).

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 130 ֆիլմում և սերիալներում, նաև 4 ֆիլմի ռեժիսոր է։

1959 «Սպանության անատոմիա» Օտտո Պրեմինջեր Ջեյմս Ստյուարտ
1970 «Ամուսինները» Ջոն Կասսավետիս Ջոն Կասսավետիս
Պիտեր Ֆոլկ
Նիկ Կասսավետիս
1975 «Կապոնե» Սթիվ Քարվեր Սիլվեստր Ստալոնե
Ջոն Կասսավետիս
1976 «Չինացի բույքմեյքերի սպանություն» Ջոն Կասսավետիս Սիլվեստր Ստալոնե
Ջոն Կասսավետիս
1977 «Պրեմիերայի գիշեր» Ջոն Կասսավետիս Ջինա Ռոուլենդս
Ջոն Կասսավետիս
1979 «Արյունակցական կապ» Թերենս Յանգ Օդրի Հեփբերն
Ջեյմս Մեյսոն
Օմար Շարիֆ
Ռոմի Շնայդեր
Իրեն Պապաս
Կլաուդիա Մորի
1981 «Նրանք բոլորը ծիծաղեցին» Պիտեր Բոգդանովիչ Օդրի Հեփբերն
1981 «Սովորական խենթության պատմություն» Մարկո Ֆերրերի Օռնելա Մուտի
1982 «Ինչոն» Թերենս Յանգ Լոուրենս Օլիվիե
Տոսիրո Միֆունե
1989 «Ճանապարհի տունը» Ռոուդի Հերինգտոն Պատրիկ Սուեզի
1998 «Բաֆֆալո 66» Վինսենթ Գալլո Միքի Ռուրկ
Քրիստիանա Ռիչչի
Քեվին Փոլաք
Անժելիկա Հյուսթոն
1998 «Մեծն Լեբովսկին» Կոեն եղբայրներ Ջեֆ Բրիջես
Սթիվ Բուշեմի
Ջոն Թուրթուրո
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման
Ջոն Գուդմեն
Ջուլիանա Մուր
1998 «Երջանկություն» Թոդ Սոլոնձ Ֆիլիպ Սեյմուր Հոֆման
1999 «Թոմաս Քրաունի գործը» Ջոն Մակթիրնան Փիրս Բրոսնան
Ռենե Ռուսո
Ֆեյ Դանաուեյ
2003 «Դոգվիլ» Լարս ֆոն Թրիեր Նիկոլ Քիդման
Լորեն Բեքոլ
Ստելլան Սկարսգարդ
Ջեյմս Կան
Ուդո Կիր
Ժան-Մարկ Բար
Ջոն Հյորտ
2006 «Խաղաղ Դոնը» (1992-2006) Սերգեյ Բոնդարչուկ Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ
Սերգեյ Բոնդարչուկ
Նիկոլայ Կարաչենցով
Նիկիտա Միխալկով
2010 «Տասներեք» Գելա Բալուանի Ջեյսոն Սթեթհեմ
Միքի Ռուրկ
50 Սենտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Գազզարա» հոդվածին։