Աֆոնսու I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆոնսու I
Afonso I o Grande
Դրոշ
Դրոշ
Պորտուգալիայի կոմս
1128 թ. հունիսի 24 - 1139 թ. հունիսի 26
Նախորդող Թերեզա Լեոնցի
Դրոշ
Դրոշ
(1-րդ) Պորտուգալիայի արքա
1139 թ. հունիսի 26 - 1185 թ. դեկտեմբերի 6
Հաջորդող Սանշու I
 
Մասնագիտություն՝ գերիշխան, գրող, ռազմիկ և հեղափոխական
Ազգություն պորտուգալացի
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1185 թ.,դեկտեմբերի 6
Ծննդավայր Պորտուգալիա
Վախճանի օր դեկտեմբերի 6, 1185(1185-12-06)
Վախճանի վայր Կոիմբռա, Պորտուգալիա
Թաղված Monastery of Santa Cruz
Դինաստիա Բուրգունդյան տոհմ
Քաղաքացիություն  Գալիսիայի թագավորություն և  Պորտուգալիայի թագավորություն
Հայր Հենրիխ Բուրգունդցի[1]
Մայր Թերեզա Լեոնցի[1]
Ամուսին Մաթիլդա Սավոյցի
Զավակներ 1.Էնրիե
2. Մաֆալդա
3. Ուրրակա
4. Սանշու I
5. Թերեզա
6. Ժուան
7. Սանշա
8. Ոիրրակա Աֆոնսու
9. Ֆերնանդու Աֆոնսու
10. Պեդրու Աֆոնսու
11. Աֆոնսու
12. Թերեզա Աֆոնսու

Աֆոնսու I (պորտ.՝ Afonso I de Portugal, մոտ 1109, Գիմարայնս, County of Portugal, Գալիսիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1185(1185-12-06)[2][3], Կոիմբրիա, Պորտուգալիայի թագավորություն), հայտնի է նաև Աֆոնսու Էնրիկեշ (պորտ.՝ Afonso Henriques), Աֆոնսու Մեծ (պորտ.՝ Afonso o Grande) և Աֆոնսու Հիմնադիր (պորտ.՝ Afonso o Fundador) — Պորտուգալիայի թագավորության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆոնսուի և նրա մոր՝ Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնըմեկ տարեկան էր արքեպիսկոպոս Բրագին դարձրեց Աֆոնսուին իր մոր դեմ գործող ընդիմության առաջնորդ, սակայն անհաջողությունից հետո Թերեզա վռնդեց Բրագիին և Աֆոնսուին երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դարձավ ասպետ ղեկավարեց բանակը և փորձեց վերադարձնել իր հողերը[4]։ Նա հաղթանակ տտարավ իր մոր ուժերի նկատմամբ Գիմերայշում, և վռնդեց վերջինիս երկրից։ Մորը հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռեց մավռերի վրա, 1139 թ. հուլիսի 25-ին Օուրիկի ճակատամարտում կարևորագույն հաղթանակ տարավ, որից հետո նրա զինվորները նրան հռչակեցին Պորտուգալիայի արքա։ Հռոմի Պապի աջակցությունը շահելու նպատակով նա կառուցեց շատ եկեղեցիներ իրեն և իր թագավորությունը հայտարարեց, որպես Եկեղեցու ծառաներ խոստացավ վռնդել զավթիչ մուսուլմաններին Պիրենեյան թերակղզուց։ 1146 թ. մուսուլմաններից հետ վերցրեց Սանտարենը, իսկ 1147 թ. Լիսսաբոնը։ 1179 թ. Եկեղեցուն շնորհեց շատ արտոնություններ, Ալեքսանդր III Հռոմի Պապը նրան հռչակեց Պորտուգալիայի արքա։ 1185 թ. դեկտեմբերի 6-ին Աֆոնսուն մահացավ Կոիմբռայում։ Վերջինս Պորտուգալիայում համարվում է, որպես անկախության հիմնադիր և ազգային հերոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Альфонсъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 47—55.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Mattoso, José (2014). D. Afonso Henriques (in Portuguese) (2nd ed.). Lisbon: Temas e Debates. ISBN 978-972-759-911-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mattoso, José (2007). D. Afonso Henriques (Portuguese). Portugal: Temas e Debates. ISBN 9789727599110.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Diogo Freitas do Amaral, D. Afonso Henriques. Lisboa: Bertrand, 2000. ISBN 972-25-1157-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆոնսու I» հոդվածին։