Աստրիդ Լինդգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրիդ Լինդգրեն
Astrid Lindgren
Ծննդյան անունշվեդ.՝ Astrid Anna Emilia Ericsson
Ծնվել էնոյեմբերի 14, 1907(1907-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎիմերբյու, Շվեդիա
Վախճանվել էհունվարի 28, 2002(2002-01-28)[1][2][3][…] (94 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանVimmerby Cemetery[4][5]
Մասնագիտությունսցենարիստ, մանկագիր, վիպասան և գրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[6][7]
Ստեղծագործական շրջան1944–1993
Ժանրերմանկական գրականություն և հեքիաթ
Ուշագրավ աշխատանքներԵրկարագուլպա Պիպին, Էմիլ Լյոնեբերգցի, Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, The Six Bullerby Children?, Bill Bergson?, Ավազակի դուստր Ռոնին, The Brothers Lionheart? և Միո, իմ որդի (պատմվածք)
ԱնդամակցությունԻննի ընկերություն[8]
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինSture Lindgren?
ԶավակներLars Lindgren? և Karin Nyman?
Изображение автографа
Կայքastridlindgren.com
 Astrid Lindgren Վիքիպահեստում

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.՝ Astrid Anna Emilia Lindgren, նոյեմբերի 14, 1907(1907-11-14)[1][2][3][…], Վիմերբյու, Շվեդիա - հունվարի 28, 2002(2002-01-28)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը[13]։ Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով[14]։ Առավել հայտնի գրքերից են «Երկարագուլպա Պեպպին», «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում», «Ավազակի դուստր Ռոնին» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես կրտսեր ընթերցողների շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդգրենը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին Շվեդիայի հարավում գտնվող Վիմերբյու ավանի մոտ Նէս (Näs) գյուղակում՝ գյուղացու ընտանիքում։ Սամուել Ավգուստ Էրիքսոնի (1881—1969) և Աննա Յոհանսոնի (1887—1961) 2-րդ զավակն է, ունեցել է 2 քույր՝ Հաննա Ինգրիդ Ստին (1911 մարտի 1 — 2002 դեկտեմբերի 27), Ինգեգերդ Բրիտե Սալոմե (1916 մարտի 15 — 1997 սեպտեմբերի 21) և 1 եղբայր՝ Գունար անունով (1906 հուլիսի 27 — 1974 մայիսի 27), ով հետագայում դառնում է Շվեդական խորհրդարանի պատգամավոր։

Դպրոցն ավարտելուն պես՝ Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրությունում։ Երբ 1926 թվականին Լինդգրենն հղիանում է գլխավոր խմբագրից, վերջինս ամուսնության առաջարկություն է անում, սակայն մերժվում է։ Լինդգրենը տեղափոխվում է մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ սովորում է գրամեքենայով աշխատել և սղագրել։ Կարճ ժամանակ անց Լինդգրենը Կոպենհագենում ծնում է առաջնեկ արու զավակին, ում անուն է Լարս։ Լինդգրենը Լարսին թողնում է Կոպենհագենում՝ վստահելով մի խնամակալ ընտանիքի։ Ինչպես նշում է ինքը Լինդգրենը իր «Իմ մտահղացումներ» (Mina påhitt, 1971) ինքնակենսագրական նոթերի ժողովածուում, նա մեծացել է «ձիու և կաբրիոլետի» դարաշրջանում։ Ընտանիքի տեղաշարժման հիմնական միջոցը ձիակառքն էր, կյանքի տեմպը դանդաղ էր, զվարճալիքները՝ հասարակ, իսկ հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ավելի ջերմ ու սերտ, քան այսօր։ Այսպիսի իրադրությունը նպաստել է գրողի մոտ բնության նկատմամբ սիրո։

Չնայած ցածր վարձավճարին՝ Լինդգրենը խնայած գումարների հաշվին հաճախ էր մեկնում Կոպենհագեն՝ որդուն տեսնելու։ Ի վերջո Լինդգրենը որդուն տանում է հայրենիք՝ հանձնելով հոր և մոր խնամքին, մինչև որ ինքն է կարողանում բավականաչափ գումար աշխատել, որպեսզի որդուն իր ուժերով մեծացնի Ստոկհոլմում։

1931 թվականին ամուսնանում է իր ղեկավարի՝ Ստուր Լինդգրենի հետ (1898–1952)։ Երեք տարի անց ամուսինները դուստր են ունենում՝ Կարին անունով (հետագայում դառնում է թարգմանիչ)։ Երբ մի անգամ Կարինը ծանր հիվանդանում է և անորոշ ժամանակով գամվում անկողնուն, մայրն ամեն երեկո նրան զբաղեցնում է տարբեր պատմություններով։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է Երկարագուլպա Պեպպիի կերպարը։

1941 թվականին ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Դալագաթան փողոցում, որտեղ էլ Լինդգրենն ապրում է մինչև կյանքի վերջ։

1971 թվականին Լինդգրենը մերժում է Հայաո Միյաձակիի ու Իսաո Տաքահատայի` Երկրագուլպա Պեպպիի հիման վրա անիմե նկարելու առաջարկը։

2002 թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն՝ 94 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լինդգրենը մանկական գրականություն մուտք գործեց «Երկարագուլպա Պիպին» վիպակով՝ հեղաշրջելով մանկական գրականությունը։ Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պեպպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։ Հայերեն թարգմանվել է առաջին անգամ 2013 թվականին Աշխեն Բախչինյանի կողմից և հրատարակվել «Զանգակ» հրատարակչությունում։ Լինդգրենի մյուս՝ «Էմիլը Լյոնեբերգից» գիրքը, ևս թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին «Զանգակ» հրատարակչության կողմից։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://web.archive.org/web/20171006140953/http://jeugdliteratuur.org/auteurs/astrid-lindgren
  4. Minnet lever efter Astrid Lindgren (շվեդերեն) — 2002. — ISSN 1103-9388
  5. I Astrids fotspår
  6. Astrid Lindgren
  7. Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  8. http://www.samfundetdenio.se/
  9. Friedenspreis 1978 Astrid Lindgren
  10. https://phaleristica.com/2016/03/08/kvinnliga-ordens-och-medaljmottagare/
  11. https://phaleristica.wordpress.com/2015/10/21/drottning-louise-slog-upp-portarna/
  12. Lisebergsapplåden (շվեդերեն)
  13. «ՅՈՒՆԵՍԿՈ-ի արխիվներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  14. Հաճախակի տրվող հարցեր Ա. Լինդգրենի պաշտոնական կայքում (շվեդերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիրներ

Էլինոր Ֆարջոն (1956) • Աստրիդ Լինդգրեն (1958) • Էրիխ Կեստներ (1960) • Մեյնդերտ Դե Յոնգ (1962) • Ռընե Գիյո (1964) • Տուվե Յանսսոն (1966) • Ջեյմս Կրյուս և Խոսե-Մարիա Սանչես Սիլվա (1968) • Ջաննի Ռոդարի (1970) • Սկոտ Օ'Դել (1972) • Մարիա Գրիպե (1974) • Սեսիլ Բյոդկեր (1976) • Պաուլա Ֆոքս (1978) • Բոհումիլ Ռժիհա (1980) • Լիժիա Բոժունգա (1982) • Քրիստինե Նյոստլինգեր (1984) • Պատրիսիա Ռայթսոն (1986) • Աննի Շմիդտ (1988) • Տուրմուդ Հաուգեն (1990) •Վիրջինիա Համիլթոն (1992) • Միտիո Մադո (1994) • Ուրի Օրլև (1996) • Քեթրին Փեթերսոն (1998) • Աննա Մարիա Մաշադու (2000) • Էյդեն Չեմբերս (2002) • Մարտին Ուոդել (2004) • Մարգրեթ Մահի (2006) • Յուրգ Շուբիգեր (2008) • Դեյվիդ Ալմոնդ (2010) • Մարիա Թերեզա Անդրուետո (2012) • Նահոկո Ուեհասի (2014)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Լինդգրեն» հոդվածին։