Աուսեկլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուսեկլիս
Ծնվել էսեպտեմբերի 18, 1850(1850-09-18)
ԾննդավայրԱլոյան շրջան, Լատվիա
Վախճանվել էփետրվարի 6, 1879(1879-02-06) (28 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Գրական անունAuseklis
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ստեղծագործական շրջան1872-1879
Գրական շարժումներԵրիտասարդ լատվիացիներ
Ուշագրավ աշխատանքներ«Ausekļa raksti»
 Miķelis Krogzemis Վիքիպահեստում

Աուսեկլիս[1] (լատիշ․՝ Auseklis, իսկական անունը՝ Միկելիս Կրոգզեմիս, լատիշ․՝ Miķelis Krogzemis, սեպտեմբերի 18, 1850(1850-09-18), Ալոյան շրջան, Լատվիա - փետրվարի 6, 1879(1879-02-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), լատվիացի բանաստեղծ։

Լատիշական գրականության մեջ ժողովրդական ռոմանտիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Թարգմանել է Հայնրիխ Հայնեի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Յոհան Գոթֆրիդ Հերդերի և այլոց ստեղծագործությունները։ Իր բանաստեղծություններում անդրադարձել է պատմական թեմաներին, առասպելական ու լատվիական բանահյուսության թեմատիկաների, իդեալականացրել է հայրենի երկիրը։ Գրել է սատիրական բանաստեղծություններ, եղել է «Դունդուրի» ալմանախների գաղափարական առաջնորդը։ Գերմանական բարոնների ու հոգևորականների մասին գրել է սուր սատիրաներ։ Աուսեկլիսի անվամբ է կոչվում Ռիգայի փողոցներից մեկը։ Ալոյայում Աուսեկլիսի պատվին անվանակոչվել միջնակարգ դպրոց, որի դիմաց տեղադրված է բանաստեղծի հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Լանգե)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկելիս Կրոգզեմիսը ծնվել է 1850 թվականի սեպտեմբերի 18-ին Վալմերի նահանգի Ունգուրպիլս ծխի Սիպոլի դաստակերտում (ներկայում՝ Ալոյայի երկրամասի, Ալոյայի ծուխ)։

Ավարտել է Ցիմզեի ուսուցչական սեմինարիան Վալկայում։ Որպես ուսուցիչ աշխատել է Յաունպիեբալգայում, Ցեսիսում, Լիելվարդեում։ 1872 թվականին տպագրել է իր առաջին բանաստեղծությունը։ 1872 թվականին լույս է տեսել «Բանաստեղծություններ» ժողովածուն։

1874 թվականին Ռիգայում կայացած ուսուցիչների երկրորդ ընդհանուր գիտաժողովում հանդես է եկել ելույթով, որում շարադրել է ժողովրդական դպրոցի մանրամասն ծրագիրը։ 1874 թվականի նոյեմբերին, երբ չի կարողացել աշխատանք գտնել Ռիգայում, որպես ուսուցիչ սկսել է աշխատել Սանկտ Պետերբուրգում։ 1888 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակվել են նրա ստեղծագործությունները («Ausekļa raksti»)։

1879 թվականին հիվանդացել է տիֆով ու մահացել նույն թվականի փետրվարի 6-ին։ Թաղված է Ալոյայի քաղաքային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. *Rožkalne, Anita; LU literatūras; folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās (Latvian). Riga: Zinātne. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, (1890—1907).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուսեկլիս» հոդվածին։