Անրի Վալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Վալոն
ֆր.՝ Henri Wallon
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1879(1879-06-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էդեկտեմբերի 1, 1962(1962-12-01)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց
Մասնագիտությունհոգեբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և բժիշկ
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[4]
ԱմուսինGermaine Wallon?
Զբաղեցրած պաշտոններMember of parliament for the Seine?
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
ԱնդամությունԺամանակավոր խորհրդակցական ժողով
 Henri Wallon (psychologist) Վիքիպահեստում

Անրի Վալոն (ֆր.՝ Henri Wallon, հունիսի 15, 1879(1879-06-15)[1][2][3][…], Փարիզ - դեկտեմբերի 1, 1962(1962-12-01)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի հոգեբան, հասարակական գործիչ։ Բժշկության և բանասիրության գիտնական (1908, 1925)։ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ 1942 թվականից։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914—18) որպես զինվորական գլխավոր բժիշկ։ Դասավանդել է Սորբոնի համալսարանում (1920—37) և Կոլեժ դը Ֆրանսում (1937—49)։ 1922 թվականին Փարիզում հիմնել է բժշկամանկավարժական կոնսուլտացիա (կլինիկա), 1927 թվականին՝ երեխայի հոգեբանության ԳՀ լաբորատորիա (առաջինը Ֆրանսիայում)։ Փարիզի հոգեբանության 1929 և մասնագիտական կողմնորոշման ազգային 1929 ինստիտուտների հիմնադիրներից։ «Նոր Ռուսիա» (Փարիզ) ընկերության անդամ (1932 թվականից, ԽՍՀՄ կատարած գիտնական ճանապարհորդությունից հետո)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման մասնակից։ Գենետիկական (երեխայի) հոգեբանության հիմնադիրը Ֆրանսիայում։ Հոգեկանի առաջացումն ու ձևավորումը մեկնաբանել է դիալեկտիկական, մատերիալիստական տեսանկյունով և ստեղծել իր անունը կրող հոգեբանական դպրոց։ Մշակել է գենետիկական հիմնավոր մեթոդիկա՝ բացահայտելու հատկապես վաղ հասակի երեխայի հոգեկան օրինաչափությունները։ Նա կարծում է, որ երեխայի զարգացման ընթացքում կենսաբանականը, հասարակականը և հոգեբանականը միմյանց լրացնող, ամբողջացնող և իմաստավորող գործոններ են, սակայն որոշիչ դերը պատկանում է հասարակականին։ Ըստ նրա, երեխայի զարգացումն անցում է գործողությունից դեպի միտք՝ զգայական ըմբըռնումների, պատկերների, մտապատկերների, հասկացությունների և գիտելիքների միջոցով, որոնք դրսևորվում և մշակվում են նախախոսքային և խոսքային ռեակցիաներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 235
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վալոն» հոդվածին։