Անտոն Վեբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Վեբերն
Անտոն Վեբերնը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Anton Webern
Ի ծնե անունգերմ.՝ Anton von Webern
Նաև հայտնի է որպեսգերմ.՝ Anton Webern
Ծնվել է1883 դեկտեմբերի 3
Վիեննա, Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրիա Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (տարիքը 61)
Միտտերզիլ, Ավստրիա Ավստրիա
ԳերեզմանՄիտերզիլ
Ժանրերimpressionism in music?
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի համալսարան
ԱնդամակցությունՎիեննական Երկրորդ Դպրոց
Կայքantonwebern.com
 Anton Webern Վիքիպահեստում

Անտոն Վեբերն, նաև Անտոն ֆոն Վեբերն (գերմ.՝ Anton Webern, գերմ.՝ Anton von Webern, դեկտեմբերի 3, 1883(1883-12-03)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - սեպտեմբերի 15, 1945(1945-09-15)[1][2][3][…], Միտերզիլ, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի կոմպոզիտոր։ Ծնվել է 1883 թվականին Վիեննայում և մահացել 1945 թվականին Միտտերսիլում (Ավստրիա

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Վեբերնը Առնոլդ Շյոնբերգի առաջին աշակերտներից է եղել և Վիեննական Երկրորդ Դպրոցի հիմնական երեք կոմպոզիտորներից մեկը՝ Առնոլդ Շյոնբերգի և Ալբան Բերգի հետ։ Հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Շյոնբերգի աշակերտը լինելով, նա տարվում է իր ուսուցչի ստեղծած նոր ուղղությանը՝ դոդեկաֆոնիզմին, լինելով ուղղության ամենավառ համակրողներից մեկը։ Վեբերնի բոլոր ստեղծագործությունները գրված են դոդեկաֆոնիզմի սկզբունքներով։ Նա օգտագործում է դոդեկաֆոնիզմի բոլոր երեք ձևերը՝ տոնայնական դոդեկաֆոնիզմ, անտոնայնական դոդեկաֆոնիզմ և սերիական դոդեկաֆոնիզմ։ Տոնայնական դոդեկաֆոնիզմը նրան այդքան էլ չի գերում։ Վեբերնը սիրում է անտոնայնությունը, որը չունի ոչ՛ դոմինանտա (5-րդ աստիճան), ոչ՛ սուբդոմինանտա (4-րդ աստիճան)։ Նրա առաջին կարևոր գործերից է նվագախմբի համար գրված «Պասակալյան» (օպուս 1)։ 1913 թվականին նա գրում է "Վեց պիես նվագախմբի համար" (օպուս 6)։ Միաժամանակ նա խմբավարում է տարբեր օպերետներ և նվագախմբեր։ Սոցիալ-դեմոկրատ ժամանակաշրջանում նա հայտնի է լինում որպես դիրիժոր։ 1935 թվականին մահանում է իր մտերիմ ընկեր Ալբան Բերգը և Վեբերնը հանձն է առնում խմբավարել Բերգի գրած վերջին ստեղծագործությունը՝ «Համերգ մի հրեշտակի հիշատակին»։ Բայց մի քանի փորձից հետո նա հասկանում է որ անկարող է շարունակել խմբավարությունը։ Դրանից հետո նա այլևս չի զբաղվում դիրիժորությամբ։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո նրա բազմաթիվ հրեա աշակերտներ լքում են երկիրը։ Ինքը անձամբ չի լքում իր երկիրը, բայց թաքնվում է ուրիշ քաղաքում։ 1945 թվականին նրա տղան մահանում է ռմբակոծության ժամանակ։ Դեպքը խորը հետք է թողնում կոմպոզիտորի կյանքում։ Նույն թվականին նրան ուսուցչի պաշտոն են առաջարկում Վիեննայի կոնսերսատորիայում, բայց նա մերժում է առաջարկը։ Անտոն Վեբերնը մահացել է անսպասելի ձևով։ Մի երեկո նա դուրս է գալիս ծխելու, մոռանալով պարետային ժամը, և սպանվում է ամերիկացի մի ժամապահի զենքից արձակված գնդակից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարևոր ստեղծագործություններից են՝ «Վարիացինաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար և այլ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Веберн Антон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Anton Webern (նիդերլ.)
  4. Moldenhauer H. Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Վեբերն» հոդվածին։