Անուկ Էմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուկ Էմե
ֆր.՝ Anouk Aimée
Էմեն «8 1/2» ֆիլմում
Ծնվել էապրիլի 27, 1932 (91 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՍուրբ Լեոնարդս-Մեյֆիլդ դպրոց
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ՄասնագիտությունԴերասանուհի
Ծնողներմայր՝ Ժենևև Սորյա
Ամուսին(ներ)

Էդուարդ Զեմմերման (1951-1954)
Նիկոս Պապատակիս (1951–1954)
Պիերե Բարուհ (1966–1969)

Ալբերտ Ֆիննեյ (1970–1978)
Համատեղ ապրող(ներ)Մարչելլո Մաստրոյանի
Պարգևներ և մրցանակներ
Անուկ Էմե՝ Վիքիպահեստ

Անուկ Էմե (ֆր.՝ Anouk Aimée, իրական անունը՝ Ֆրանսուազա Յուդիտ Սորյա Դրեֆուս (ֆր.՝ Françoise Judith Sorya Dreyfus), ապրիլի 27, 1932(1932-04-27)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), 1950-1980-ական թվականների ֆրանսիացի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է։ Արժանացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դերասան հրեաների ընտանիքում[5], Անրի Դրեյֆուսի և Ժենեվյեվի Սորեյայի դուստրն է։

Պար և դերասանական արվեստ սովորել է Bauer-Therond դրամատիկական դպրոցում։ Ֆիլմերում խաղացել է 14 տարեկանից, բայց հայտնի է դարձել 12 տարի անց, երբ խաղացել է Ժաննա Էբյուտերնի դերը, ով Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհին էր «Մոնպարնաս, 19» ֆիլմում։ Էկրանում կանացի ուժեղ կերպարներ վերապրելու առանձնաշնորհով օժտված Անուկ Էմեն իր անհատականությամբ ժխտեց ավանդական այն կանոնը, ըստ որի կինոդերասանուհին անպայման պետք է իդեալական գեղեցկություն ունենա։ Էմեն անցել է ստեղծագործական երկար ու բեղմնավոր ճանապարհ։ Տասնհինգ տարեկան էր, երբ առաջին անգամ նկարահանվեց Անրի Կալեֆի «Տունը ծովի հատակին» (1974) կինոնկարում։ Երկու տարի անց Անրե Կայատի «Վերոնայի սիրահարներում» ավելի հստակ ընդգծվեց Էմեի դիմանկարը։ Չնայած իր արվեստի հմայքին, արտիստուհին երկար ժամանակ դուրս էր մնում ռեժիսորների տեսադաշտից։ Այդ է պատճառը, որ մինչև 1957 թվականը Էմեն նկարահանվեց ընդամենը երկու ֆիլմում՝ Ալեքսանդր Աստրյուկի «Բոսորագույն վարագույրում» (1952) և «Վտանգավոր հանդիպումներում» (1955): Էմեի անպաճույճ ու յուրօրինակ խաղաոճը հարկադրեց հանդիսականին համոզվելու, որ դերասանուհին տարբերություն չի դնում կյանքի և էկրանի միջև։ Դերասանուհու լավագույն դերակատարումներից են Ֆիլիպ դը Բրոկայի «Ծաղրածու» (1961), Ֆլորեստանո Վանչինիի «Մեր սիրո ժամանակը» (1966), Սիդնեյ Լյումետի «Ժամադրություն» (1969), Կլոդ Լելուշի «Եթե նորից կատարվեր» (1976), Մարկո Բելոկիոյի «Ցատկ դատարկության մեջ» (1980): Հեռանկարային դերասանուհուն նկատել է Ֆեդերիկո Ֆելինին և հրավիրել է նկարահանվելու իր ֆիլմերում՝ «Քաղցր կյանք» և «Ութ ու կես»։ 1961 թվականին կատարել է գլխավոր դեր Ժակ Դեմիի «Լոլա» երաժշտական ֆիլմում։

Բայց միլիոնավոր հանդիսատեսի համար Անուկ Էմեն առաջին հերթին կինն է Կլոդ Լելուշի Կաննի 19-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին արժանացած «Տղամարդը և կինը» ֆիլմից (1966)։ Այդ դերի համար նա արժանացել է շատ մրցանակների, այդ թվում «Ոսկե գլոբուս», և առաջադրված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությունում կանացի լավագույն դերի համար։

1969-1975 թվականներին ֆիլմերում չի նկարահանվել։

1949-1975 չորս անգամ ամուսնացել է։ Նրա ամուսիններն են եղել Էդուարդ Զեմմերմանը, Նիկոս Պապատակիսը, Պիերե Բարուհը և անգլիացի դերասան Ալբերտ Ֆիննեյը։

1980 թվականին Էմեի դերը իտալական «Թռիչք դեպի դատարկություն» ֆիլմում արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակի։

Անուկ Էմեն Կաննի կինոփառատոնին, 2003 թվական

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BAFTA - 1963 (անվանակարգ) լավագույն օտարերկրյա դերասանուհի («Լոլա»)
  • Օսկար - 1967 (անվանակարգ) լավագույն կանացի դեր («Տղամարդը և կինը»)
  • Ոսկե գլոբուս - 1967 լավագույն կանացի դեր դրամայում («Տղամարդը և կինը»)
  • BAFTA - 1968 լավագույն օտարերկրյա դերասանուհի («Տղամարդը և կինը»)
  • Սեզար - 1979 (անվանակարգ) լավագույն կանացի դեր («Իմ առաջին սերը»)
  • Կաննի կինոփառատոն - 1980 լավագույն դերասանուհի («Թռիչք դեպի դատարկություն»)
  • Սեզար - 2002 պատվավոր «Սեզար»
  • Բեռլինի կինոփառատոն - 2003 Հատուկ «Ոսկե արջ»
  • Ոսկե Արծիվ - 2009 պատվավոր մրցանակ «Համաշխարհային կինոյում ակնառու ներդրման համար»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 - Տուն ծովում /La Maison sous la mer - ռեժիսոր Է․ Կալեֆ
  • 1947 - La Fleur de l'âge, - Մ․ Կարնե
  • 1949 - Վերոնայի սիրեկանները /Les Amants de Vérone - Ջուլիետա, ռեժիսոր Ա․ Կայատ
  • 1949 - Ոսկե սալամանդր /The Golden Salamander, ռեժիսոր Ռ․ Նիմ
  • 1951 - Սառը հաղթանակներ /Conquête du froid, ռեժիսոր Դզ․ Վիդալ
  • 1951 - Կայժակնային գիշեր /Noche de tormenta, ռեժիսոր Jaime de Maroya ևր Marcel Jauniaux
  • 1952 - Le Rideau cramoisi - Ալբերտինա, ռեժիսոր Ա․ Աստրյուկ
  • 1952 - The Man Who Watched the Trains Go By - Ջեյն, ռեժիսոր Գ․ Ֆրենչ
  • 1953 - Ադրիանա Մեզյուրա
  • 1954 - Եվ իմ սրտի համար /Forever my heart, ռեժիսոր Բ․ Քնոլլես
  • 1955 - Ես փնտրում եմ քեզ /L’Amour ne meurt jamais - Ֆրանսուազա, ռեժիսոր Ֆիշեր
  • 1955 - Հիմար հանդիպումներ /Les Mauvaises rencontres - Քեթրին, ռեժիսոր Ա․ Աստրյուկ
  • 1955 - Իսպանական մաքսանենգներ /Contraband Spain - Ելենա Վարգաս, ռեժիսոր Lawrence Huntington և Jaime Salvador
  • 1956 - Նինա /Nina - Նինա Ւվանովա, ռեժիսոր Ռ․ Ջագերտ
  • 1957 - Շտրեզերման /Strese-Mann - Աննետ Շտեյն, ռեժիսոր Ա․ Բրաուն
  • 1957 - Բոլորը ուզում են սպանել ինձ /Tous peuvent me tuer - Իզաբել, ռեժիսոր Գ․ Դեկոն
  • 1957 - Նակիպ /Pot-Bouille - Մարի, ռեժիսոր Ժ․ Դյուվյե
  • 1957 - Մոնպարես, 19 / Montparnasse 19 - Ժաննա Էբյուտերն, ռեժիսոր Ժ․ Բեկկեր
  • 1958 - Ճանապարհորդություն /The Journey - Եվա, ռեժիսոր Ա․ Լիտվակ
  • 1959 - La Tête contre les murs - Ստեֆանի, ռեժիսոր Ժ․ Բեկկեր
  • 1959 - Քաղցր կյանք /La Dolce Vita - ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի
  • 1959 - Les Dragueurs - Ջեյն, ռեժիսոր Ժան Պիեր Մոկի
  • 1960 - Հումորիստը /Le Farceur - Հելեն, ռեժիսոր Ֆ․ դե Բրոկա
  • 1960 - Անսպասելին /L’Imprevisto - Կլեր, ռեժիսոր Ա․Լատտուադա
  • 1961 - Լոլա /Lola - Լոլա, ռեժիսոր Ժ․ Դեմի
  • 1961 - Quai Notre-Dame, Ժ․Բերտյե
  • 1961 - Ահավոր դատաստան /Le Jugement dernier - Իռեն, ռեժիսոր Վ․ դե Սիկա
  • 1962 - Սոդոմ և Գոմորրա /Sodoma e Gomorra, ռեժիսոր Ռ․ Օլդրիչ
  • 1963 - 8 1/2/Otto e mezzo - Լուիզա Անսելմի, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինի
  • 1963 - Մեծ ճանապարհներ /Les Grands chemins - ռեժիսոր Կ․ Մորգան
  • 1963 - Ահաբեկիչ /Il terrorista - Աննա Բրաչի, ռեժիսոր Դ․ դե Բոզիո
  • 1963 - Հաջողություն /Il successo - Լաուրա, ռեժիսոր Դ․ Ռիզի
  • 1965 - Ֆուգա /La fuga - Լուիզա, ռեժիսոր Պ․ Սպինոլա
  • 1966 - Տղամարդը և կինը /Un homme et une femme - Աննա, ռեժիսոր Կ․ Լելուշ
  • 1966 - Սկանդալ /Lo scandalo, ռեժիսոր Ա․Գոբբի
  • 1966 - Մեր սիրո ժամանակն է /Le stagioni de nostro amore, ռեժիսոր Վ․ Ֆանչինի
  • 1967 - Ապրել, որպեսզի ապրել /Vivre pour vivre, ռեժիսոր Կ․ Լելուշ
  • 1968 - Մի անգամ երեկոյան գնացքում /Un soir, un train - Աննա, ռեժիսոր Անդրե Դելվո
  • 1969 - Նորաձևության տան մոդելները /Model Shop - Լոլա, ռեժիսոր Ժ․ Դեմի
  • 1969 - Ջասթինա /Justine - Ջասթինա, ռեժիսոր Ջ․ Կյուկոր
  • 1969 - Հանդիպում /The appointment - Կառլա, ռեժիսոր Ս․ Լյումետ
  • 1976 - Եթե կարողանայի ամեն ինչ սկսել նորից /Si c'était à refaire - Սառա Գորդոն, ռեժիսոր Կ․ Լելուշ
  • 1978 - Իմ առաջին սերը /Mon premier amour - Ջեյն, ռեժիսոր Է․ Չուրակի
  • 1980 - Սիրո էջ /Mon premier amour - ռեժիսոր Ս․Մուատի
  • 1981 - Ծիծաղելի մարդու տրագեդիան /Tragedia di un uomo ridicolo - Բարբարա, ռեժիսոր Բ․ Բերտոլուչչի
  • 1982 - Աչքեր, բերան /Les Yeux, la bouche, ռեժիսոր Մ․ Բելոկյու
  • 1982 - Ո՞վ է ստիպում Դավիդին խառնվել /Qu’est-ce qui fait courir David? - Հելեն, ռեժիսոր Է․ Չուրակի
  • 1983 - Մահացած բանակի գեներալ /Le Général de l’armée morte - Բեթսի, ռեժիսոր Լ. Տովոլի
  • 1984 - Հաջողությունը լավագույն վրեժն է /Success Is the best revenge - Մոնիկ, ռեժիսոր Ե. Սկոլիմովսկիյ
  • 1984 - Ողջո՜ւյն, կյա՛նք
  • 1986 - Տղամարդը և կինը քսան տարի անց /Un homme et une femme : vingt ans déjà - Աննա, ռեժիսոր Կ. Լելուշ
  • 1988 - Հաջողություն և շնորհակալություն /Arrivederci e grazie - Լաուրա, ռեժիսոր Ջ. Կապիտանի
  • 1990 - Բժիշկ Բետուն /Béthune : the making of a hero - Մարի-Ֆրանց, ռեժիսոր Ֆ. Բորսոս
  • 1990 - Լինու, են ցերեկներ...լինում են գիշերներ /Il y a des jours… et des lunes, ռեժիսոր Կ. Լելուշ
  • 1993 - Արջամկներ /Les Marmottes - Ֆրանսուազ, ռեժիսոր Է. Չուրակի
  • 1993 - Ձայներ այգում /Voices in the garden, ռեժիսոր Պ. Բուտոն
  • 1994 - Պրետ-ա-Պորտե /Prеt-а-Porter - Սիմոնա, ռեժիսոր Ռ. Օլտմեն
  • 1995 - Ասա ինձ «այո» /Dis-moi oui… - Կլեր, Ա. Արկադի
  • 1996 - Տղամարդիկ, կանայք.Գործողությանձեռնարկներ /Hommes, femmes, mode d’emploi, ռեժիսոր Կ. Լելուշ
  • 1999 - Մեկը բոլորից /Une pour toutes, ռեժիսոր Կ. Լելուշ
  • 1999 - Մադլեն /1999 Madeleine - Իվ, ռեժիսոր Լ. Բունիկ
  • 2001 - Կաննի փառատոն /Festival in Cannes - Միլլի, ռեժիսոր Գ. Յագլոմ
  • 2002 - Նապոլեոն /Napolеоn - Լետիցիա Բոնապարտ, սերիալ, ռեժիսոր Ի. Սիմոնե
  • 2003 - Կեչու մարգագետին /La Petite prairie aux bouleaux - Մարիամ, ռեժիսոր Մ. Լորեան Իվենս
  • 2004 - Եվ նրանք ապրեցին երկար և երջանիկ /Ils se marièrent et eurent beaucoup d’enfants - Վենսանի մայրը, ռեժիսոր Ի. Ատտալ
  • 2006 - De particulier а particulier - Նելլի, ռեժիսոր Բ. Կովեն
  • 2007 - Կլոդ Լելուշ, սիրում եմ /Claude Lelouch, on s’aimera- պատմողը, ռեժիսոր Ս. Կրուշ
  • 2008 - Սուրբ փողերը /Holy Money, ռեժիսոր Մ. Ալեքսանդր
  • 2010 - Կինը և տղամարդիկ /Ces amours là - Մադամ Բլյում, ռեժիսոր Կ. Լելուշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nndb.com/films/916/000135511/
  2. http://www.nndb.com/lists/493/000063304/
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #129250678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Anouk Aimee». encyclo.co.uk. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուկ Էմե» հոդվածին։