Այ Վեյվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այ Վեյվեյ
չինարեն՝ 艾未未
Ի ծնե艾未未
Ծնվել էօգոստոսի 28, 1957 (66 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան
ԱզգությունՃապոնիա Ճապոնիա
Ոճ(եր)կոնցեպտուալիզմ[1][2]
Ճյուղ(եր)ճարտարապետություն, Ինստալյացիա
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց (1983)[3][4], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա (1986), Պեկինի կինոակադեմիա, Փենսիլվանիայի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ուշագրավ աշխատանքներSunflower Seeds?
Պարգևներ
 Ai Weiwei Վիքիպահեստում

Այ Վեյվեյ (ծնվ. 1957 թ Պեկին, Չինաստան)։ Չինացի ժամանակակից արվեստագետ, ճարտարապետ, արվեստի քննադատ ու համադրող, ակտիվիստ և իրավապաշտպան, China Art Archive & Warehouse-ի հիմնադիր-տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետի հայրն՝ ականավոր բանաստեղծ Այ Ցինը (1910-1996), Հակառեակցիոն շարժման ժամանակ՝ 1958-ին աքսորվել է Սինցզյան, ուր ապրել է մինչ 1975-ը՝ կնոջ և որդու հետ միասին։ Նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1978 թ.-ին ` արդարացումից հետո։ Շուրջ 16 տարի բանաստեղծը գյուղի հասարակական զուգարանի մաքրող է աշխատել։ Նա ինձ նույնպես սովորեցրեց այդ գործը, - հիշում է Այ Վեյվեյը, - հայրս մեծ մտածող էր, և նրա մաքրած զուգարանը փայլում էր, ինչպես թանգարանում դրված արվեստի նմուշը։

1978-ին Այ Վեյվեյը ընդունվում է Պեկինյան կինոդպրոց, մի քանի արվեստագետների հետ համատեղ հիմնադրում Xing Xing կամ Աստղեր խումբը։ 1982 թ-ին ընդունվում է Նյու-Յորքի Փարսոնս» Դիզայնի նոր դպրոց և մինչ 1993 թ ապրում ԱՄՆ-ում։ Չինաստան է վերադառնում հոր հիվանդության պատճառով։ 1994 թ-ին հիմնում է China Art Archives and Warehouse-ը։ 2003 թ-ին նշանակվում է Պեկինի օլիմպիական մարզադաշտի՝ դիզայնի գծով խորհրդատու, որտեղ 2008 թ անցկացվեցին Ամառային օլիմպիական խաղերը։ Անցկացրել է 2008-ի Սիչուանյան երկրաշարժի հանգամանքների սեփական հետաքննություն։ Իր բլոգում տեղադրել է զոհված երեխաների ցուցակը, որոնց անունները տեղ չէին գտել պաշտոնական վիճակագրության մեջ, ինչպես նաև՝ տեղեկություններ շինարարության ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ, որի հետևանքով երկրաշարժի առաջին րոպեների ընթացքում փլուզվել են մի շարք դպրոցներ։ Ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց Այ Վեյվեյին, ով փորձում էր սատարել դատարանում սիչուանյան ադմինիստրացիայի դեմ հանդես եկող մի իրավապաշտպանի։

Վեյվեյին արգելված էր լքել Չինաստանը, իսկ Շանհայում գտնվող նրա արվեստանոցը ապամոնտաժվեց տեղական իշխանությունների կարգադրությամբ։ Պեկինի ժամանակակից արվեստի «Ուլլենսա» կենտրոնը հրաժարվեց անցկացնել 2011-ին նախապես պլանավորված՝ Այ Վեյվեյի աշխատանքների առաջին մեծ հետահայաց ցուցադրությունը հայրենիքում։ 2011-ի մարտին հայտարարվեց արվեստագետի՝ Բեռլին տեղափոխվելու ցանկության մասին՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով։ 2011-ի ապրիլի 3-ին, երբ Վեյվեյը փորձում էր ուղևորվել Հոնկոնգ, Պեկինյան օդանավակայանում արվեստագետը ձերբակալվեց. երկու ոստիկանները հայտարարեցին, որ նա ուրիշ գործեր ունի և չի կարող մեկնել։ Խուզարկության ժամանակ մի քանի ժամով ձերբակալվեցին նաև Այ Վեյվեյի կինը՝ Լյու Ցինն, ու նրա ութ աշխատակիցները. նկարչի տան, արվեստանոցի և ցուցասրահի խուզարկության արդյունքում առգրավվել են բոլոր համակարգիչները և մի շարք այլ թվային սարքեր։ Սկսած ապրիլի 8-ից չինական համացանցում արգելափակվել են Այ Վեյվեյի անունը պարունակող բոլոր հարցումները։ Այ Վեյվեյին ազատելու կոչով հանդես եկան «Թեյթ» ցուցասրահի տնօրեն Նիկոլաս Սերոտան, քանդակագործներ՝ Էնթընի Գորմլին և Անիշ Քափուրը, նկարիչ Օլաֆուր Էլիասսոնը և այլք։ Ապրիլի 5-ին ԱՄՆ-ն Չինաստանից պահանջեց անհապաղ ազատ արձակել այլախոհ արվեստագետին։

Ապրիլի 7-ին չինական պետական «Սինհուա» տեղեկատվական գործակալությունը հայտարարություն տարածեց՝ Այ Վեյվեյը մեղադրվում է որոշ տնտեսական հանցագործությունների մեջ, և նրա գործը գտնվում օրենքի տիրույթում։ «Գուգենհայմի թանգարանը» օնլայն-ստորագրահավաք նախաձեռնեց՝ Այ Վեյվեյին ազատ արձակելու կոչով, ինչին միացան Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Լոս-անջելեսյան արվեստի թանգարանը, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտը և այլ հաստատություններ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալ տեսանկյունից Այ Վեյվեյի ստեղծագործությունների համար հաճախ հիմք են ծառայում կոնստրուկտիվիստական «նոր աշխարհի ուտոպիստական հավակնությունները»։ Դրա հետ մեկտեղ նա ստեղծում է նրբամիտ քաղաքական աշխատանքներ, որոնք քննադատում են Չինաստանում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները։ Այ Վեյվեյի բազմակողմանի և ակտիվ գործունեությունը իր մեջ ընդգրկում է մշակույթի և արվեստի լայն ոլորտներ սկսած՝ China Art Archive & Warehouse-ի տնօրենի և ղեկավարի պարտականություններից, մինչև Թռչնաբնի» (Պեկինի օլիմպիական մարզադաշտ) ճարտարապետ – խորհրդատուի աշխատանքը, բացի այդ՝ արվեստագետը ակտիվորեն ցուցադրվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Այ Վեյվեյի ընկերության անվանումը ` Fake Design, իր մեջ ակնարկ է կրում առ այն, որ Չինաստանը հանդիսանում է կեղծ ապրանքների խոշորագույն արտադրողը աշխարհում. այդ անվանումը արվեստագետին դուր է գալիս նաև այն պատճառով, որ չինական արտասանության դեպքում այն հնչում է որպես անգլերեն հայհոյանք։

Վեյվեյը հանդիսանում է Xing Xing (Աստղեր) նկարիչների խմբի հիմնադիր-անդամ։ 1979-ին նրանք Պեկինի գեղարվեստի թանգարանի մայթին ցուցահանդես կազմակերպեցին, որը ոստիկանների միջամտությամբ երկրորդ օրը ընդհատվեց։

1993 թ Չինաստան վերադառնալուց հետո Այ Վեյվեյն անդրադարձավ ավանդական չինական մշակույթի տարրերին՝ ազգային սիմվոլիզմն օգտագործելով խնդրահարույց կերպով։ Արվեստագետը սկսեց համբավ վաստակել՝ փչացնելով անգին չինական արտեֆակտները։ Նա կազմաքանդում էր անտիկվարային կահույքը և ապա դրանից տարօրինակ՝ ոչ ֆունկցիոնալ օբյեկտներ հավաքում։ Իր գործերից մեկի համար նա թույլ տվեց, որ Հան դինաստիայի սկահակն ընկնի գետնին և կոտրվի (Հան դինաստիայի սկահակի գցելը, 1995-2004)։ Ազգային հպարտության մեկ այլ օբյեկտ նույնպես փչացվեց՝ հնադարյան սկահակի վրա նա պատկերեց Կոկա-կոլայի լոգոն (Հան դինաստիայի սկահակը Կոկա-կոլայի լոգոյով, 1994) Այ Վեյվեյը հաճախ է կերամիկան օգտագործում իր ստեղծագործության մեջ։ Կերամիկական արվեստը սերտորեն կապված է չինական մշակութային յուրօրինակության հետ։ Նրա աշխատանքներից մեկը՝ Հիմնաքարերը (2006-2007)՝ մեծ չափսի սկահակներով հավաքված անտառ է, որում մասնակիցները կարող են զբոսնել։

Հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ «Դոկումենտա» ցուցահանդեսին Այ Վեյվեյը մեծամասշտաբ մի նախագիծ ներկայացրեց, որը ստացավ Հեքիաթ անվանումը։ Այդ նախագծի շրջանակներում արվեստագետը Կասել հրավիրեց 1001 չինացու։ Բացի 1001 չինացիներից, որոնք հնարավորություն ստացան առաջին անգամ այցելել Եվրոպա, Այ Վեյվեյը գնեց Ցին դինաստիայի 1001 աթոռ, որոնք կարելի էր հայտնաբերել «Դոկումենտայի» ողջ ցուցադրական հարթակում։

Ընդմիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդմիշտը (2003) մեծ և միաժամանակ՝ թեթև քանդակ է, որը կազմված է չինական ամենօրյա կյանքի ամենաօգտակար պարագաներից՝ հեծանիվներից։ 42 իսկական չինական հեծանիվ (արտադրվել են 1940 թ և մինչ այժմ էլ արտադրվում են Շանհայում) հավաքված են շրջանակաձև ինստալյացիայի մեջ՝ իբրև հավերժ շարժման և Դյուշանի ռեդիմեյդի յուրօրինակ հուշարձան։

Մարող լույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարող լույսը (2007) լուսամփոփ է, որը զբաղեցնում է պատկերասրահի գրեթե ողջ սենյակը։ Ստեղծագործությունը բաղկացած է 60000 կարմիր բյուրեղներից։ Լուսամփոփն առկախված չէ առաստաղից, այն ասես ընկել է գետնին և այդպես էլ մնացել է՝ հատակին ճկվելով և դեռևս լույս արձակելով։ Կարմիր գույնը Չինաստանում ասոցացվում է կոմունիզմի և ավանդական չինական տոնի հետ։ Մարող լույսը լուսային քանդակային ֆորմաների շարքի մի մաս է հանդիսանում, որն Այ Վեյվեյը սկսել է 2002 թ՝ Գուանչժոուի տրիենալեի համար արված Ջահ» գործից։

Աշխարհի քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի քարտեզը գործը բաղկացած է հագուստի 2000 շերտերից, որոնք զգուշորեն կտրվել են աշխարհի քարտեզի ձևով։ Աշխարհի քարտեզի ստեղծման համար շատ աշխատանքային ձեռք է պահանջվել՝ միտումնավոր քայլ Վեյվեյի կողմից, որն ուզում էր ընդգծել Չինաստանի կարգավիճակն՝ իբրև կարի և տեքստիլ արդյունաբերության ոլորտում անսպառ քանակության էժան աշխատուժի վայր։

Արևածաղկի սերմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ հոկտեմբերին Արևածաղկի սերմեր ինստալյացիան տեղադրվեց Լոնդոնի Թեյթ Մոդերն Տուրբին սրահում։ Գործը բաղկացած է 100 միլիոն հախճապակե սերմերից, որոնցից յուրաքանչյուրը ձեռքով ներկվել է Ջինգդեժեն քաղաքում՝ 1600 չինացի արհեստավորների կողմից, և սփռվել ցուցասրահի լայնածավալ տարածության հատակին։ Արվեստագետը ցանկանում էր, որ ցուցահանդեսի մասնակիցները քայլեն գործի վրա և դրա երկայնքով՝ փորձառելու և մտածելու զանգվածային սպառման էության, չինական արդյունաբերության, սովի և կոլեկտիվ աշխատանքի իր մեկնաբանության շուրջ։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 16-ին Թեյթ Մոդերնն արգելեց մարդկանց քայլել ցուցասրահում՝ առողջության վրա հախճապակե փոշու վնասակար ազդեցության մտահոգությամբ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - Արևածաղիկի սերմեր՝ Tate Modern, Լոնդոն.
  • 2009 - Վերնագիր լինելո՞ւ է, Haus der Kunst, Մյունխեն.
  • 2009 - Ըստ Ինչի՞, Mori Art Museum, Տոկիո.
  • 2009 - Արվեստ անելը, Schirn Kunsthalle, Ֆրանկֆուրտ.
  • 2009 - Նյու Յորքի լուսանկարներ 1983 - 1993, Three Shadows Photography Art Centre, Պեկին.
  • 2008 - Հեքիաթ, Emerson Gallery at Hamilton College, Քլինթոն, Նյու-Յորք.
  • 2008 - Հեքիաթ, Institute of Modern Art, Բրիսբեն.
  • 2008 - Gallery Hyundai, Սեուլ
  • 2008 - Կառուցվում է, Campbelltown Arts Centre, Քեմբըլթաուն.
  • 2008 - Կառուցվում է, Sherman Contemporary Art Foundation, Սիդնեյ.
  • 2008 - Mary Boone Gallery, Նյու-Յորք.
  • 2008 - Groninger Museum, Գրոնինգեն.
  • 2007 - Galerie Urs Meile, Պեկին-Լյուցեռն, Լյուցեռն.
  • 2006 - Հատվածներ, Galerie Urs Meile, Պեկին-Լյուցեռն, Լյուցեռն.
  • 2004 - Robert Miller Gallery, Նյու-Յորք.
  • 2004 - Այ Վեյվեյ, Kunsthalle Bern, Բեռն.
  • 2003 - Galerie Urs Meile, Պեկին-Լյուցեռն, Լյուցեռն, Շվեյցարիա.
  • 1988 - Հին կոշիկներ - ապահով սեքս, Art Waves Gallery, Նյու-Յորք.
  • 1982 - Asian Foundation, Սան Ֆրանցիսկո.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այ Վեյվեյ» հոդվածին։