Ահմադ Շաուկի
Ահմադ Շաուկի արաբ․՝ أحمد شوقي | |
---|---|
Ծնվել է | 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1932 կամ դեկտեմբերի 13, 1932[4] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | (բանաստեղծ) |
Ազգություն | չերքեզ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Մոնպելիեի համալսարան և Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Հնդկական կույսը» «Վերջին փարավոնը» «Լիստ Միտրա» «Շաուկիյաթ» |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Ahmed Shawqi Վիքիպահեստում |
Ահմադ Շաուկի (1868[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 23, 1932 կամ դեկտեմբերի 13, 1932[4], Կահիրե, Եգիպտոս, ամբողջական անուն՝ արաբ․՝ علي أحمد شوقي بك, Ալի Ահմադ Շաուկի բեկ)՝ արաբ բանաստեղծ, ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից[5]։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունն այն է, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաուկին կրում է «բանաստեղծությունների արքա» տիտղոսը։ Ծնվել է Կահիրեում՝ հարուստ ընտանիքում։ Նա ուներ չերքեզական ծագում։ Ուսումը շարունակելու նպատակով Շաուկին մեկնում է Փարիզ և այնտեղ մնում 6 տարի։ Փարիզում նա գրում է «Ալի Բեյ» դրաման, որը նվիրված էր մամլուքների ոչ վաղ անցյալին։ Փարիզում նա նաև թարգմանում է Լամարտինի «Լճակը» բանաստեղծությունը և գրում մի քանի բանաստեղծություններ, որանցից առավել հայտնի է Բոլոնյան անտառին նվիրված բանաստեղծությունը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտոս վերադառնալուց հետո նա հմտանում է ներբողներ գրելու մեջ և իր հարուստ բառապաշարով հասնում ալ-Մութանաբբիին։ Սովորական լիրիկան նույնպես խորթ չէր Շաուկիի ստեղծագործություններին։ Այս ժանրում նա գրել է 2-3 տասնյակի հասնող գործեր, որոնք 1990-ականներին թարգմանվեցին մի շարք եվրոպական լեզուներով։ Լիրիկայի ժանրում նա փորձեց նորամուծություններ կատարել ֆրանսիական պոեզիայից։ Նրա ստեղծագործություններում տեղ են գտել նաև բնության նկարագրություններ։ Նա գտնում էր, որ ամեն ինչի տրամաբանական հիմքում ընկած է բնությունը, այդ իսկ պատճառով նա իր կասիդաներում կենդանություն է տալիս բնությանը։
Շաուկիի գրչին են պատկանում նաև 3 պատմավծք՝ «Հնդկական կույսը» նվիրված Ռամզես II-ի ժամանակվա Եգիպտոսին, «Վերջին փարավոնը» և «Լիստ Միտրա»։ Գրել է մի շարք հոդվածներ, որոնք հավաքվել են «Ոսկու շուկաներ» ժողովածուի մեջ։ Նրա ամենակարևոր ստեղծագործությունը «Շաուկիյաթ» վերնագիրը կրող չորսհատորյա դիվանն է։ Նախաբանում հակիրճ խոսում է նաև բանաստեղծի կենսագրության և բանաստեղծության մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Esat Ayyıldız, “Ahmet Şevki’nin Mısır İstiklalinin Müdafaası İçin Sömürge Yöneticisine Hitaben Nazmettiği Lâmiyye’sinin Tahlili”, Arap Edebiyatında Vatan ve Bağımsızlık Mücadelesi, ed. Ahmet Hamdi Can – İhsan Doğru (Ankara: Nobel Bilimsel Eserler, 2021), 1-26.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992
- Esat Ayyıldız, “Ahmet Şevki’nin Mısır İstiklalinin Müdafaası İçin Sömürge Yöneticisine Hitaben Nazmettiği Lâmiyye’sinin Tahlili”, Arap Edebiyatında Vatan ve Bağımsızlık Mücadelesi, ed. Ahmet Hamdi Can – İhsan Doğru (Ankara: Nobel Bilimsel Eserler, 2021), 1-26.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ահմադ Շաուկիի կյանքը, արաբերեն Արխիվացված 2014-06-07 Wayback Machine
- Կահիրեում Ահմադ Շաուկիի թանգարան, արաբերեն Արխիվացված 2009-06-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Շաուկի» հոդվածին։ |
|
- 1868 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1932 մահեր
- Դեկտեմբերի 13 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արաբ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Եգիպտացի բանաստեղծներ
- Արաբալեզու բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա