Ալմա Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Յոհանսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1880(1880-10-29)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1974(1974-12-31) (94 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն
Քաղաքացիություն Շվեդիա[1]
Մայրենի լեզուշվեդերեն[1]
Մասնագիտությունմիսիոներուհի
 Alma Johansson Վիքիպահեստում

Ալմա Յոհանսոն (հոկտեմբերի 29, 1880(1880-10-29), Ստոկհոլմ, Շվեդիա - դեկտեմբերի 31, 1974(1974-12-31), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ միսիոներուհի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակավին երիտասարդ նվիրվել է մարդասիրական կրոնական գործունեության։ 1901-1915 թվականներին ծառայել է Արևմտյան Հայաստանում գտնվող գերմանական միսիոներ, հաստատություններում և որբանոցներում։ 1915 թվականի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-1922 թվականներին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։ 1923 թվականին անցել է Սալոնիկ, աշխատել շվեդ, նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին։

1941 թվականի վերջին, Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա։ Սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ. նա տիրապետել է հայերենին։

Որպես հայոց եղեռնի ականատես՝ Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930 թ.) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931 թ.), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։

Ալմա Յոհանսոնի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Յոհանսոն» հոդվածին։