Ալեքսեյ Տոլստոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Տոլստոյ
Алексей Толстой
Ծնվել էդեկտեմբերի 29 1882 (հունվարի 10 1883)[1] կամ հունվարի 10, 1883(1883-01-10)[2][1]
ԾննդավայրՊուգաչյով, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 23, 1945(1945-02-23)[2][1] (62 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ֆրանսիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Ժանրերպատմավեպ և գիտաֆանտաստիկ գրականություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՈսկե Բանալին
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՆատալյա Կրանդիլևսկայա-Տոլստայա
ԶավակներՆիկիտա Տոլստոյ և Դմիտրի Տոլստոյ
Изображение автографа
 Aleksey Nikolayevich Tolstoy Վիքիպահեստում

Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյ (ռուս.՝ Алексей Николаевич Толстой, դեկտեմբերի 29 1882 (հունվարի 10 1883)[1] կամ հունվարի 10, 1883(1883-01-10)[2][1], Պուգաչյով, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1945(1945-02-23)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ Տոլստոյների տոհմից, կոմս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալ-հոգեբանական, պատմական և գիտաֆանտաստիկ վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական ստեղծագործությունների հեղինակ։ Գերմանացի զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովի անդամ (1942)։ 3 Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1941, 1943, 1946, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Տոլստոյը ծնվել է կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տոլստոյի (1849-1900) ընտանիքում, սակայն որոշ կենսագիրներ որպես նրա հայր նշում են խորթ հորը՝ Ալեքսեյ Ապոլոնովիչ Բոստրոմին։ Մայրը՝ Ալեքսանդրա Լեոնտևնան (1854-1906, ի ծնե Տուրգենևա), գրող էր, դեկաբրիստ Նիկոլայ Տուրգենևի քրոջ կամ եղբոր թոռը։ Ալեքսեյի ծնվելու ժամանակ հեռացել է ամուսնուց Ա․ Բոստրոմի մոտ, ում հետ չի կարողացել պաշտոնապես ամուսնանալ հոգևոր կոնսիստորիայի պատճառով[3]։

Ապագա գրողի մանկությունն անցել է Սամարայից ոչ շատ հեռու գտնվող Սոսնովկա խուտորի մի փոքր կալվածքում, որը պատկանում էր Ա․ Բոստրոմին (ներկայումս՝ Կրասնոարմեյսկի շրջանի գյուղ Պավլովկա

1897-1898 թվականներին մոր հետ ապրել է Սիզրան քաղաքում, որտեղ սովորել է ռեալական դպրոցում։ 1898 թվականին տեղափոխվել է Սամարա։

1905 թվականի գարնանը լինելով Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող՝ ուղարկվում է պրակտիկայի Ուրալ, որտեղ ավելի քան մեկ ամիս ապրում է Նևյանսկում։ Ավելի ուշ Տոլստոյը Նևյանսկի թեք աշտարակին է նվիրում իր ամենաառաջին՝ «Հին աշտարակը» պատմվածքը, որն ընդգրկված է «Լավագույն ճամփորդությունները Միջին Ուրալով․ փաստեր, լեգենդներ, ավանդություններ» գրքում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից։ 1916 թվականին ճանապարհորդել է Ֆրանսիայում և Անգլիայում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918-1923 թվականներին, Ալեքսեյ Տոլստոյը տարագրության մեջ էր գտնվում (Կոստանդնուպոլիս, Բեռլին, Փարիզ), որի մասին տպավորությունները գրի է առել «Նևզորովի արկածը կամ Իբիկուս» երգիծական պատմվածքում (1924)։ 1927 թվականին մասնակցել է «Մեծ հրդեհներ» հավաքական վեպի ստեղծմանը, որը հրատարակվել է «Օգոնյոկ» ամսագրում։

«Տառապանքի ուղիներով» եռագրության մեջ (1922-1941) ձգտում է բոլշևիզմը ներկայացնել որպես ազգային և ժողովրդական հիմք ունեցող գաղափար, իսկ 1917 թվականի հեղափոխությունը որպես բարձրագույն ճշմարտություն, որը հասու է ռուս մտավորականությանը[4]։

«Պետրոս Առաջին» պատմական վեպը (1-3 հատորներ, 1929-1945, անավարտ), որը խորհրդային գրականության մեջ, հնարավոր է, տվյալ ժանրի ամենահայտնի նմուշն է, բարենորոգիչ ուժեղ և դաժան իշխանության գովաբանությունն է[4]։

Տոլստոյի «Աելիտա» (1922-1923) և «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1925-1927) վեպերը դարձան խորհրդային գիտաֆանտաստիկ ժանրի դասական երկերը։ «Հաց» պատմվածքը (1937), որը նվիրված է Ցարիցինի ինքնապաշտպանությանը քաղաքացիական պատերազմի տարիներին, ուշագրավ է նրանով, որ հետաքրքրաշարժ գեղարվեստական ձևով արծարծում է Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի այն ընկալումը, որ ունեին Ի․ Ստալինի շրջապատը և նրա համակիրները և որն էլ հիմք դարձավ Ստալինի անձի պաշտամունքի առաջացման համար։ Պատմվածքում մանրամասն նկարագրվում են նաև պատերազմող կողմերը, ժամանակաշրջանի մարդկանց հոգեբանությունը և կենցաղը։

Ուշագրավ ստեղծագործությունների շարքին են դասվում նաև «Ռուսական բնավորությունը» (1944), «Կայսրուհու դավադրությունը» (1925), «Վիրուբովայի օրագիրը» (1927)[4]։

Որոշ խոշոր ստեղծագործություններ հեղինակը առաջին հրատարակությունից հետո հիմնավորապես վերամշակել է․ դրանցից են «Քույրեր», «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը», «Տարագիրները» («Սև ոսկի») վեպերը, «Սեր՝ ոսկե գիրք» պիեսը և այլն։

ԽՍՀՄ գրողների միության առաջին համագումարում հանդես է եկել դրամատուրգիայի մասին զեկուցումով։

1936 թվականին Տոլստոյը, որպես ԽՍՀՄ գրողների միության անդամ, մասնակցել է գրող Լեոնիդ Դոբիչինի նկատմամբ սանձազերծված «հալածանքին»[5], որն էլ հավանաբար հանգեցրեց վերջինիս ինքնասպանությանը։

30-ական թվականներին հաճախակի ճամփորդել է արտասահմանում․ Գերմանիա, Իտալիա (1932), Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա (1935), Չեխոսլովակիա (1935), Անգլիա (1937), Ֆրանսիա, Իսպանիա (1937)։ Մասնակցել է գրողների համաշխարհային առաջին և երկրորդ վեհաժողովներին, որոնք անց են կացվել ի պաշտպանություն մշակույթի։

1933 թվականի օգոստոսին գրողների խմբի կազմում այցելել է Սպիտակ և Բալթիկ ծովերը կապող ջրանցքի շինարարության տեղամասեր և դարձել է «Ստալինի անվան Բելոմոր-Բալթյան ջրանցք» գրքի համահեղինակներից մեկը (1934)։

Տոլստոյի հանրահայտությունը չար կատակ խաղաց նրա գլխին․ ժողովրդական լեգենդը՝ առանց որևէ հիմնավորման, նրան է վերագրում «Բաղնիք» անանուն պոռնոգրաֆիկ պատմվածքի հեղինակությունը։

1936-1938 թվականներին՝ Մաքսիմ Գորկու մահվանից հետո, Ա․ Տոլստոյը գլխավորեց ԽՍՀՄ գրողների միությունը։

Ա․ Տոլստոյը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր (1939), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

Ֆաշիստական զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովի անդամ էր։ Ներկա է գտնվել Կրասնոդարի գործի քննմանը։ Մոլոտով-Ստալինի 1941 թվականի հայտնի ելույթի փաստացի համահեղինակներից մեկն էր, որով խորհրդային ղեկավարները ժողովրդին կոչ էին անում հաշվի առնել մեծ նախնիների փորձը։

Ա․ Տոլստոյը մահացել է 1945 թվականի փետրվարի 23-ին։ Բարեկամների կարծիքով՝ նրա՝ քաղցկեղով հիվանդանալը պայմանավորված էր ֆաշիստական զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովում աշխատելով։ Թաղված է Մոսկվայում Նովոդևիչիևյան գերեզմանոցում (հողակտոր №2)։ Նրա մահվան կապակցությամբ հայտարարվել է համապետական սուգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 504—509. — ISBN 5-94848-307-X
  3. Алексей Варламов (2005 թ․ մարտի 18). «Граф Алексей Толстой: свидетельство о происхождении». Топос (сетевой журнал). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 Биография -> Алексей Николаевич Толстой (Aleksei Nikolaevich Tolstoy)
  5. См., напр., Ерофеев В. Поэтика Добычина, или Анализ забытого творчества. Речь А. Толстого опубликована в сб.: Писатель Леонид Добычин. Воспоминания. Статьи. Письма. — СПб., 1996. — С. 20—24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Տոլստոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 43