Ալեքսեյ Պիսեմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիսեմսկի Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ
Алексей Феофилактович Писемский
Ծնվել էմարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2]
ԾննդավայրChukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2]
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Ժանրերվիպակ, վեպ և կատակերգություն
Ուշագրավ աշխատանքներA Bitter Fate?
Կայքaz.lib.ru/p/pisemskij_a/
 Aleksey Pisemsky Վիքիպահեստում

Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ Պիսեմսկի (ռուս.՝ Алексе́й Феофила́ктович Пи́семский, մարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2], Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2][4]-1881), ռուս գրող։

Ավարտել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1844 թ.)։ Տպագրվել է 1848 թվականից («Նինա», պատմվածք)։ «Բոյարշչինա» (1846 թ., հրատարակված 1858 թ. ) վեպում, «Փալասը» (1850 թ.), «Հարուստ փեսացուն» (1851 թ.), «Պ-ն Բատմանով» (1852 թ.), «Ֆանֆարոնը» (1854 թ.) վիպակներում, ինչպես նաև «Մելամաղձոտը» (1852 թ.), «Բաժանում» (1853 թ.) կատակերգություններում սուր ծաղրի է ենթարկել ազնվականական-չինովնիկական Ռուսաստանը։ «Ակնարկներ գեղջկական կյանքից» (1852-1855 թթ.) շարքում, «Պառավ կալվածատիրուհին» պատմվածքում և «Դառը ճակատագիր» (1859 թ., բեմադրված 1863 թ.) դրամայում պատկերել է նախառեֆորմյան ռուսական գյուղը, փորձել է ստեղծել ժողովրդի ներկայացուցիչների ամբողջական կերպարներ։ Պիսեմսկու հայտնի վեպերից է «Հազար հոգին» (1858 թ.), որտեղ քննադատել է ցարական Ռուսաստանը։ Պիսեմսկին 1857-1860 թվականներին Ա․ Վ․ Դրուժինինի հետ, իսկ 1860-1863 թվականներին միայնակ խմբագրել է «Ընթերցանության գրադարան» հանդեսը։ Այդ շրջանի ֆելիետոններում (Նիկիտա Բեզրիլով կեղծանունով) և «Ալեկոծված ծով» հականիհիլիստական վեպում հարձակումներ է գործել հեղափոխական շարժման դեմ։ «Ինքնագլուխներ» (1867 թ.) պիեսում, «Հորձանուտում» (1871 թ.), «Քաղքենիներ» (1877 թ.), «Մասոններ» (1880 թ.) վեպերում կրկին ուժեղացել են Պիսևսկու աոաջադիմական միտումները։ Նրա ուշ շրջանի ստեղծագործության հիմնական թեման բուրժուազյական գործարարների պսակազերծումն է «Բահաղ», «Լուսավորյալ ժամանակ», «Ֆինանսական հանճար»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полн. собр․ соч․, т․ 1—24, СПБ—М․, 1895-96; Собр․ соч․, т․ 1—9, М․, 1959։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чернышевский Н․ Г․, ««Очерки из крестьянского быта» А․ Ф․ Писемского, Полн․ собр․ соч․, т․ 4, М․, 1948; Писарев Д․ И․, Писемский, Тургенев и Гончаров, Соч․, т․ 1, М․, 1955; Пустовой П․ Г․, А․ Ф․ Писемский в истории русского романа, М․, 1969։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 303
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պիսեմսկի» հոդվածին։