Ալեքսանդր Օստուժև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Օստուժև
Александр Алексеевич Остужев
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16 (28), 1874
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 1, 1953(1953-03-01)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՓոքր թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
 Alexander Ostuzhev Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսեևիչ Օստուժև (իսկական ազգանունը՝ Պոժարով, ապրիլի 16 (28), 1874, Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 1, 1953(1953-03-01)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականի ապրիլի 16-ին Վորոնեժում։ Բեմական գործունեությունը սկսել է 1895 թվականին։ 1896 թվականին ընդունվել է Մոսկվայի թատերական ուսումնարանի դրամատիկական դասընթացները (Ա․ Պ․ Լենսկու աշակերտը)։ 1898 թվականից Օստուժևը ստեղծագործել է Փոքր թատրոնում, դարձել նրա հերոսա-ռոմանտիկական ուղղության նշանավոր ներկայացուցիչը, Պ․ Մոչալովի և Մ․ Երմոլովայի հերոսա-գաղափարական արվեստի ավանդույթների հետևորդը։ Դերերից են՝ Ռոմեո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Ժադով, Նեզնամով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Անմեղ մեղավորներ»)։ 1910 թվականին Օստուժևը կորցրել է լսողությունը, այդ իսկ պատճառով մշակել է հնարքների համակարգ, որն օգնել է նրան շարունակել աշխատանքը թատրոնում։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը Օստուժևի արվեստին, հաղորդել է նոր բովանդակություն։ Օթելլոյի (Շեքսպիրի «Օթելլո»), Ուրիել Ակոստայի (Դուցկովի «Ուրիել Ակոստա») նրա անձնավորումներն այդ ներկայացումները խորհրդային թատրոնի պատմության մեջ դարձրել են էտապային։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Остужев Александр Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օստուժև» հոդվածին։